Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Տուգանքների բողոքարկման ընթացակարգը և ժամկետները: Բողոքարկման ընթացքում ԴԱՀԿ-ում հայտնվելը

[vc_row][vc_column][vc_column_text]

Հարգելի վարորդներ, հաշվի առնելով շատ հաճախ հանդիպող հարցադրումները ակտերի բողոքարկման ժամկետների և ընթացքի, ինչպես նաև բողոքարկված ակտերի մասով Հարկադիր կատարման ծառայության /ԴԱՀԿ/ կողմից արգելանք կիրառելու մասին, ցանկանում ենք հակիրճ պարզաբանում ներկայացնել այդ ընթացակարգի վերաբերյալ:
Փաստենք, որ յուրաքանչյուր ակտ հնարավոր է բողոքարկել, ընդ որում՝ վերադասության կարգով բողոք կարող եք ներկայացնել ակտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ դատարանական կարգով բողոքը՝ ակտն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում: Վերադաս բողոքը չբավարարվելուց հետո հնարավոր է դիմել Վարչական դատարան, մերժումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում: Բողոքարկելուց հետո ակտի գործողությունը կասեցվում է մինչև բողոքի քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դա ամրագրված է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում /հոդված 83/: Բայց շատ դեպքերում, բողոքարկելուց հետո Ճանապարհային ոստիկանության անտարբերության շնորհիվ արդեն իսկ բողոքարկված ակտի համար վարորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայությունն արգելանք է կիրառում: Հարկ է նշել, որ այս դեպքում Հարկադիր կատարողի մեղքը բացակայում է, քանի որ նա արգելանք կիրառելուց առաջ խնդրահարույց ակտի բողոքարկման փաստի մասին տեղյակ լինելու հնարավորություն չունի: Այս պարագայում մեղքը կրում է միայն և միայն Ճանապարհային ոստիկանությունը: Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Առավել արդյունավետ տարբերակը Ճանապարհային ոստիկանության դեմ վարչական հայց ներկայացնելն է՝ պահանջելով վերացնել կիրառված արգելանքը: Ի դեպ, դուք կարող եք հայցադիմում ներկայացնելու համար օգտվել փաստաբանական ծառայությունից և այդ ծառայության համար վճարվելիք գումարն ամբողջությամբ պահանջել ՃՈ-ից: Եվ հայցը բավարարվելու դեպքում դատարանը կպարտավորեցնի ՃՈ-ին փոխհատուցել այդ ծախսերը: Փորձը ցույց է տվել, որ այն դեպքերում, երբ ՃՈ-ի սխալն ակնհայտ է լինում, անմիջապես ընդունում է իր սխալը, այնուհետև ԴԱՀԿ ծառայությանը հանձնարարում վերացնել արգելանքը և դատարանին խնդրում կարճել վարույթը՝ այս կերպ խուսափելով ավելորդ ծախսերից, քանի որ ՃՈ-ին վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացված լինում:
Երբ դատարանը բավարարում է ակտն անվավեր ճանաչելու պահանջով ՃՈ-ի դեմ ներկայցված հայցը, և վճիռն օրինական ուժի մեջ է մտնում, ապա ՃՈ-ն պարտավոր է վերացնել թերությունները և տեղեկացնել ԴԱՀԿ ծառայությանը՝ պահանջելով հանել իր մեղավորությամբ սխալ կիրառված արգելանքը: Նշենք նաև, որ դատարանի կողմից վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակվելուց 1 ամիս անց: Այդ ընթացքում կողմերը կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել: Վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում հակառակ կողմն անպայման այդ մասին ծանուցում է ստանում:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Պարզաբանումն ավելի պատկերավոր և տպավորիչ լինելու համար այն կներկայացնենք գծապատկերի տեսքով

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”4713″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button
Close