Բողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածՀաղթած գործերՆորություններ

Վարորդի՝ բնակավայր մուտք գործելու փաստը ՃՈ-ն չկարողացավ ապացուցել Վճռաբեկ դատարանում

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Աննախադեպ հաղթանակ Վճռաբեկ դատարանում[/minti_headline][vc_column_text]

Հարգելի վարորդներ, ուզում են ձեր ուշադրությանը ներկայացնել մի տուգանք, որն ունեցել է աննախադեպ հանգուցալուծում: Այդ մասին տեղեկացանք «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբում հրապարակված նյութից:  Տուժած վարորդը պայքարել է  հանուն արդարության, անցել բոլոր ատյաններով և Վճռաբեկ դատարանում վերջապես հասել հաղթանակի: Տուգանքը արագաչափ սարքով արձանագրված խախտմանը: Վարորդը, իբրև թե բնակավայրում գերազանցել է սահմանված արագույթունը: Խնդիրը նրանում է, որ չկա ոչ մի ապացույց, որ արագությունը գերազանցելու պահին նա գտնվել է բնակավայրում: Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի.
2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:

Նշված օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Եվ այն դեպքում, երբ որևէ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդ, բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհով երթևեկելով այդպիսի ճանապարհների համար սահմանված առավելագույն արագության ռեժիմով, մուտք է գործում բնակավայր, և ողջամիտ կասկած է առաջացել ենթադրյալ իրավախախտման կատարման վայրի՝ բնակավայր հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցի կապակցությամբ, ապա այդ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար միայն այն պարագայում, երբ վարչական վարույթի ընթացիկ փուլում հաստատվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող՝ սույն որոշմամբ նկարագրված փաստական հանգամանքների առկայությունը:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Բնակավայր մտնելու փաստը չի ապացուցվել[/minti_headline][vc_column_text]

Հարկ ենք համարում նշել, որ բնակավայր է համարվում, երբ համաձայն ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածի՝ «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 52.27-րդ կետի համաձայն՝ առկա է 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշանները կիրառվում են այն բնակավայրերի սկիզբը նշելու համար, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները: Նշանները տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի վրա` բնակելի կառուցապատման փաստացի սահմանի վրա:
Այսինքն, տվյալ դեպքում, եթե բնակավայր մտնելու պահին առկա է արագության գերազանցում, ապա որպես ապացույց պետք է ներկայացնել տեսանյութ կամ լուսանկար, որտեղ կերևա արագության գերազանցման պահին վարորդի՝ բնակավայրում գտնվելու փաստը՝ 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշանը: Այս դեպքում Ճանապարհային ոստիկանությունը չի ունեցել ապացույց և չի կարողացել հիմնավորել վարչական իրավախախտման փաստը:  Եվ ապացույցների բացակայության պատճառով Վճռաբեկ դատարանը բավարարել է վարորդի՝ վարչական տույժն անվավեր ճանաչելու պահանջը:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close