Month: Հոկտեմբերի 2016

  • Բողոքարկելուց հետո միայն ՃՈ-ն նվազ նշանակությամբ իրավախախտման համար տույժ չկիրառելու հոդվածի մասին

    [vc_row][vc_column][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    նկարԿամո Ֆախուրյանի նկատմամբ հետադարձի կանոնները խախտելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժ  էր նշանակվել: Կանոնների խախտումն արձանագրվել էր խաչմերուկում, ինչպես հետագայում ենթադրում էր վարորդը՝ հետիոտնային անցումի մոտ: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անհեթեթություն համարելով, Կ. Ֆախուրյանը դիմել է <<Վարորդի ընկեր>> ԻՀԿ-ի օգնությանը և վերջինիս միջոցով վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն՝ պահանջելով վերանայել կայացրած որոշումը և այն անվավեր ճանաչել, քանի որ նշված խաչմերուկում առկա մի քանի դեղին հետքերը ոչ մի կերպ հետիոտնային անցում չի կարելի համարել: Վերադաս բողոքը կցվում է: Բողոքին կից վարորդը տրամադրել է նաև այդ հատվածի  լուսանկարը, որտեղ հստակ երևում են այդ դեղին հետքերը, որոնք հետիոտնային անցումի այդքան էլ նման չեն:  Վարչական տույժ նշանակելու որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN# 16GJMTWEKRXY:

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][vc_column][minti_headline type=”h3″]Խախտումն արձանագրող տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=BpKgVZBi_pU&feature=youtu.be[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”4573″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ճանապարհային ոստիկանությունը բնականաբար կարճել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Բեկանման մասին որոշումը կցվում է: Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ վարույթը կարճվել է ոչ թե բողոքում նշված հիմքով, այն է՝ հետիոտնային անցումի բացակայությունը նշված տեղանքում, այլ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 38-րդ մասի հատկանիշով՝ վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն, այսինքն դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: Իսկ նույն հոդվածի 34-րդ մասը նախատեսում է, որ նման դեպքերում անձը պետք է նախազգուշացվի, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառելու: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ վարորդների կողմից նվազ նշանակությամբ իրավախախտումների համար նշանակված տուգանքները չբողոքարկվելու դեպքում ՎԻՎ օրենսգրքի 34-րդ հոդվածը անտարբերության է մատնվելու, և այդ իրավախախտումների համար, միևնույնն է, վարորդները տուգանվելու են:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Վերջապես ՃՈ-ն ընդունեց իր նախաձեռնության անօրինական լինելը

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Վերջերս, Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը Մերուժան Խումարյանի նկատմամբ  ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով իրավախախտում էր արձանագրել: Իրավախախտում արձանագրելու մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN#168ejryabfkm :

    Վարորդը, իր արարքը չորակելով որպես իրավախախտում, հայցով հանդես է եկել ՀՀ Վարչական դատարանում՝ կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը բավարարել է Մ. Խումարյանի պահանջը և տույժ նշանակելու մասին ՃՈ-ի որոշումն անվավեր ճանաչել: Դատական գործին և վճռին կարող եք ծանոթանալ datalex.am  դատական տեղեկատվական համակարգում:

    [/vc_column_text][minti_headline type=”h3″]Խախտման մասին տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column text_align=”center” width=”1/2″][minti_image img=”4507″ lightbox=”1″ align=”center”][/vc_column][vc_column width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=5Gy27eDCncs&feature=youtu.be[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_headline color=”#ffffff”]ՃՈ-ն ընդունեց իր անօրինականությունը[/minti_headline][/vc_column][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Այս և նմանատիպ մյուս բողոքները ստիպել են ՃՈ-ին փոխել որոշման ձևը՝ փորձելով տալ տվյալ իրավախախտման կոնկրետ նկարագրությունը, ոչ թե նշել միայն ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասը: Սա նշանակում է, որ 2012թ.-ից մինչ օրս Ճանապարհային ոստիկանության կայացրած նման որոշումները եղել են անօրինական և բոլոր այն վարորդները, ովքեր չեն բողոքարկել այդ որոշումները և վճարել են նշանակված տուգանքները, փաստացի թալանվել են ՃՈ-ի կողմից:

    [/vc_column_text][vc_column_text]ՀՀ  <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով բողոքարկման համար համապատասխան հայցադիմումի օրինակը կարող եք բեռնել այստեղից:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Ամրագոտի չկապելը — հայցադիմումի ձևանմուշ

    [vc_row][vc_column][vc_column_text]Չամրակապված երթևեկելու համար անհիմն տուգանքը բեկանելու համար հայցադիմումի օրինակը կցվում է. Ամրագոտի-Հայցադիմում:[/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Հեռախոսով խոսելը-հայցադիմումի ձևանմուշ

    [vc_row][vc_column][vc_column_text]Երթևեկության ընթացքում հեռախոսով խոսելու համար անհիմն տուգանքը բեկանելու համար հայցադիմումի օրինակը կցվում է. Հեռախոս_Հայցադիմում:[/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Բաց նամակ ՀՀ նորանշանակ վարչապետին: Անդրադարձ վարորդներին հուզող հարցերին

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    ՀՀ Վարչապետ
    Պարոն Կարեն Կարապետյանին

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h3″]ԴԻՄՈՒՄ[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Հարգելի պարոն վարչապետ,

    Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԿԱ Ճանապարհային Ոստիկանության ծառայության՝ ներառյալ ՙՙՍեքյուրիթի Դրիմ՚՚-ի և Երևանի քաղաքապետարանի՝ ներառյալ ՙՙՓարկինգ Սիթի Սերվիս՚՚-ի կողմից ոչ իրավաչափ տուգանքների որոշումների և թերի կամ որոշ դեպքերում բացահայտ սխալ կազմակերպված երթևեկության արդյունքում ՀՀ քաղաքացիները և վարորդները հայտնվեցին ծանր իրավիճակի մեջ: 2012թ-ից ներդրվեց նոր համակարգ` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով երթևեկության կանոնների պահպանումը ավելի անվտանգ դարձնելու համար, ցավոք, այսօր այդ համակարգի առաջնային խնդիրը դարձել է քաղաքացիների թալանը:

    Նշեմ նաև, որ սկսած ՀՀ նախագահից և զանազան այլ պաշտոնատար անձանցից հորդորներ և օրենսդրական փոփոխություներ կատարելու պահանջներ դրվեցին, որպեսզի մի շարք խախտումներ ունենան նվազ նշանակություն և նախազգուշացվեն` սակայն ապարդյուն: 2016 թվականին նոր օրենսդրական փոփոխություն կատարվեց ՎԻՎ օրենքի 124-րդ հոդվածում, որում քաղաքացիների պարզ լեզվով ասած՝ ասվում էր, որ կնախազգուշացվեն, եթե խախտումներ չեք արել, այսինքն՝ բացի խոստացումից այլ բան չփոխվեց:

    Կցանկանայի անդրադառնալ նաև այն հարցին, որ մինչ օրս կան արտոնյալ վարորդներ, որոնք առհասարակ չեն տուգանվում, դրանց թվին են դասվում ՌԴ, Վրաստանի հանրապետության և ՀՀ-ում դեսպանատների հաշվառման համարանիշներով երթևեկող վարորդները, որոնք ավելի բարեկեցիկ վիճակում են, քան մեր քաղաքացիներից շատերը և բացահայտ անհարգալից պահվածք են դրսևորում ճանապարհներին:

    Ձեր ուշադրությունը հրավիրում եմ նաև այն հանգամանքին, որ կան մի շարք ՃՈ տեսուչներ, որոնք խախտելով իրենց իսկ առջև դրված օրենսդրական պահանջները՝ թաքնվելով ծառերի և թփերի հետևում՝ անօրինական գործողություններ են կատարում: Մեր խումբը պատրաստ է ներկայացնել բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են վերոնշյալի մասին՝
    https://www.youtube.com/watch?v=K9jrCsGn2yg : Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այս ոլորտները կարգի բերելու հարցում:

    Ցավոք այս մի նամակում հնարավոր չէ շարադրել ու ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացել են շարքային վարորդի առջև՝ ընդհուպ մինչև խցանումների դեմ ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվում ՀՀ ՃՈ-ի կողմից: Հայտնում ենք Ձեզ, որ մեր ՙՙՎարորդի Ընկերՙՙ հասարակական կազմակերպությունը մինչ այս պայքարել է ֆեյսբուքյան խմբի միջոցով: Ֆեյսբուքյան խմբի և ՙՙՎարորդի Ընկեր՚՚ ՀԿ-ի միակ նպատակն է, որպեսզի ՀՀ-ում վարորդները լինեն պաշտպանված և տեղեկացված ճանապարհային երթևեկության կանոնների մասին: Առհասարակ մենք ջանք չենք խնայե,լ որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մեր երկրում լինի ավելի անվտանգ երթևեկություն:

    ՙՙՎարորդի Ընկեր՚՚ ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել ցանկացած օրենսդրական նախագծերի մշակմանն ու քննարկումներին և կիսվել մեր իսկ վարորդների կողմից առաջարկված փորձերով:

    Նամակի պատճեն ուղարկվում է ՀՀ Արդարադատության Նախարարություն:

    «ՎԱՐՈՐԴԻ ԸՆԿԵՐ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ  ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆ

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Օրինախախտ ճանապարհային ոստիկանների

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշմամբ սահմանել է  <<Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը>>:
    Մասնավորապես, սույն որոշումը նախատեսում է.

    [vc_row][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]IV. Ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերը և մեթոդները[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    7. Ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերն են`
    ա) շրջիկ պարեկություն` ավտոմոբիլներով, մոտոցիկլետներով, ուղղաթիռներով, ինչպես նաև մշտական անշարժ ծառայություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում:
    10. Գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ օգտագործելիս ճանապարհապարեկային ծառայության կատարման ժամանակ կիրառվում են հետևյալ մեթոդները`
    ա) տրանսպորտային միջոցների հոսքում երթևեկելը` խախտումների նախականխման և հայտնաբերման նպատակով,
    բ) տրանսպորտային հոսքի առջևից սահմանվածից ոչ ավելի արագությամբ երթևեկելը` արագության գերազանցումը նախականխելու համար:
    օրինախախտ ճանապարհային ոստիկանները

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]VII. Անձնական անվտանգության ապահովման միջոցները[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    31. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս պարտավոր է պահպանել անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները`
    ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_spacer height=”30″][minti_headline type=”h2″]Օրինախախտ ճանապարհային ոստիկանները[/minti_headline][/vc_column][vc_column width=”1/1″][minti_video]https://youtu.be/K9jrCsGn2yg?t=1[/minti_video][minti_spacer height=”30″][vc_column_text]

    Ահա վերոնշյալ կետերը խախտելով էլ օրինախախտ ճանապարհային ոստիկանները ծառայում են հանուն Հայաստանի Հանրապետության:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Անիմաստ ծախսում են պետության միջոցները՝ արդյունքում հարստացնելով ՓԲԸ-ին ու գրավաճառներին

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Պարզվում է, ՛՛Փարկինգ սիթի Սերվիս՛՛-ի կատարած ՛՛սև՛՛ գործը քաղաքապետարանը հիմք ընդունելով, կազմում է արձանագրություն և նշանակում նիստ, խախտումը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Ընդ որում, արձանագրության մեջ հիմնավորում, որ համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում: Բայց ստացվում է, որ վարորդների հետևողական լինելու պարագայում, քաղաքապետարանը ՛՛կարող է՛՛ վերանայել իր դիրքորոշումը, մոռանալ իր հայտնաբերած իրավախախտման մասին և կարճել տույժ նշանակելու վարույթը:

    Ահա նման 3 դեպք, երբ վարորդը, մասնակցելով նշանակված նիստին, հիմնավորել է իր  նկատմամբ կազմված արձանագրության ոչ իրավացի լինելը և դրանով ստիպել քաղաքապերանին ընդունել իր սխալը և կարճել վարույթները: Կից ներկայացնում ենք իրավախախտման արձանագրութունները և կարճման որոշումները վերը նշված 3 դեպքերի համար.

    1. ԱրձանագրությունԿարճման որոշում
    2. ԱրձանագրությունԿարճման որոշում
    3. ԱրձանագրությունԿարճման որոշում

    Անհասկանալի է միայն մի բան, եթե արդյունքում պարզվում է, որ իրավախախտում իրականում առկա չէ, այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում խախտման արձանագրություն: Մի՞թե հնարավոր չէ բոլոր հիմքերը վերանայելուց հետո միայն նշանակալել տուգանք, այլ ոչ թե անհիմն արձանագրել խախտում, հետո վերանայել ու կարճել վարույթը: Ախր ափսոս են մեր պետության գումարները, որ անիմաստ ծախսվում են թուղթ ու թանաքի, ՛՛Հայփոստ՛՛-ի միջոցով ծանուցուների վրա: Էլ չասենք ծախսած ժամանակի մասին, և՛ վարորդների, և՛խախտում արձանագրող ու տուգանք նշանակող կառույցների… Դրանք երբեք չեն վերականգնվելու:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Ճանապարհային ոստիկանության : Գտան լուծումը

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Վերջերս, վարորդ Արթուր Մուրադյանը Ճանապարհային ոստիկանության էլեկտնորային փոստով ( [email protected]) նամակ էր ուղարկել և տեղեկացրել Վահրամ Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում առկա խոչընդոտի մասին: Մասնավորապես, մեջբերում եմ.
    <<Տեղեկացնում եմ Ձեզ, որ արդեմ մի քանի ամիս է, ինչ Երևան քաղաքի, Արաբկիր համայնքի, Վահրամ Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեսախցիկների բաժանման տուփի <<արկղի>> սխալ տեղակայման հետևանքով փակվել է Վահրամ Փափազյանց փողոցից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկող վարորդների լուսացույցի, ինչպես նաև 2.1 <<Գլխավոր Ճանապարհ>>-ի նշանի տեսանելիությունը, ինչը բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում այդ հատվածում երթևեկող վարորդների և հետիոտների համար, քանի որ աջ առաջին գոտիով երթևեկելիս վարորդը ընդուպ մինչև խաչմերուկին մոտենալը հնարավորություն չունի տեսնելու լուսացույցի թելադրող գույնը և 2.1 նշանը, իսկ 2-րդ գոտիով երթևեկելիս 2.1 նշանը և լուսացույցը տեսանելի են դառնում խաչմերուկի կանգ գծին մոտ 10 մետր չհասած, ինչը բավարար չէ, որպեսզի վարորդը հասցնի ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները երթևեկության մասնակիցների անվտագությունը ապահովելու համար: Ուստի հորդորում էմ Ձեզ տեղեկացնել պատասխանատու կառույցներին և անձանց հրատապ կերպով լուծել նշանին և լուսացույցին խոչնդոտ հանդիսացող <<արկղի>> տեղակայման հարցը դրանով իսկ ապահովելով նշված հատվածում երթևեկության անվտանգությունը: Գրությանը կից Ձեզ եմ տրամադրում 3 նկար:

    Նկար 1-ը կատարվել է՝ մեքենայից 2-րդ երթևեկելի գոտիով երթևեկելիս, վերոնշյալ խաչմերուկին մոտենալու պահին:

    Նկար 2-ը`  արդեն գրեթե կանգ գծի մոտ կանգնած ժամանակ:

    Նկար 3-ում պատկերված է վերոնշյալ խաչմերուկների քարտեզը, որում կարմիր սլաքով նշված է երթևեկության ուղղությունը, իսկ կարմիր շրջանակով նշված է լուսացույցի և 2.1 նշանի մոտավոր տեղակայման կետը:

    Կանխավ շնորհակալ եմ>>:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/3″][minti_image img=”4409″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4410″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4411″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Արձագանքը չուշացավ: Ճանապարհային ոստիկանությունը գտավ <<ամենախելամիտ>> լուծումը: Պարզապես հանեց վարորդներին <<խանգառող>> 2.1 նշանը:  Իսկ թե լուսացույցի խափանման դեպքում ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն վարորդները՝ երթևեկության հաջորդականությունն իմանալու համար, դա արդեն էական չէ ՃՈ-ի համար:

    [/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/3″][minti_image img=”4432″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4433″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4434″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Նման քայլով Ճանապարհային ոստիկանությունը ոչ թե փորձեց կանխել վթաները, այլ ավելացրեց վթարների հավանականությունը:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Սեփական իրավունքների համար պայքարող վարորդների դրական տենդենցը 2011-2015թթ ընթացքում

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Հարգելի՛ վարորդներ և քաղաքացիներ, ցանկանում ենք համառոտ վիճակագրություն ներկայացնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ գործող ՛՛Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր՛՛ խմբի օգնությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ըննդեմ ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության ՀՀ Վարչական դատարան բողոքարկված և բավարարված ակտերի վերաբերյալ: Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ Վարչական դատարանը՝  ՛՛Վարորդի ընկեր գրասենյակ՛՛ ԻՀԿ-ի  նախագահ Տիգրան Քեյանի նախաձեռնությամբ և ՛՛Ռադիո Ավրորա՛՛ ՍՊԸ-ի միջնորդությամբ: Չնայած, ըստ ԻՀԿ-ում պահպանված տեղեկության, ստացված տվյալները այնքան էլ մոտ չեն իրականությանը և հետագայում նոր հարցում կարվի ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար, սակայն, միևնույնն է, դրական միտում է նկատվում:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″] Բողոքարկված ակտերի արդյունքն ու վիճակագրությունը աղյուսակի տեսքով[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”4381″ lightbox=”1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ներկայացված աղյուսակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2015թ-ին  2011թ. համեմատ վարորդների կողմից բողոքարկված ակտերի քանակը աճել է շուրջ 27 անգամ /4180:154/, ինչը նշանակում է, որ վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է վարորդների կողմից արդարության ձգտումը և օրենքով պաշտպանված լինելու ցանկությունը: Իհարկե, բողոքարկումների այս ծավալը  գուցե  պայմանավորված է նաև ՀՀ տարածքում օրեցօր ավելացող տեսանկարահանող սարքերի և արագաչափերի քանակով, սակայն ակնհայտ է, որ ՛՛Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր՛՛ խմբի ազդեցությունն անհամեմատ մեծ է:  Նշվածն ավելի պարզ պատկերացնելու համար, վերոնշյալ աղյուսակի հիման վրա ձեզ ենք ներկայացնում գծապատկեր, որում հստակ երևում է բողոքարկված ակտերի դինամիկան:

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][minti_headline type=”h2″]2011-2015թթ բողոքարկված ակտերի դինամիկան[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”4384″ lightbox=”1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Մենք շարունակելու ենք աջակցել անօրինական խախտումներից տուժած վարորդներին այնքան ժամանակ, մինչև բողոքարկված ակտերի ծավալները հաշվի առվելով՝ ՀՀ Օրենսդիր մարմինը նոր օրենսդրական փոփոխություններ անելուց առաջ հաշվի կնստի վարորդների հետ և կգործի առանց նրանց իրավունքերը ոտնահարելու:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Ամրագոտու տուգանքի : Օրենքի կիրառում, թե՞…

    [vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ինչու՞ ՀՀ-ում տեսանկարահանող սարքերն ամրագուտու խախտումը չեն արձանագրում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Նոր տեսանկարահանող սարքերՕրինակ՝ մեր հարևան Ռուսաստանի Դաշնությունում տեսանկարահանող սարքերով արձանագրում են ամրագոտու խախտում ու տուգանում են, իսկ մեր երկրում` ոչ: ՌԴ-ում տեսանկարահանող սարքերը վերահսկում են ճանապարհային ոստիկանության աշխատողները, ովքեր օրենքի ուժով իրավունք ունեն նայել մենքենայի սրահի ներսը՝ ամրակապված լինելու փաստն արձանագրելու նպատակով (միայն ու միայն): Իսկ մեր երկրում, քանի որ տեսախցիկներով հսկողություն են իրականցնում ու խախտում հայտնաբերում ոչ պետական կառույցի, մասնավորապես ոչ Ճանապարհային ոստիկանության լիազորված աշխատակիցներ, այլ ՍԴ մասնավոր ընկերության աշխատակիցներ, հետևաբար, նրանք մեքենայի մեջը ոչ մի պատրվակով նայելու իրավունք չունեն. ոչ զննելու, ոչ խուզարկելու, ոչ ուղղակի ակնադիտական, ոչ էլ այլ որևէ նպատակով: Դա պայմանավորված է նրանով,, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ մասով մեքենան հավասարեցված է բնակարանին, իսկ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 24-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք ու արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սա նշանակում է, որ միայն դատարանի սանկցիայով իրավունք կունենա որևե մեկը մեքենայի սրահը ուսումնասիրել ու դա փաստաթղթավորել` արձանագրել: Բացառություն է միայն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որին այդ իրավունքը վերապահված է օրենքով: Մի խոսքով, եթե ներկայումս ՃՈ-ն գրանցեր ամրագոտու խախտում տեսանկարահանող սարքի միջոցով, ապա կարելի է անել հետևություն, որ տեսանյութը իրեն փոխանցել է ՍԴ-ն, որի աշխատողը չնայած փակում է խախտում կատարողի պատկերը սև վանդակով, բայց  միևնոււյն է նա նկատել է խախտումը՝ մեքենայի ներսը զննելու արդյունքում: Հետևաբար, նշված ապացույցը կհամարվի օրենքի խախտմամբ ձեռք բերված, ևայն ոչ միայն կարելի է անվավեր ճանաչել, այլ կարելի է դիմել դատարան` խախտված իրավունքը վերականգնելու պահանջով:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][minti_headline type=”h2″]Իսկ երբ տեսուչն է կանգնեցրել, որքանո՞վ է դա իրավաչափ և օրինական[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    ամրագոտու տուգանքԱյստեղ կարելի է հիշել “Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի 17-հոդվածի /Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը/ 1-ին կետի (ա) մասը, որով.
    1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
    ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար:
    Բայց եթե, այնուամենայնիվ, տեսուչը կանգնեցրել է, ինչպե՞ս է պետք վարվել:
    Երբ տեսուչը կանգնեցնում և տուգանում է չամրակապված լինելու պատճառով, շատերը արձանագրությունը չեն ստորագրում`այդ կերպ հայտնելով իրենց անհամաձայնությունը: Սակայն, ամեն դեպքում, եթե վարորդը ամրակապված է եղել ու համաձայն չէ տեսուչի արձանագրածին, ապա անպայման այդ մասին պետք է նշվի արձանագրությունում: Արձանագրությունում որևէ նշում չանելը, այդ թվում նաև անհամաձայնություն չգրելը, ոչ մի կերպ չի նշանակում, որ վարորդը համաձայն է, ուղղակի մարտավարության ու առավել համոզիչ լինեու առումով ամեն դեպքում առարկություն գրել պետք է: Եթե վարորդը գրում է իր անհամաձայնությունը, մոտավորապես հետևյալ կերպ շարադրելով. տեսուչը արձանագրությունում նշել է իր սուբյեկտիվ կարծիքը, նույն կերպ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ նշել ես, որը հակասում է տեսուչի կարծիքին, ուստի գործի օբյեկտիվ լուծման համար այս դեպքում անհրաժեշտ է որևէ լրացուցիչ ապացույց` տեսանյութ և այլն: Ապա այս դեպքում, առավել տրամաբանական կլինի հետագա արդյունավետ պաշտպանության համար արձանագրությունում գրել անհամաձայնությունը:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Չամրակապված լինելու մասին ավտոմեքենայի նախազգուշացնող ազդանշանը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    ամրագոտու տուգանքըԲոլոր մեքենաների ցուցիչների վահանակները գործարանային ձևավորմամբ պարունակում են 3 գույն` վարորդին այս կամ այն խնդրին ծանուցելու նպատակով: Գույները հետևյալն են՝ կանաչ, դեղին և կարմիր, հիշեցնում են լուսացույցի լույսերը և ունեն նույն նշանակությունը /կանաչի փոխարեն երբեմն օգտագործվում է կապույտը/: Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների կանաչը թույլատրող ազդանշան է, նույնը և ցուցիչների վահանակում: Օրինակ՝ հեռահար կամ մոտակա լույսերի, միացված թարթիչի ու նման ինֆորմացիոն տեղեկությունները վահանակի վրա արտացոլվում են կանաչ թույլատրելի գույնով: Դեղինը կիրառվում է նախազգուշացման նպատակով. մեքենայի էլեկտրոնային համակարգերից մեկի խափանման, կամ որևէ ցուցիչի /датчик/ աշխատանքի խափանման դեպքում վահանակում միանում է դեղին նախազգուշացնող լույսը: Оրինակ` ապակեողողիչ տարրայում հեղուկի պակասը, ABS համակարգը և այլն: Դա նշանակում է, որ մեքենան ունի անսարքություն, սակայն շահագործումը դեռևս թույլատրելի է: Իսկ հիմա անդրադառնալով կարմիրին, նշենք, որ լուսացույցի արգելող կարմիր լույսի նման ցուցիչների վահանակում կարմիր գույնով ազդանշանները ևս տեղեկացնում է, որ մեքենան շահագործելը խորհուրդ չի տրվում և միայն անհապաղ դադարեցնելով շահագործումը ու վերացնելով տվյալ խնդիրը կարելի է շարունակել ճանապարհը: Դրանց թվին են դասվում բանվորական արգելակի միացված լինելը /ручной тормоз/, հովացման համակարգի խափանված լինելը /радиатор/, շարժիչում յուղի կրիտիկական պակաս լինելը ու նմանատիպ վտանգավոր երևույթներ:
    Այս մեկնաբանությամբ պարզ է դառնում,  որ թե՛ օրենսդիրը, և թե՛ ավտոարտադրողը այնքան են կարևորում ամրագոտու օգտագործումը վարորդի և ուղևորների կողմից, որ օրենսդիրը օրենքի ուժով թույլատրել է տեսուչին զննել մեքենայի սրահը ամրագոտու օգտագործման փաստի վերահսկման նպատակով` առանց վարորդի կամ սեփականատիրոջ թույլտվության, իսկ աշխարհի բոլոր ավտոարտադրող ընկերությունները մեքենան շահագործելու դեպքում չամրակապվելու պայմաններում ցուցիչի վահանակը կարմիր արգելող գույնով է պատկերում և վարորդին հիշեցնում ամրակապվելու անհրաժեշտության մասին:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Միաժամանակ հարկ է նշել, որ չամրակապված երթևեկելու դեպքում վարորդին կանգնեցնելիս տեսուչի առաջնային նպատակը պետք է լինի վարորդին նախազգուշացնելն ու ամրակապվելու մասին հորդորելը, այլ ոչ թե անմիջապես տուգանելը: Հակառակ դեպքում տպավորություն է, որ վարորդի չամրակապված լինելը տեսուչին ուրախություն է պատճառում, այլ ոչ թե անհանգստություն ու մտահոգություն:

    Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Արտակ Խաչատուրոֆֆին անչափ օգտակար ու հետաքրքիր տեղեկության համար

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
Back to top button
Close