Month: Օգոստոսի 2016

  • Կարմիր գիծ: Արթուր Քոչարյան

    [vc_row][vc_column][vc_column_text]Կարմիր գծերի չվճարման համար նշանակված տուգանքի բողոքարկում.

    1. Վերադաս բողոքը կցվում է.  կարմիր գիծ-վերադաս բողոք

    2. Տուգանք նշանակելու մասին ծանուցումը և տույժն անվավեր ճանաչելու մասին որոշումը կցվում են:

    Նմանատիպ դիմում ներկայացնելու համար դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել այստեղից. վերադաս բողոքի օրինակ[/vc_column_text][/vc_column][/vc_row]

  • Կանգառն արգելված վայրում կայանելը: Հրաչյա Ստեփանյան

    [vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]pic

    [/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN #16DFGJKNTZMZ

    1. Վերադաս բողոքը կցվում է. կանգառն արգելվում է-վերադաս բողոք
    2. Հայցադիմումը կցվում է. կանգառն արգելվում է-հայցադիմում
    3. Տուգանքը կարճելու մասին որոշմանը կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝  դատական գործ N: ՎԴ/2186/05/16, 

    Նմանատիպ խախտման դեպքում դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել այստեղից.

    1. վերադաս բողոքի օրինակ

    2. հայցադիմումի օրինակ[/vc_column_text][/vc_column][/vc_row]

  • Հետաքրքիր է իմանալ: Տարօրինակ երթևեկության կանոններ աշխարհի տարբեր երկրներում

    ch_d_09Պարզվում է, Մեծ Բրիտանիայում ընտանի կենդանիներին վրաերթի ենթարկելու դեպքում վարորդն ավելի մեծ պատասխանատվության է ենթարկվում, քան մարդուն վրաերթի ենթարկելու համար: Խնդրին այն է, որ երկրի իրավապահ մարմինները կարծում են, որ կենդանիներն ավելի անպաշտպան են և տեղյակ չեն ճանապարհային երթևեկության կանոններից:

    600x500_3ade509c6a7baabcbb09e41d0ff8b949Մեքսիկայում ավանակը համարվում է տրանսպորտային միջոց: Եվ ավանակի տիրոջ վարորդական իրավունքի վկայականում պարտադիր է ոչ միայն իր, այլ նաև իր ավանակի լուսանկարը:

    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում արագությունը գերազանցած վարորդների համար <<սարսափելի>> պատիժ է նախատեսված: Տուգանքի կամ ազատազրկման փոխարեն օրինախախտ վարորդին տանում են դիահերձարան, որտեղ տրանսպորտային պատահարների արդյունքում մահացած վարորդների մարմիններ կան: Գուցե տպավորությունից ելնելով նման խախտում նրանք այլևս թույլ չտան:

    751795img13Ճապոնիայում վարորդներն անձրևից հետո ստիպված են չափազանց զգույշ երթևեկել, քանի որ հետիոտնի վրա անձրևաջուր ցայտելու դեպքում նրանք պարտավոր են մեծ տուգանքներ վճարել:

    20130624135357e4272Չինաստանում հետիոտնային անցումները չունեն նույն նշանակությունը, ինչ մնացած երկրներում:Պարզվում է, դրանք միայն ճանապարհը հատելու համար նախատեսված գծանշումներ են, որով հետիոտնը կարող է անցնել, քանի դեռ մոտակայքում ավտոմեքենա չկա: Ընդ որում, վարորդներին արգելվում է հետիոտնին զիջելու համար նվազեցնել արագությունը կամ կանգնեցնել մեքենան: Դրա համար նրանք կարող են տուգանվել: Դե կարելի է պատկերացնել, թե Չինաստանի փողոցներում ինչպիսի խցաններում կառաջանա հետիոտնին զիջելու ժամանակ: Կիպրոսում, ընթացքի ժամանակ վարորդին արգելվում է նույնիսկ ջուր խմել: Ենթադրվում է, որ դա ավելորդ վտանգ է ներկայացնում երթևեկության մնացած մասնակիցների համար:

  • Սրտացավ վարորդն արժանացավ պատվոգրի

    [vc_row][vc_column][vc_column_text]

    13988130_2090819454476493_4378375793634075236_o<<Վարորդի ընկեր գրասենյակ>> նախաձեռնությունը կարճ ժամանակում իր շուրջն է հավաքել բազմաթիվ վարորդների, որոնց օգնում ու զերծ է պահում անհիմն տուգանքներց: Այդ վարորդների շրջանակներում էլ կան մարդիկ, ովքեր բարի կամք են դրսևորում մյուսների հանդեպ, և իրենց քայլերով փորձում են բոլորին զերծ պահել ավելորդ քաշքշուկներից և տուգանքներից: Նման սրտացավ վարորդներից է նաև Հովսեփ Կուբաթյանը, ով իր քայլով կանխարգելեց բազվաթիվ խախտումներ: Խոսքը վերաբերում է Բաղրամյան-Օրբելի հատվածում խախտումների կանխարգելիչ միջոցի տեղադրմանը:

    Նման քայլի նկատմամբ նախաձեռնության անդամներն անտարբեր մնալ չէին կարող և որպես շնորհակալություն <<Կարգապահ վարորդ և վարորդի ակտիվ աջակից>> պատվոգիր հաձնեցին Հովսեփին:

    13987458_2093062287585543_6925152742689816292_o

    Թող նախաձեռնությունը նման պատվոգրեր հանձնելու բազմաթիվ առիթներ ունենա:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Վարորդի ընկեր գրասենյակ: Լավ մարդիկ ”Լավ խմբում”

          Արդեն մի քանի տարի է երթևեկության նկատմամբ հսկողության իրականացման և իրավախախտումների արձանագրման համար Երևան քաղաքում և հանրապետության միջպետական ճանապարհներին  տեսանկարահանող սարքեր և արագաչափեր են տեղադրվել: Տեսանկարահանող սարքերով խախտումները արձանագրելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը պարտավորվում է այդ մասին ծանուցել տրանսպերտային միջոցի սեփականատիրոջը: Լինում են դեպքեր, երբ վարորդները  պատշաճ կարգով չեն ծանուցվում, և հայտնվում են դատարանում կամ, լավագույն դեպքում, հարկադիր կատարման ծառայությունը արգելանք է կիրառում վերջիններիս ողջ գույքի և դրամական միջոցների  վրա՝ անկախ նրանց պարտավորությունների չափից,  և դրանով սահմանափակում նրանց գործողությունները: Շատ դեպքերում էլ արձանագրված խախտումները ունենում են անհիմն բնույթ, և խելամիտ վարորդները ցանկություն են հայտնում բողոքարկել այդ տուգանքների մասին որոշումները՝ փորձելով վերականգնել իրենց անհիմն ոտնահարված իրավունքները: Այս նույն խնդիրների հետ առնչվել են նաև  <<Վարորդի ընկեր գրասենյակ>> նախաձեռնության անդամները, ովքեր միավորվելով, արդեն շուրջ 2 տարի է փորձում են պայքարել անօրինական տուգանքների դեմ և  իրենց պատրաստակամությունն են  հայտնում աջակցել տեսանկարանահեղ սարքերի և կարմիր գծերի հետևանքով տուժած վարորդներին: Նախաձեռնության անդամները սիրով աջակցում են բոլոր վարորդներին, ուսումնասիրում յուրաքանչյուրի խախտումը, տալիս պարզաբանումներ և անհրաժեշտության դեպքում օգնում վերադաս բողոք ներկայացնել կամ հայցով հանդես գալ դատարանում: Ելնելով անհրաժեշտությունից, նախաձեռնությունն իր անձնական էջն է բացել նաև facebook.com սոցկայքում, որտեղ իր շուրջն է հավաքել շուրջ 6000 խմբակիցների և խմբում քննարկելով հրապարակված խախտումները, խորհուրդներ է տալիս տուժած վարորդներին և օգնում բողոքարկման հարցում: Խմբակիցները, անգամ  չճանաչելով իրար, բայց ունենալով միևնույն խնդիրներն ու մտահոգությունը, խմբի շրջանակներում ջերմ հաղորդակցվում են միմյանց հետ և կիսվում կարծիքներով: Ու քանի որ խմբում հավաքված են միայն լավ մարդիկ ու միշտ տիրում է լավ տրամադրություն, խմբի անդամները խումբն այլ կերպ անվանում են նաև <<Լավ խումբ>>:

  • Նոր տեսանկարահանող սարքեր խաչմերուկներում: Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

    Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը, Երևան քաղաքի որոշ խաչմերուկներում, տեսանկարահանող սարքերի ավելացմամբ պայմանավորված, ընդլայնվել է դրանց աշխատանքային տիրույթը, ինչի արդյունքում, մասնավորապես, տեսանկարահանման միջոցով արձանագրվում են Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների (Սարալանջի փողոցի ուղղությամբ) խաչմերուկների հատվածում թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

    :օրբելի- Բաղրամյան        T. mets
    Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  • Կարմիր գծեր: Ոմանք բողոքարկում են, ոմանք էլ համակերպված վճարում

    [vc_row][vc_column][vc_column_text]

      2012թ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց օրենք <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի>> մասին: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 561-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելու որոշում կայացվեց: Այդ որոշմամբ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվելու էր Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող էր վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք` Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված կոդ ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 մրցույթի արդյունքները բավարարելով` Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման թույլտվությունը տրվեց  27.09.2012թ. հիմնադրված «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին: Քաղաքապետարանի կողմից հայտարարած մրցույթի պահանջները բավարարելու համար` «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն իր գործունեության շրջանակներում Երևան քաղաքի փողոցները զինել է տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան գծանշումներով: Այս գծանշումները քաղաքացիների կողմից անվանվեցին <<Կարմիր գծեր>>:

          Այս որոշմամբ տրանսպորտային միջոցների կայանումն անվճար է միայն կայանման առաջին 15 րոպեների ընթացքում: Ապա սահմանվել է տուրք 1 ժամվա, օրվա, ամսվա կամ տարվա համար: Եվ չնայած բազմաթիվ քաղաքացիների բողոքներին, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տուրքից խուսախող անձնինք սկսեցին տուգանվել: Տուգանք սահմանելու մասին որոշունմերը կայացվում են տարբեր պատճառներով՝ վճարումները ուշացնելու, քանի որ երբեմն այդ ժամանակահատվածը վերահսկելու դժվարություն է առաջանում քաղաքացիների մոտ, կամ վճարովի կայանատեղիի գծանշումները չնկատելու պատճառով, քանի որ եղանակային վատ պայմանների կամ տվյալ գծանշման մաշվածության պատճառով երբեմն այն նկատելի չի լինում, կամ տուրքը ընդհանրապես չվճարելու համար, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են վճարել տուրքը, պատճառաբանելով, որ դրա դիմաց ոչինչ չեն ստանում:
    Դժգոհությունների արդյունքում, ուսումնասիրելով ոլորտը կարգավորող իրավական ակտերը, որոշ իրավաբաններ գտել են բազմաթիվ հակասութուններ, որոնք հնարավորություն է տալիս բողոքարկել տուգանք նշանակելու մասին որոշումները, հասնել դրական արդյունքների և զերծ մնալ անհիմն տուգանքներից: Վարորդների մի մասը, հիմք ընդունելով այս հակասությունները, բողոքարկում են տուգանք նշանակելու մասին որոշումները և չեն վճարում <<Կարմիր գծերի>> համար սահմանված տուրքը: Այնուամենայիվ, շատ վարորդներ էլ, թեև դժգոհելով, բայց շարունակում են վճարել և’ ավտոկայանատեղիի համար սահմանված տուրքերը, և’ տուրքը չվճարելու համար հաշվարկված տուգանքները:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Փոփոխություններ ԱՊՊԱ ոլորտում: Որոշ դեպքերում պատահարի մասնակիցները ստիպված չեն լինի սպասել ԱՊՊԱ գործակալին

    Հայաստանի ապահովագրողների բյուրոյի տեղեկացմամբ սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կներդրվեն նոր փոփոխություններ. Մասնավորպես.

    1.ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

    2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:

    Համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե

    1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
    2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
    3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
    4. տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:

    Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`

    1.առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,

    2.լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,

    3.ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,

    4.տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:

    Մինչև 100.000 դրամ վնասներով վթարների դեպքում վարորդների գործողությունների ուղեցույցին հանգամանորեն ծանոթանալու, ինչպես նաև համաձայնեցված հայտարարագրի ձևը բեռնելու համար այցելեք այստեղ:

    2․ Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից

    2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։

    Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝

    1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,
    2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
    3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:

    Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն: 

    Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։

    Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝

    1. համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,
    2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին:

    Ճանապարհային ոստիկանությունն նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ:

    3 ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների բոնուսմալուս համակարգին 

    Սույն թվականի սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բունուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:

    ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օն-լայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:

     Ուշադրություն՝ Մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Ապահովադիրների բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սույն թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները:

    1. Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն

    Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.paap.am կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝

    1. հարցման պահի դրությամբ ապահովադրի բունուս-մալուս դասի մեծությունը և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող որոշակի տվյալներ,
    2. հարցվող ամսաթվի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության վերաբերյալ, 3. հարցման ամսաթվի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վարորդի ապահովագրական պատմության (վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների) որոշ մանրամասների վերաբերյալ։ Հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ձևերին և կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ:

     

  • Օգոստոսի 30-ից արագության սահմանափակում Երևանի որոշ փողոցներում՝ 40 կմ/ժ

    [vc_row][vc_column][vc_column_text]

       Հարգելի վարորդներ, Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:

      Հաշվի առնելով նշված փոփոխությունները, կոչ ենք անում լինել ավելի ուշադիր, հետևել ճանապարհային նշաններին՝ պատահարներից խուսափելու և տուգանքներից զերծ մնալու համար: Ստորև, նկարների միջոցով ներկայացված են  նշված հատվածներերը՝  համապատասխան տեղանքները առանձնացված կարմիրով նշաններով:

     

    T.Petrosyan           Rubinyants

    Qanaqerci           N. Zaryan

    Avet Avetisyan           Artashisyan

    orbeli

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Բողոքի ձայնը տեղ հասավ: Փոսը սարքեցին

    [vc_row][vc_column][vc_column_text]

          Վերջին օրերին ինչպես բազմաթիվ վարորդների, այնպես էլ <<Վարորդի ընկեր>> նախաձեռնության անդամների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում վերջերս առաջացած և օրեցօր էլ ավելի ընդարձակված փոսը, որը խոչընդոտում էր փողոցի բնականոն երթևեկությունը և վտանգ ներկայացնում վարորդների համար:

    13901407_2092372224321216_4567867638915560282_n       14021463_2092372194321219_3923111045958605889_n

          <<Վարորդի ընկեր>> նախաձեռնությունը անտարբեր չգտնվեց և դիմեց Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով այդ խոչընդոտի գոյության մասին և կոչ արեց սեղմ ժամկետներում աշխատանքներ ձեռնարկել այն վերացնելու համար: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանը անհապաղ սկսեց փոսի վերանորոգման աշխատանքները և վերացրեց վարորդների համար <<պատուհաս>> դարձած այդ փոսը:

     փոսը սարքեցին      փոսը սարքվեց

          Հ.Գ.-Հարգելի քաղաքացիներ, նման երևույթների հանդիպելու դեպքում անպայման տեղեկացրեք մեզ՝ այդ խնդրի վերացմանը հետամուտ լինելու համար կամ ինքներդ առցանց դիմեք Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով ծագած խնդրի մասին:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
Back to top button
Close