Նորություններ

Երևանի քաղաքապետարանի եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանգրի հիման վրա ընդունված կարգերը

Սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Սույն որոշման հիման վրա, մայրաքաղաքի փողոցների կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք այսուհետ առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ են, սկսել են գործել սահմանված դրույքաչափեր:

1) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին: Երևանի ավագանին 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 4-րդ կետով սահմանել է ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը` վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով`1) բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, 2) էլեկտրոնային եղանակով, 3) վճարմամբ:

2). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր(կարճ հաղորդագրություն):

3).Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` ավտոկայանատեղի տուրքը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`ընթացիկ տարվա տարեկան տուրքը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Երևանի ավագանու 25.12.2012թ. «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. դրույքաչափերը սահմանելու մասին» հ. 557-Ն որոշմամբ սահմանված է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. հետևյալ դրույքաչափերը` 1) Յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ.; ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում, 2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, 3) մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, 4) մեկ ամսվա համար` 2000 դրամ, 5) մեկ տարվա համար` (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close