Ինչ անել եթեՀետաքրքիր

Ի՞նչպես թե Վարորդական Իրավունքն առկա չէ…

Ողջույն բոլորին,

Շատ են այնպիսի դեպքերը, երբ վարորդը իրավացիորեն իր տեսակետն է առաջ տանում: Սակայն ինչ-ինչ պատճառաբանություններով ՃՈ պատրաստված տեսուչները կարողանում են նրանց մոլորեցնել: Այդ իսկ պատճառով փորձեմ կիսվել Ձեզ հետ ‘գիտելիքներովս’, փորձեմ թվել առավել հայտնի հոգեբանական և տակտիկական քայլերը, որոնք կիրառում են ՃՈ ներկայացուցիչները, մեզ` վարորդներիս մոլորեցնելու համար:

      Դեպք 1. Հենց սկզբից ուզում են հասկանալ Ձեր տրամադրվածությունը: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: ՃՈ-ն Ձեզ կանգնեցրել է, մոտենում է, ներկայանում ու միանգամից հարցնում է – Զգացի՞ր խախտումդ (իհարկե չմոռանանք բարի ժպիտի մասին): Այս հարցից հետո շատերը շփոթված պատասխանում են` ԱՅՈ, ինչից անմիջապես հետևում է մեկ այլ հարց — բա ի՞նչպես վարվենք: Ակամայիս, դուք արդեն պատրաստ եք տեղում գումար վճարել, կամ ստորագրել անհայտ տուգանքի տակ: Խորհուրդս Ձեզ, ԵՐԲԵՔ մի պատասխանեք նման հարցերին: Փոխարենը պնդեք, որ խախտում չեք արել, և որ ամենակարևորն է` չմոռանանք զարմացած հայացքով հարցնել,- ինչի՞ մասին է խոսքը: Պնդեք, որ իրենք կոնկրետ նշեն խախտումը ու ապացուցեն դեռևս երևայական խախտումը փաստերով: Շեշտեք, որ հակառակ դեպքում պատրաստվում եք կազմված արձանագրության տակ գրել Ձեր անհամաձայնությունը և ՍՏՈՐԱԳՐԵԼ: Եթե այսքանից հետո Ձեր շփումը հենց ՃՈ տեսուչի կամքով չավարտվի, ապա հենց այդպես էլ վարվեք:

      Դեպք 2. Փորձում են աստղաբաշխական թվերով վախեցնել: Օրինակ, ոչ հաճախ հանդիպող խախտումների ժամանակ, հասկանալով, որ ոչ ստանդարտ իրավիճակ է, և վարորդը դժվար թե իմանա ի՞նչքան է իր կողմից կատարված խախտման տուգանքի չափը, սկսում են մեծ թվեր ասել: Օրինակ 1 — Ի՞նչպես թե վարորդական իրավունքը առկա չէ, դա ամենաքիչը կկազմի 30.000 ՀԴ տուգանք, ի՞նչպես վարվենք: Օրինակ 2- Հարգելի վարորդ, հա՛մ ծխում էիք, հա՛մ ամրագոտին չեք կապել, հա՛մ էլ հեռախոսով էիք խոսում, ամբողջը միասին բավականին մեծ գումար է կազմում,բայց երևում է, որ լավ մառդ եք, եկեք մի 10.000ՀԴ արձանագրենք, կամ 5000ՀԴ տվեք գնացեք: Եվ այսպես, առաջին դեպքում խախտումը 3000ՀԴ է (ՀՀ ՎԻՎ Օրենսգիրք, 128 հոդված 3 կետ) ու որը կարելի է կարճել 24 ժամում, ներկայացնելով տանը մոռացված վարորդականը իրավունքը (ՀՀ ՎԻՎ Օրենսգիրք, 128 հոդված 9 կետ): Երկրորդ դեպքում կարող է արձանագրվել ամենակոպիտ խախտումը, որի տուգանքի չափը ամենամեծն է, այլ ոչ թե գումարել բոլոր խախտումները:

Շարունակելի ….

Հ.Գ. Հարգելի Զավեն, շնորհակալություն հետաքրքիր նյութի համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close