ՀետաքրքիրՆորություններ

Հետաքրքիր է իմանալ: Տարօրինակ երթևեկության կանոններ աշխարհի տարբեր երկրներում

ch_d_09Պարզվում է, Մեծ Բրիտանիայում ընտանի կենդանիներին վրաերթի ենթարկելու դեպքում վարորդն ավելի մեծ պատասխանատվության է ենթարկվում, քան մարդուն վրաերթի ենթարկելու համար: Խնդրին այն է, որ երկրի իրավապահ մարմինները կարծում են, որ կենդանիներն ավելի անպաշտպան են և տեղյակ չեն ճանապարհային երթևեկության կանոններից:

600x500_3ade509c6a7baabcbb09e41d0ff8b949Մեքսիկայում ավանակը համարվում է տրանսպորտային միջոց: Եվ ավանակի տիրոջ վարորդական իրավունքի վկայականում պարտադիր է ոչ միայն իր, այլ նաև իր ավանակի լուսանկարը:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում արագությունը գերազանցած վարորդների համար <<սարսափելի>> պատիժ է նախատեսված: Տուգանքի կամ ազատազրկման փոխարեն օրինախախտ վարորդին տանում են դիահերձարան, որտեղ տրանսպորտային պատահարների արդյունքում մահացած վարորդների մարմիններ կան: Գուցե տպավորությունից ելնելով նման խախտում նրանք այլևս թույլ չտան:

751795img13Ճապոնիայում վարորդներն անձրևից հետո ստիպված են չափազանց զգույշ երթևեկել, քանի որ հետիոտնի վրա անձրևաջուր ցայտելու դեպքում նրանք պարտավոր են մեծ տուգանքներ վճարել:

20130624135357e4272Չինաստանում հետիոտնային անցումները չունեն նույն նշանակությունը, ինչ մնացած երկրներում:Պարզվում է, դրանք միայն ճանապարհը հատելու համար նախատեսված գծանշումներ են, որով հետիոտնը կարող է անցնել, քանի դեռ մոտակայքում ավտոմեքենա չկա: Ընդ որում, վարորդներին արգելվում է հետիոտնին զիջելու համար նվազեցնել արագությունը կամ կանգնեցնել մեքենան: Դրա համար նրանք կարող են տուգանվել: Դե կարելի է պատկերացնել, թե Չինաստանի փողոցներում ինչպիսի խցաններում կառաջանա հետիոտնին զիջելու ժամանակ: Կիպրոսում, ընթացքի ժամանակ վարորդին արգելվում է նույնիսկ ջուր խմել: Ենթադրվում է, որ դա ավելորդ վտանգ է ներկայացնում երթևեկության մնացած մասնակիցների համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close