Նորություններ

Կարմիր գծեր: Ոմանք բողոքարկում են, ոմանք էլ համակերպված վճարում

[vc_row][vc_column][vc_column_text]

  2012թ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց օրենք <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի>> մասին: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 561-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելու որոշում կայացվեց: Այդ որոշմամբ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվելու էր Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող էր վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք` Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված կոդ ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 մրցույթի արդյունքները բավարարելով` Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման թույլտվությունը տրվեց  27.09.2012թ. հիմնադրված «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին: Քաղաքապետարանի կողմից հայտարարած մրցույթի պահանջները բավարարելու համար` «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն իր գործունեության շրջանակներում Երևան քաղաքի փողոցները զինել է տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան գծանշումներով: Այս գծանշումները քաղաքացիների կողմից անվանվեցին <<Կարմիր գծեր>>:

      Այս որոշմամբ տրանսպորտային միջոցների կայանումն անվճար է միայն կայանման առաջին 15 րոպեների ընթացքում: Ապա սահմանվել է տուրք 1 ժամվա, օրվա, ամսվա կամ տարվա համար: Եվ չնայած բազմաթիվ քաղաքացիների բողոքներին, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տուրքից խուսախող անձնինք սկսեցին տուգանվել: Տուգանք սահմանելու մասին որոշունմերը կայացվում են տարբեր պատճառներով՝ վճարումները ուշացնելու, քանի որ երբեմն այդ ժամանակահատվածը վերահսկելու դժվարություն է առաջանում քաղաքացիների մոտ, կամ վճարովի կայանատեղիի գծանշումները չնկատելու պատճառով, քանի որ եղանակային վատ պայմանների կամ տվյալ գծանշման մաշվածության պատճառով երբեմն այն նկատելի չի լինում, կամ տուրքը ընդհանրապես չվճարելու համար, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են վճարել տուրքը, պատճառաբանելով, որ դրա դիմաց ոչինչ չեն ստանում:
Դժգոհությունների արդյունքում, ուսումնասիրելով ոլորտը կարգավորող իրավական ակտերը, որոշ իրավաբաններ գտել են բազմաթիվ հակասութուններ, որոնք հնարավորություն է տալիս բողոքարկել տուգանք նշանակելու մասին որոշումները, հասնել դրական արդյունքների և զերծ մնալ անհիմն տուգանքներից: Վարորդների մի մասը, հիմք ընդունելով այս հակասությունները, բողոքարկում են տուգանք նշանակելու մասին որոշումները և չեն վճարում <<Կարմիր գծերի>> համար սահմանված տուրքը: Այնուամենայիվ, շատ վարորդներ էլ, թեև դժգոհելով, բայց շարունակում են վճարել և’ ավտոկայանատեղիի համար սահմանված տուրքերը, և’ տուրքը չվճարելու համար հաշվարկված տուգանքները:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close