Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

ԱՊՊԱ չունես, ապա կտուգանվես: Խուսափի՛ր ավելորդ տուգանքից

[vc_row][vc_column][vc_column_text]

ԱՊՊԱ չունենալու մասին․․․

Հարգելի վարորդներ, Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, համաձայն գործող օրենսդրության,  ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում ստիպված եք ենթարկվել տուգանքների: Պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ:  ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Մասնավորապես, առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է` առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հ.Գ. Խորհուրդ ենք տալիս տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկելիս հաշվի առեք, որ  ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը արձանագրող տեսախցիկներ են տեղադրված Երևան-Սևան մայրուղում և Երևան-Վաղարշապատ մայրուղու Թաիրով-Փարաքար գյուղերի հատման վայրում: Այս հատվածով երթևեկելիս տուգանքն անխուսափելի է:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close