Oրենքներ և օգտակար նյութերՀաղթած գործերՆորություններ

Եվս մեկ հաղթանակ, անհիմն ակտը բեկանվեց

Եվս մեկ հաղթանակ  Տիգրան Քեյանի կողմից

Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված առանց հիմքերի ակտը բեկանվեց:

ՃՈ-ի աշխատակիցը արձանագրություն էր կազմել վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու համար, որին հայցվորը առարկել է և արձանագրությունում նշել է առարկության մասին: Որից հետո հայցվորը ենթարկվել  է վարչական տուգանքի 5.000 ՀՀ դրամի չափով։ Հայցվորը գտնում է, որ իր նկատմամբ կայացված որոշումն անօրինական է, չի բխում գործող օրենսդրության պահանջներից մի քանի  պատճառաբանությամբ և հիմնավորումներով: Ըստ օրենքի ՃՈ աշխատակիցը իրավունք ունի տուգանելու միայն բավարար ապացույցներ ունենալու դեպքում, ինչը այս դեպքում բացակայում էր: Հարկ է նշել, որ եթե վարորդը առարկություն է ներկայացնում, ապա ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը: ՃՈ աշխատակիցը պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք  վարչական իրավախախտում, արդյոք նա ենթակա է վարչական պատաuխանատվության, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Վերջինս պատախանող կողմը չի կատարել  և Տիգրան Քեյանի կողմից ձեռքի միջոցով հեռախոսակապից օգտվելու փաստի հաստատման վերաբերյալ որևէ ապացույց դատարան չի ներկայացրել։

Փաստորեն, Տիգրան Քեյանի կողմից իրավախախտումը կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել օրենքի պահանջներով: Այս ամենից ելնելով՝  դատարանը  վճռեց Տիգրան Քեյանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից  կազմված որոշումն ամբողջությամբ։ Դատական նիստը անց է կացվել կողմերի բացակայությամբ և այն վարել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը:

Հ. Գ. Այս ամենից պարզ է դառնում, որ բացի սխալ որոշումներ կայացնելուց, մեր ՃՈ աշխատակիցները հեռու են ՀՀ օրենքներից և առանց լիարժեք ապացույցների կազմում են արձանագրություններ, բացվում է վարչական վարույթ, նշանակվում է վարչական տուգանք՝ ծախսելով և վատնելով թե իրենց, թե քաղաքացիների թանկագին ժամանակը, իսկ  պետությանը պատճառելով վնաս՝ 4000 ՀՀ դրամի չափով:

Եվ անկախ այս ամենից, սիրելի’ վարորդներ, կարգապահ լինելուց բացի եղեք տեղեկացված, պաշտպանեք Ձեր իրավունքները և իմացե’ք, որ ավտոմեքենայի սրահը համարվում է Ձեր սեփականությունը, և ոչ ոք իրավունք չունի ներխուժել այնտեղ, նկարել, դիպչել առանց սեփականատիրոջ թույլտվության, ինչպես նաև եթե պետավտոտեսուչը կրում է տեսախցիկ, ապա կարող եք պահանջել, որպիսի այն անջատի և չնկարահանի ավտոմեքենայի սրահը:

Բայց և այնպես, խուսափեք վարելու ընթացքում ձեռքի միջոցով հերախոսից օգտվելուց՝ ապահովագրելով Ձեզ և շրջապատին հնարավոր վթարներից:

Դատական գործին առնչվող նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close