Տաքսիների կայանատեղի՞: Իսկ ու՞ր է նշանը
Հարգելի՛ ընթերցողներ, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ արդեն մեր շարքերում ունենք վարորդներ, ովքեր ինքնուրույն, առանց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ աջակցության, կազմում են վերադաս բողոք, ուղարկում ՃՈ և հասնում հաջողության: Այս անգամ իր փորձով մեր հետ կիսվել է «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Հայկ Մելքոնյանը, ով անձնամբ կազմել է վերադաս բողոք և դիմել ՃՈ, ընդ որում, վերադաս բողոքն ուղարկել է ոչ թե փոստային ծառայության միջոցով, այլ էլեկտրոնային փոստով: Վարորդն ունեցել է բողոքարկելու մի քանի պատճառներ: Նախ, նա պարզապես հետաքրքրության համար իր տվյալները որոնել է www.azdarar.am կայքում և հանկարծ պարզել, որ Հարկադիր ծառայությունում իր նկատմամբ կատարողական վարույթ է հարուցվել, թեև նա երբևէ չի ծանուցվել վարչական տույժ նշանակվելու մասին: Դա դեռ բավական չէ, խախտում էլ անհիմն է և խեղաթյուրված: Իբրև թե մեքենան կայանել է տաքսիների համար նախատեսված վայրում, այնինչ այդ մասին չկա ոչ մի ցուցիչ կամ թելադրանքի նշան: Իսկ որպես ապացույց ներառված տեսանյութն ընդամենը 44 վայրկյան է, ինչը չի գերազանցում ՎԻՎ օրենսգրքով թույլատրելի 1 րոպե ժամանակահատվածը: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 16689FXEKLMN:
Այս բոլոր հանգամանքները ստիպել են Հ. Մելքոնյանին վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն և պահանջել անվավեր ճանաչել կայացրած որոշումը:
Խախտման տեսանյութը և նկարը
Սխալ կայացված որոշումը բեկանվել է
Բնականաբար զարմանալի չէ, որ ՃՈ-ն բավարարել է վարորդի պահանջը և բեկանել իր կողմից սխալ կայացրած որոշումը, բայց զարմանալի է, որ չի պարզաբանել վարորդի հիմնավորումները և բացատրություն ներկայացրել: Բեկանման որոշումը կցվում է:
Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման Հավելված N3-ի 52.22.-կետի՝ «5.16 «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ», 5.17 «Տրամվայի կանգառի տեղ», 5.18 «Թեթև մարդատար տաքսիների կանգառի տեղ» նշանները կիրառվում են սահմանված երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների համապատասխան տեսակների և թեթև մարդատար տաքսիների կանգառի կետերը նշելու համար: Նշանները պետք է լինեն երկկողմանի: Որոնք էստ էության չեն կահավորվում և ցավալի է, որ վարչական մարմինն այդ հարցին չի անդրադառնում:
Ինչևէ, հուսանք նման իրազեկված և սեփական իրավունքների համար պայքարող վարորդների քանակն օրեցօր կավելանա:
Comments are closed.