Բողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածՀաղթած գործերՆորություններՎերադասով բողոքարկված

Վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն բողոքարկել է ՃՈ որոշումը և հաղթել դատարանում

[vc_row][vc_column][vc_column_text]

Մեր հասարակության մեջ թյուր կարծիք է տարածված, որ վարչական ակտը բողոքարկելը չափազանզ դժվար է և հատուկ գիտելիքներ ու հմտություններ է պահանջում: Այդ կարծիքը փոխելու և հակառակը համոզելու նպատակով ուզում ենք ձեզ ներկայացնել մի դեպք, երբ վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն հայցադիմում է կազմել և դիմել Վարչական դատարան: Նա պարզապես ուսումնասիրել է իր նկամամբ կազմված որոշումը, համեմատել ՀՀ իրավական ակտերի համապատասխան կետերի հետ և գտել հակասությունները: Ի դեպ, նախքան հայցադիմում ներկայացնելը, այս նույն փաստարկներով ու հիմնավորումներով  վարորդը վերադաս բողոք է ներկայացրել ՃՈ, բայց վերջինս մերժել է պահանջը և անփոփոխ թողել տույժ նշանակելու մասին որոշումը: Ապա դրան հաջորդել է Վարչական դատարան հայց ներկայացնելը:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 156DFGHDRVYZ: Ըստ որոշման, վարորդն իբրև խախտել է կանգառ կատարելու կանոնները, բայց ուշադիր վերլուծելով փաստերը, ակնհայտ երևում է, որ խախտում բացարձակ չկա: Բոլոր հիմնավորումներն ու փաստարկները մատնանշելով հայցադիմումի մեջ՝  վարորդը դիմել է Վարչական դատարան: Դատարանը բավարարել է վարորդի պահանջը և վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչել: Դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://youtu.be/r3XVXZCGZzk[/minti_video][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Այս օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ փաստել, որ դուք կարող եք պայքարել ձեր իրավունքների համար և հասնել հաջողության: Ցանկացած տուգանք, երբ ձեր մեջ կասկած կամ անհամաձայնություն է առաջացնում, մի՛ զլացեք բողոքարկել: Եթե ինքնուրույն դժվարանում եք, ապա «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն պատրաստ է ձեզ ամեն կերպ աջակցել:

Իմացե՛ք ձեր իրավունքները, եղե՛ք պաշտպանված օրենքով:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close