Oրենքներ և օգտակար նյութերԱրագաչափՄենք և մեդիանՆորություններ

Տիգրան Քեյանի հարցազրույցը արագաչափ սարքերի և տեսախցիկների անտրամաբանական լինելու մասին

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Արագաչափ սարքերի մասին[/minti_headline][vc_column_text]tuganq.am

Նախօրեին «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանը զրուցել է 1in.am լրատվականի լրագրողների հետ արագաչափ սարքերի և տեսախցիկների արդյունավետության, դրանց կիրառման նպատակահարմարության և տեղադրման վայրերի անտրամաբանական լինելու մասին: Անդրադառնալով արագաչափ սարքերին, Տ. Քեյանը նշեց, որ դրանց տեղադրման վայրերի ընտրության հարցում որևէ տրամաբանություն չկա: Եթե դրանք տեղադրվում են հետիոտների անվտանգության համար, ապա շատ հաճախ նկատում ենք արագաչափ սարքեր հետիոտնային անցումներից հետո, այլ ոչ թե մինչև անցումին հասնելը: Երբեմն էլ արագաչափ սարքեր են տեղադրվում դպրոցամերձ հատվածներում, որտեղ թույլատրելի արագությունը 40կմ/ժ է, բայց սարքերը տեղադրվում են միայն մեկ ուղղությամբ, այսինքն՝ փողոցը հատող երեխայի անվտանգությունն ապահովվում է փողոցի միայն մեկ ուղղությամբ: Եթե արագաչափ սարքերն իսկապես ուղղված են երթևեկության մասնակիցների անվտանգության համար, ապա դրանք պետք է կիրառվեն հենց այդ նպատակով, այլ ոչ թե միայն տուգանելու: Շատ դեպքերում նոր տեղադրվող տեսախցիկները նպատակաուղղված են վարորդներ համար ծուղակ ստեղծելու և հնարավորինս շատ տուգանելու համար, այլ ոչ թե տվյալ հատվածում հետիոտների անվտանգության ապահովման համար:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Տեսախցիկների մասին[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Նոր տեսանկարահանող սարքերՏեսախցիկների անհրաժեշտության մասին խոսելիս, Տիգրան Քեյանը նշեց, որ վերջիններս կարող էին ավելի նպատակային կիրառվել՝ երթևեկությունը, ոչ ադեկվատ թվացող վարորդներին կամ փողոցներում հանդիպող տարօրինակ երևույթները վերահսկելու համար: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ տեսախցիկների գերնպատակը ևս վարորդներին տուգանելն է: Տ. Քեյանը հավելեց, որ ինչպես արագաչափ սարքերը, այնպես էլ տեսախցիկները վարորդների մոտ ավելորդ լարվածություն են ստեղծում, քանի որ տուգանվում են անգամ աննշան խախտման դեպքում, երբ բացարձակ վտանգ կամ խոչընդոտ չեն ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար:

Մանրամանսերը տեսանյութում:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Տիգրան Քեյանի հարցազրույցը՝ տեսանյութով[/minti_headline][minti_video]https://www.youtube.com/watch?v=c9pT69-kk0I[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close