Նորություններ

«Երևան Սիթի» սուպերմարկետի թեք կայանատեղին արդեն կահավորվել է «զուգահեռ կայանման» նշանով

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Զուգահեռ, թե՞ ոչ զուգահեռ[/minti_headline][vc_column_text]

Հարգելի ընթերցողներ,  արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք զուգահեռ-ոչ զուգահեռ կայանման թեմային: «ՎԱՐՈՐԴԻ ԸՆԿԵՐ» ԻՀԿ-ն ամեն կերպ փորձում է կանխարգելել վարորդների կողմից թույլ տրվելիք խախտումները: Այդ նպատակով թե՛ ՃՈ-ին ենք հորդորել նշաններ տեղադրել, թե վարորդներին ենք կանգառ կատարելու կանոնները ներկայացրել հնարավորինս մատչելի: Արդի դարաշրջանում կա մի գաղափար՝ «իրազեկված ես, նշանակում է զինված ես»: Այո, պետք է մեկ քայլ առաջ անցնենք, դանդաղ,  բայց հետզհետե հասունանում է այդ գաղափարը, որ պետք է ՃՈ-ից մեկ քայլ առաջ անցնել, այլապես տուգանքների որոշումների պակաս երբեք չենք ունենա:

Այսօր, մասնավորապես ցանկանում ենք անդրադառնալ մեկ փաստի: Նախորդիվ մի քանի անգամ բարձրաձայնել ենք, որ ցանկացած «Երևան Սիթի» կամ «ՍԱՍ» սուպերմարկետ պատճառ է հանդիսանում հազարավոր խախտումների: Կարելի է ենթադրել, որ ոչ անմիջական, բայց տվյալ սուպերմարկետները ՃՈ-ի և Սեքյուրիթի Դրիմի հետ մի ուղղությամբ են աշխատում: Այս կապակցությամբ մի քանի տեղեկատվություն.

1. Աբովյան փողոցի ՍԱՍ սուպերմարկետը, որի յուրաքանչյուր երկրորդ վարորդ-այցելու տուգանվում է:
2. Արտաշիսյան-Բագրատունյաց խաչմերուկի հատվածի Երևան Սիթին, նորից  ամեն 4-5-րդ վարորդ-այցելուն տուգանվում է:

[/vc_column_text][vc_column_text]

Ակամայից մի քանի հարց է առաջանում.
1. Նախ,  եթե այդ տարածքը ֆիրմայի տարածք է, ինչպե՞ս է ստացվել, որ ՃՈ-ն նշաններ է տեղադրում,
2.  Ո՞վ է որոշել, որ գրպանիկում պետք է զուգահեռ կայանել՝ ՃՈ-ն, թե՞ ֆիրմայի ներկայացուցիչները,
3. Եվ երրորդ, կոնկրետ այս դեպքում (նկարները ստորև) ոչ մի վարորդ տվյալ իրավիճակում չէր կարող տեսնել այդ նշանները, քանի որ միկրոավտոբուսը փակում էր այն: Ո՞վ է պատասխանատու այդ հակասության համար. մի դեպքում միկրոավտոբուսը ոչ մի սխալ չի արել, մյուս դեպքում նշանը չի երևում վարորդներին: Որպես հավելում, հատուկ ուզում ենք ընդգծել, որ նմանատիպ պատկեր է նաև սուպերմարկետի հանդիպակաց ուղղությամբ: «ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱ» -ի դիմաց  կրկին մի քանի տասնամյակ թեք կայանման հատված է եղել, բայց այնտեղ ևս այժմ տեղադրված է ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՅԱՆՄԱՆ նշանը, և կա «պառկովշիկ», ով վարորդներին թեք կայանելու հրահանգ է տալիս:
IMG_1684

[/vc_column_text][minti_spacer height=”20″][minti_headline type=”h2″]Թեք կայանատեղի և «զուգահեռ կայանման» նշան[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Այժմ անդրադառնանք Սեբաստիա փողոցի վրա տեղակայված «Երևան Սիթի»-ին: Այստեղ սուպերմարկետ է  արդեն մոտ երկու տասնամյակ, որը նախկինում կոչվում էր «Լուս Աստղ»: Նրա դիմաց մշտապես եղել են «գրպանիկներ»՝  թեք կայանման համար գծանշումներով: Կայանման համար նախատեսված այդ հատվածը եղել է տվյալ ֆիրմայի տարածքը՝ իր «պառկովշիկով»: Նույնիսկ մինչև ձյան տեղումները շատ հստակ երևում էին թեք կայանման գծանշումները: Այսօր արդեն հանկարծ նկատեցինք տվյալ հատվածում տեղադրված ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՅԱՆՄԱՆ ճանապարհային նշանը: Տվյալ վայրում միաժամանակ կա նաև մեկ այլ ցուցանակ՝ «ծառայողական կայանատեղի»: Եվ ուշադրություն, այնտեղ կա «պառկովշիկ», ով վարորդներին չի զգուշացնում կամ ուղղորդում, որ վերջիններս զուգահեռ կայանեն, ընդհակառակը, հրավիրում է թեք կայանելու:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_imageslider ids=”6629,6630,6631,6632,6633,6634,6635,6636″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ներկա դրությամբ այդ հատվածում PTZ տեսախցիկները ՉԿԱՆ, սակայն ցանկանում ենք  ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ, որ ամեն ինչ դրան է գնում, և հավանաբար մոտակա շաբաթներում այնտեղ տեսախցիկ կտեղադրվի և հազարավոր խախտումներ կարձանագրվեն:

Համառոտ հաշվարկ.
Եթե հաշվի առնենք, որ այդ հատվածում թեք կայանման դեպքում կտեղավորվի մոտ 20 ավտոմեքենա, և եթե յուրաքանչյուրը կայանի մոտ 15 րոպե տևողոթյամբ (1/4 ժամ), ապա 1 ժամում միջինում 80 ավտոմեքենա կկայանի այդ հատվածում (20 x 4 = 80), իսկ 1 օրում՝ 1920 ավտոմեքենա (24 x 80 =1920), որը համարժեք կլինի օրական 1920 տուգանքի: Մեկ ամսվա ընթացքում այն կհասնի 57600-ի՝ 1920 x 30: Բոլորիս հայտնի է, որ կանգառի կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք 5000 դրամի չափով: Կստացվի, որ 1 ամսում վարորդներից կգանձվի շուրջ 288 մլն դրամ՝ 57600 x 5000 = 288.000.000: Այո այո, 288 միլիոն դրամ մեկ ամսում:
Հարգելի՛ վարորդներ, տարածե՛ք, տեղեկացրե՛ք բոլորին, որպեսզի զերծ մնան թալանից:
Հետևեք ՃԵԿ կանոններին և նշաններին,  և վստահ կարող եք լինել, որ չեք տուգանվի:

Հեղինակ՝ Սերգեյ Ղահրամանյան

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close