Մենք և մեդիանՆորություններ

Նախագահի և վարչապետի հանձնարարականները վարորդներին «օգուտ չեն բերի»: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հարցազրույցը

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Զրույց «Սեքյուրիթի Դրիմ» և «Փարքինգ Սիթի» ընկերությունների ֆինանսական կառավարումը պետական մարմիններին փոխանցման մասին,  չարաբաստիկ կարմիր գծերի, սխալ կազմված տուգանքների, ճանապարհային ոստիկաանության թերությունների և այլ խնդիրների մասին: Նախ սկսենք նրանից, որ վերը նշված ընկերությունների ֆինանսական կառավարումը պետական մարմինների կողմից էական նշանակություն չի ունենա վարորդների համար, քանի որ սա պսևդոլավություն է և զուտ հոգեբանական լավ տրամադրվածության ստեղծում: Ինչպես գիտենք, նշված գումարները ակնհայտ չեն ծախսվում երթևեկության լավացման համար, մինչդեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից են լուսացույցների մշտական խափանումը, անորակ ներկերով գծանշումները,  քանդված ճանապարհները, բաց դիտահորերը, անձրևային եղանակներին տեսանելիության պակասը և նմանատիպ շատ այլ խնդիրներ:  Ի դեպ հարկ է նշել, որ այս խնդիրների մասին պարտավոր է մտածել ՃՈ-ն: Յուրաքանչյուր ՃՈ աշխատակից ծառայություն կատարելիս ունի հստակ երթուղի, որում հսկողություն է կատարում և բոլոր խոչընդոտների մասին պարտավոր է կազմել արձանագրություն, տեղեկացնել վերադաս մարմնին և տալ խնդրի լուծումը: Խոչընդոտը դա միայն ավտոմեքենքների խախտումները չեն, այլ նաև ճանապարհների բաղադրիչ մասերն իրենց լիարժեքությամբ (գծանշումներ, լուսացույցներ և այլն):

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Սերգեյ Ղահրամանյանի հարցազրույցը [/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=_o1pGv8nESk&authuser=0[/minti_video][minti_spacer height=”30″][vc_column_text]

Բացի այս  խնդիրներից կան  շատ ակնհայտ բացթողումներ ճանապարհային ոստիկանության կողմից, որոնց լուծման հարցը շատ հրատապ է: Վերջերս ի հայտ եկավ, այսպես կոչված, նվազ նշանակության խախտումներ հասկացողությունը, որի մեծագույն թերությունն այն է, որ կամ վարորդը չի իմանում դրա մասին, կամ տուգանվում է: Այսպես, օրինակ՝ վարորդը տուգանվում է, այնուհետև բողոքարկում, քանի որ կամ սխալ կազմված ակտ է կամ ճանապարհային նշաններն ու գծանշումները լիարժեք չեն, և ստանում է ՃՈ-ի կողմից բեկանում՝ պատճառաբանելով, որ  սա նվազ նշանակության խախտում է: Այնինչ ավելի պարտավորեցնող և խրախուսելի կլիներ վարորդների համար, եթե ընդամենը  նախազգուշացնող նամակ ուղարկվեր:

ՃՈ-ի ակնհայտ թերություններից մյուսը այն է, որ մեր տվյալներով օրական կազմվում է գրեթե 3300 (երեք հազար երեք հարյուր) ակտ, ինչը տրամաբանությունից դուրս է: Այսինքն սա կամ ավտոմատացված աշխատանք է, որը չի կատարվում օրենքների խիստ հսկողության ներքո, կամ արագ աշխատանք անձի կողմից, որը չի կարող ունենալ որակ (ինչը և նկատելի է մեր իրավաբանների կողմից): Այս ամենի մասին փաստում է այն, որ լինում են դեպքեր, երբ նույն սխալ կազմված ակտը ուղարկվում է նույն անձին տարբեր տեսուչների կողմից:

Վարորդների աչքից չի վրիպում նաև ճանապարհային ոստիկաության աշխատակիցների կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները՝ օրենք պահպանողը խախտում է օրենքը:

Ինչ վերաբերվում է կարմիր գծերին, ապա «Փարքինգ սիթի»-ի կանոնները քիչ թե շատ լղոզված են, չեն համապատասխանում թե՛ օրենքնրին, և թե՛ ճանապարհային երթևեկության նորմատիվներին: Օրինակ կան փողոցներ, որտեղ առկա են երկու երթևեկելի գծեր և կատարված են կարմիր գծանշումներ: Սա խիստ խախտում է, որը բացի երթևեկության համար խոչընդոտ լինելուց բացահայտում է նաև նրանց աշխատանքի թերությունը: Թերություն է նաև շրջիկ մեքենաների առկայությունը, որոնք չարիք են և իրենց դանդաղ տեղաշարժով, ինչու չէ նաև խցանումերի պատճառ:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն ունի բազմաթիվ նամակներ ուղղված ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին և ակնկալում է խնդիրների գոնե 50%-ի շուտափույթ լուծում: ՀԿ-ն հորդորում է վարորդներին բարձրացնել իրենց իրավական տեղեկացվածության մակարդակը և պարտադիր լինել կարգապահ վարորդ:

Ս. Ղահրամանյանը վարորդ է 2 տարի և չունի  իրավախախտում պարունակող ոչ մի վարչական ակտ: Նրա նշելով ամենևին էլ դժվար չէ լինել կարգապահ վարորդ:

«Վարորդի ընկեր » ՀԿ-ի կարգախոսն է՝ մենք պաշտպանված ենք օրենքով:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close