Մենք և մեդիանՆորություններ

«Վարորդի ընկեր» ԻՀԿ հաղթած բողոքը հետաքրքրել է բազմաթիվ լրատվամիջոցների: Մեկնաբանում է Սերգեյ Ղահրամանյանը

[vc_row][vc_column][minti_headline]Լրատվամիջոցների անդրադարձը «Վարորդի ընկեր» ԻՀԿ հաղթանակներին[/minti_headline][minti_spacer height=”20″][minti_headline type=”h2″]«Մաշված հոծ գիծը հատելու տուգանքը» panorama.am-ի ուշադրության կենտրոնում[/minti_headline][vc_column_text]

Հարգելի ընթերցողներ, ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ «Վարորդի ընկեր» ԻՀԿ գործունեությանը հետևում են ոչ միայն վարորդները, այլև բազմաթիվ լրատվամիջոցներ ու հեռուստաընկերություններ: Վերջերս ձեր ուշադրությանն էինք ներկայացրել մաշված հոծ գծի պատճառով տուգանված վարորդի գործը, ով դիմել էր ՀԿ-ի աջակցությանը և հաղթել դատարանում: Այս գործը նախ արժանացավ panorama.am լրատվական կայքի ուշադրությանը: Նրանք tuganq.am կայքում տեղեկանալով գործի մասին, անմիջապես կապ էին հաստատել «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Սերգեյ Ղահրամանյանի հետ և մանրամասներ ճշտել տուգանքի հետ կապված: Ծանոթանալով գործի մանրամասներին, նրանք իրենց կայքում ևս ներկայացրել էին այն. Դատարանը անվավեր է ճանաչել մաշված հոծ գիծը հատելու տուգանքը:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]«Մաշված հոծ գիծը հատելու տուգանքը» հետաքրքրեց նաև Panarmenian TV-ին[/minti_headline][vc_column_text]

Օրերս, նույն տուգանքը հետաքրքրեց նաև Panarmenian TV-ին: Նրանք ևս դիմել էին Սերգեյ Ղահրամանյանին՝ իրավախախտման մանրամասներին և բեկանման պատճառներին տեղեկանալու համար: Սերգեյ Ղահրամանյանը  հայտնել է, որ կառավարության որորշմամբ սահմանված է, որ գծանշման մակերեսի մաշվածությունը չպետք է գերազանցի 50%-ը։ Մաշված, վատ երևացող գծանշումները հատելու համար տուգանված վարորդները պետք է բողոքարկեն, քանի որ նրանք չեն կարող կողմնորոշվել վատ երևացող գծանշումների դեպքում: Ս. Ղահրամանյանը նշեց, որ սա բացառիկ դեպք չէ,  ընդամենը 7 ամիս առաջ ստեղված այս կազմակերպությունը ամսական 200-300 տուգանքի դիմում է ստանում, որոնք բողոքարկվում են։ Վերջին շրջանում  դիմումները հատկապես շատացել են Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրից, որտեղ վարորդներին տուգանում են հակադիր երթևեկելի գոտի դուրս գալու համար, մինչդեռ արգելող ոչ մի նշան չկա, բայց դեպի ձախ թեքվելու նշանը դեռ ասֆալտին  երևում է։ Նա նշեց, որ վարորդները առաջնորդվում են գետնին երևացող նշանով և տուգանվում են 30 000 դրամով:

Սերգեյ Ղահրամանյանը հավելեց, որ վարորդներին  շփոթեցնում է նաև վերջին ամիսներին մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկելի գոտիների փոփոխությունը. Հալաբյան, Վաղարշյան, Ավետիսյան ու էլի շատ փողոցներում վարորդները հին ու նոր գծանշումների մեջ խճճվում են։ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով  նորմալ է  ՃՈ-ի կողմից երթևեկելի գոտիների փոփոխումն ու ավելացումը, սակայն անհասկանալի է, թե ինչու՞ են հին ու նոր գծանշումների մեջ չկողմնորոշվող վարորդներին տուգանում։ Նա նաև հավելեց, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս ասֆալտի վրայից քերել նախկին գծանշանները նորերով փոխարինելու համար և ստիպված սև գույնի ներկով են թարմացնում: Իսկ դրանք հորիզոնական ուղղությամբ վարորդների տեսադաշտից, միևնույն է, հստակ երևում են։«Վարորդի Ընկեր» ՀԿ-ն պատրաստվում է առաջիկայում բաց նամակով դիմել քաղաքապետարան և Ճանապարհային ոստիկանություն՝ խնդրի լուծումը գտնելու պահանջով։

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Սերգեյ Ղահրամանյանի հարցազրույցի տեսանյութը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=r-rCwS49QUQ[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close