Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Ո՞ր փողոցում է գծանշումը հակասում ճանապարհային նշանին: Ինչպե՞ս վարվել նման դեպքերում:

[vc_row][vc_column width=”1/1″][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

Հարգելի վարորդներ, բոլորովին վերջերս ձեր դատին ներկայացրեցինք գծանշման և ճանապարհային նշանների վերաբերյալ մի նյութ: Վարորդների համար շատ ցավոտ թեմա. որի՞ն հետևել, գծանշմանը, թե՞ ճանապարհային նշանին: Միանշանակ հետևել կարելի է երկուսին էլ, որին վարորդը կցանականա, որը իրեն հարմար կլինի, քանի որ նշանն ու գծանշումը, ըստ էության հավասարազոր են: Իսկ իրականում նման հակասություններ չպետք է լինեն, որովհետև նույն հատվածում միաժամանակ չի կարելի կիրառել իրար հակասող գծանշում և նշան: Ավելին, ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշմամբ սահմանված են ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ , որի «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի  5-րդ կետում նշվում է.

5. Գծանշումը ճանապարհային նշանների զանազան ազդանշանների հետ պետք է կազմի միասնական համակարգ այնպես, որպեսզի գծանշումը կատարելուց հետո հնարավոր լինի դրանց հեշտ ընկալումը:

Նույն որոշման «III. ԳԾԱՆՇՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» բաժնում նշվում է.

32. Գծանշումների սլաքները, զուգահեռ և շեղ գծերը կամ գրառումները կարող են կիրառվել ճանապարհային նշանների ցուցումները կրկնելու կամ ճանապարհից օգտվողներին այնպիսի ցուցումներ տալու համար, որոնք չեն կարող բավարար կերպով տրվել ճանապարհային նշանների միջոցով:

Այսինքն, նշված և մնացած կետերը, որոնց չանդրադարձանք, թույլ են տալիս ենթադրել, որ գծանշումը և ճանապարհային նշանը նախատեսված են մեկը մյուսին լրացնելու, վարորդների համար երթևեկությունը հեշտացնելու, այլ ոչ թե իրար հակասելու և վարորդներին շփոթեցնելու համար:

[/vc_column_text][minti_headline type=”h2″ align=”align-left”]Եվ ահա հակասություն…[/minti_headline][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][minti_image img=”5834″ lightbox=”1″][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][minti_image img=”5835″ lightbox=”1″][/vc_column_inner][/vc_row_inner][vc_column_text]

Բայց և այնպես,  Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում նկատվել է այդպիսի մի իրավիճակ, երբ գծանշումն ու ճանապարհային նշանը հակասում են իրար: Ինչպես երևում է նկարներում,  ճանապարհային նշանը արգելում է հետադարձը, իսկ գծանշումը նույն հատվածում թույլատրում է հետադարձ կատարել: Սա ինչպե՞ս բացատրել, եթե ոչ որպես ծուղակ վարորդների համար, կամ անփույթ աշխատանք ճանապարհը սպասարկող մարմինների կողմից, որ նշանը տեղադրելուց հետո գծանշումը չեն ուղղել: Դե իհարկե, շատ լավ հնարավորություն օրենքից անտեղյակ վարորդներին շփոթեցնելու և անհիմն տուգանելու համար:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][minti_imageslider ids=”5806,5807,5808,5809,5810,5811,5812,5813″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Հիշենք նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով: Նման խախտում արձանագրվելու դեպքում վարորդն անմիջապես տուգանվում է: Հիմա հարց է առաջանում. իսկ ո՞վ և ի՞նչ եղանակով է պատժվելու այն խախտումների դեպքում, երբ գծանշմանը հակասող նշան է տեղադրվում և գծանշումը չի ուղղվում: Ինչու՞ միայն վարորդը պիտի պատասխան տա իր խախտման համար: Չէ՞ որ սա էլ է օրենքի խախտում:

Բոլոր այն վարորդներին, ում նման իրավիճակում ՃՈ տեսուչը կկանգնեցնի, տեղեկացնում ենք, որ դուք խախտում չեք կատարել և հետևել եք գծանշմանը: Իսկ տեսախցիկով նկարահանված տուգանք ստանլու դեպքում անպայման բողոքարկեք և պաշտպանեք Ձեր իրավունքները: Բողոքարկման հարցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն պատրաստ է աջակցել ձեզ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Կարդացեք նաև
Close
Back to top button
Close