Մենք և մեդիանՆորություններ

Վարորդները կշահեն արդյո՞ք տուգանքների ֆինանսական հոսքերը պետականացնելու դեպքում: Փաստաբան Արտակ Խաչատրյանի հարցազրույցը

[vc_row][vc_column][vc_column_text]

Հարցազրույցի բուն նպատակը  վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Փարքինգ Սիթի» ընկերությունների ֆինասնական հոսքերը պետականացնելու թեման էր:  Հարցին, թե արդյո՞ք վարորդները կշահեն դրանից կամ էական փոփոխություն տեղի կունենա հօգուտ վարորդների, Ա. Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ: Խաչատրյանի համոզմամբ տուգանքների գումարների նվազեցում չի սպասում:
Անդրադարձ եղավ  նաև ԴԱՀԿ ծառայության թերացումներին: Փաստաբանի մեկնաբանմամբ հարկադիր ծառայությունը պարզապես իր պարտականությունն է կատարում, և իրավական տեսանկյունից նրան մեղադրելն իրականում սխալ է: Իսկ թե ինչու՞ են սխալներ և բացթողումներ առաջ գալիս, դա, ըստ էության, ոլորտի չկանոնակարգված լինելու արդյունքն է, և ինչու չէ, նաև իրավախախտման տուգանքների հսկայական ծավալները:

[/vc_column_text][minti_spacer height=”5″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h3″ align=”align-left”]Մանրամասները տեսանյութում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://youtu.be/oGZ3BxwqvQs[/minti_video][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Արտակ Խաչատրյանն անդրադարձավ նաև տուգանքների գումարների, դրանց ժամկետների ու կրկնապատկման վերաբերյալ վարորդների մտահոգությանը, և նշեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացրել է տարբեր ատյաններում, սակայն այդպես էլ արդյունքի չի հասել: Նա հետաքրքիր համեմատական անցկացրեց արտասահմանյան փորձի հետ: Արտասահմանում տուգանքների վճարման ժամկետից կախված բոնուսներ են տրամադրվում վարորդներին՝  որքան շուտ են վճարում, այնքան մեծ բոնուս են ստանում: Իսկ բողոքարկման և չբավարարման դեպքում ստիպված են տուգանքն ամբողջությամբ վճարել:
Իսկ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության ներդրումային ծախսերը պետության կողմից փոխհատուցելու առումով, Խաչատրյանը թեև չցանկանալով խորանալ կազմակերպության ֆինանսական հարցերի մեջ, այնուամենայնիվ վստահաբար նշեց, որ նրանք վաղուց փակել էն իրենց ներդրումային ծախսերը: Պարզից էլ պարզ է, որ քաղաքի որևէ հատվածում վարորդների համար անսպասելի կերպով ճանապարհային նշանների կամ երթևեկության կազմակերպման փոփոխության միջոցով կարճ ժամանակում նրանք ստանում են իրենց ներդրումներին համարժեք փոխհատուցումները, մինչև որ վարորդներն ընտելանում են այդ փոփոխությանը: Այնպես որ, ինչ չափով էլ փոխհատոցում ստանան պետությունից, պետք է միայն շնորհակալ լինեն:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close