Oրենքներ և օգտակար նյութերԻնչ անել եթեՀետաքրքիրՈւսուցողական

Նախազգուշացում, թե՞ տուգանք

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Փորձենք օգնել 124-ի զոհերին

Շատ ու շատ հարցեր կունենային պատասխաններ, եթե օրենք ստեղծողը լիներ գրագետ, հասկանար իր գործի լրջությունը և մի քիչ տեղյակ լիներ ստեղծվելիք աշխատանքից: Դեռ մի քանի ամիս առաջ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը չուներ նախազգուշացում հասկացությունը: Վերջերս օրենսգրքում հայտնվեց այդպիսինը, բայց հայտնվեց անիմաստ, ոչ ամբողջական և ընդհանրապես չկատարեց իր դերը:

Ի՞նչ է նախազգուշացումը: Դա կազմակերպական դիտողություն է՝ հետագա տույժի սպառնալիքով: Այսինքն՝ նախազգուշացումը դեռևս ենթակա չէ տուգանքի, բայց իր մեջ պարունակում է խախտում, որը ունի նվազ նշանակություն: Իսկ ինչպես հասկանալ, թե որն է նվազ նշանակությունը: Վերջինս սահմանվել է օրենքով. և միայն սահմանվել է՝ ոչ ավելին:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34 — 39 կետերում նկարագրված են իրավիճակներ, որոնք նվազ նշանակության խախտումներ են:

Ուսումնասիրենք այդ բոլոր կետերը և միասին հասկանանք, թե ամեն մեկը իրենից ինչ է ներկայացնում և ինչ փոփոխություններ կարելի է առաջարկնել, որպիսի օրենքը լինի լիարժեք, բխի վարորդների շահերից և ունենա իմաստ:

Ստորև ներկայացվում է ՀՀ վարչական իրավախախտումների մասնին օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-39 կետերը:

34.

Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

35.

«Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

36.

Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

37.

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

38.

Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

39.

Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

Օրենքը ունի ահռելի լրացումների կարիք ոչ միայն իրավիճակների վերաբերյալ, այլ նաև գործելու և վարորդներին տեղյակ պահելու միջոցների առումով:

Բոլոր վարորդներին խնդրում ենք լինել ակտիվ, ներկայացնել իրենց հրաշալի մտքերը, որոնք կօգնեն բարեփոխել մեր օրենքները:

Լավագույն տարբերակները կներկայացվեն ՀՀ Կառավարություն, իսկ լավագույն միտք առաջարկողը կստանա խրախուսական մրցանակ «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի կողմից:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close