Բողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածՀաղթած գործերՆորություններ

Մուտքի լուսացույցի բացակայության պատճառով «կանգ գիծը» հատած վարորդը հաղթել է դատարանում:

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Սխալ աշխատող լուսացույցերը տուգանքի պատճառ[/minti_headline][vc_column_text]

Հարգելի վարորդներ, արդեն բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ Երևանում կան ոչ համաչափ աշխատող կամ չերևացող լուսացույցեր, որոնք ոչ միայն չեն ապահովում երթևեկության անվտանգությունը և շատ հաճախ վթարների պատճառ են դառնում, այլև վարորդների տուգանման լավ առիթ են հանդիսանում: «Ճանապարհային ոստիկանււթյուն և կարմիր գծեր»  ֆեյսբուքյան խմբի ակտիվ մասնակիցներներից պարբերաբար ստանում ենք քաղաքի տարբեր հատվածներում լուսացույցերի անկանոն աշխատանքի վերաբերյալ բողոքներ և նկարներ: Ահա դրանցից երկուսը ներկայացնենք ձեզ.

լուսացույց
Սարյան-Մոսկովյան խաչմերուկ

 

13658979_1045598138811481_3300230863076939344_n
Հասրաթյան- Ջանիբեկյան խաչմերուկ

Լուսացույցի հերթական տուժածը…

Նման ծուղակի հերթական զոհն էր Սերգեյ Սմբատյանը, ով մուտքի լուսացույցի բացակայության պատճառով տուգանվել էր խաչմերուկում “Կանգ-գիծ” գծանշման պահանջը չպահպանելու պատճառով: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն այստեղ. PIN# 1649ACPXYFVZ:

Վարորդն ուսումնասիրելով որոշման մեջ կցված տեսանյութը, և նկատելով, որ այնտեղ մուտքի լուսացույցը բացարձակ չի երևում և երթևեկության ընթացքում էլ այն գտնելը գրեթե անհնար է, նա դիմել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ՝ բողոքարկման հարցում իրեն աջակցելու համար:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=zikqtciUTQ4&feature=youtu.be[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6434″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

«Վարորդի ընկեր» ԻՀԿ մասնագետները, ուսումնասիրելով որոշումն ու կից ներկայացված տեսանյութը, և այն համարելով ոչ իրավաչափ` հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ վարորդի նկատմամբ կազմած որոշումը վերացնելու պահանջով: Հայցադիմումը կցվում է:

Վարչական դատարանն ուսումնասիրելով հայցադիմումում ներկայացված փաստարկները և ղեկավարվելով ՀՀ գործող տարբեր իրավական ակտերով, բավարարել է հայցվորի պահանջը: Դատավճռին կարող եք ծանոթանալ այստեղ. ՎԴ/6686/05/16:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][vc_row_inner][vc_column_inner][minti_headline type=”h2″]«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն հորդորում է…[/minti_headline][vc_column_text]

Հարգելի՛ վարորդներ, վարչական տույժ նշանակելու մասին ցանկացած որոշում ստանալու դեպքում անպայման ուշադիր ուսումնասիրե՛ք որոշման մեջ տեղ գտած յուրաքանչյուր տվյալ, և եթե կա որևէ հակասություն կամ անճշտություն, ապա բողոքարկե՛ք վարչական ակտը և պաշտպանե՛ք ձեր իրավունքները:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել վարորդներին այդ հարցում: Եղե՛ք պաշտպանված օրենքով:

[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close