Բողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածՀաղթած գործերՆորություններ

Մաշված հոծ գիծը հատելու տուգանքը դատարանն անվավեր է ճանաչել

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Ահա ևս մի նախադեպ մաշված գծանշման տուգանքը բողոքարկելու և հաղթելու կապակցությամբ[/minti_headline][vc_column_text]

Ամիսներ առաջ Ճանապարհային ոստիկանության տեսուչը տեսանկարահանող սարքի միջոցով խախտում էր արձանագրել վարորդի նկատմամբ՝ գծանշման պահանջը չկարարելու համար: Այս անգամ վարորդը հատել էր հոծ գիծը, որի համար Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախատեսված է տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 16246ADGNTWZ:
Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ տվյալ տարածքում գծանշումը բավականին մաշված է և երթևեկության ընթացքում կողմնորոշվելը չափազանց դժվար է վարորդների համար:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Մաշված հոծ գիծը հատելու նկարը և տեսանյութը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”6364″ align=”center”][minti_spacer height=”20″][minti_video]https://www.youtube.com/watch?v=QL5X8RKuaiw&feature=youtu.be[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][vc_column_text]

Կ. Բարսեղյանը դիմել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ՝ բողոքարկման հարցում իրեն աջակցելու համար: «Վարորդի ընկեր» գրասենյակը, ուսումնասիրելով վարորդի արարքը և հաշվի առնելով գծանշման անբավարար տեսանելիության հանգամանքը, հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ վարորդի հանդեպ կայացրած որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանն ընդունելով հայցադիմումում նշված հիմնավորումները՝ բավարարել է հայցը և անվավեր ճանաչել ՃՈ նշանակած տուգանքը: Դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ի գիտություն բոլոր վարորդներին[/minti_headline][vc_column_text]

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն բազմիցս զգուշացրել է, որ նման դեպքերում, երբ առկա է գծանշման ակնհայտ մաշվածություն, անպայման պաշտպանե՛ք ձեր իրավունքները և բողոքարկե՛ք: Գուցե բողոքարկման քանակները ստիպեն Ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին հիշել նաև գծանշումները թարմացնելու մասին, այլ ոչ թե կենտրոնանալ միայն տուգանելու վրա: Չէ՞ որ գծանշմանը ենթարկվելու համար նախ պետք է տեսնել այն, իսկ տեսնելու համար այն պետք է տեսանելի լինի վարորդի համար:

Այս և մնացած մյուս դեպքերը վկայում են այն մասին, որ հետևողական լինելու դեպքում անպայման հնարավոր է հասնել արդյունքի:

Իմացե՛ք ձեր իրավունքները, եղե՛ք պաշտպանված օրենքով:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Կարդացեք նաև
Close
Back to top button
Close