Երևանում ապրող գրեթե ցանկացած վարորդ արդեն շատ թե քիչ համակերպվել է թաքնված ճանապարհային նշանների ու գծանշումների հետ, և հնարավորինս փորձում է խուսափել այդպիսի ծուղակներից: Սակայն մարզերից Երևան եկող ոչ մի վարորդ նման ծուղակների չի սպասում և սովորականի պես նրանք ճանապարհային նշաններն ու գծանշումները փնտրում են տեսանելի վայրերում: Բայց հանկարծ օրեր անց տեղեկանում են տուգանքի մասին….
Ահա նման անակնկալի արժանացավ Ճամբարակ քաղաքից հարսանիքի մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սուդարիկ Ղուկասյանը: Խախտման մասին որոշումն այստեղ. PIN #1659DEJSENTZ :
Արձանագրում են խախտում, կայացնում վարչական տույժ նշանակելու մասին որոշում, սակայն հարկ չեն համարում նշել իրավախախտում կատարելու ճշգրիտ տեղանքը և իրավախախտման հստակ նկարագրույթունը: Վարորդը, փաստորեն, պարտավոր է մտովի վեր հիշել, թե տվյալ օրը քաղաքի ո՞ր հատվածով է անցել և ի՞նչ հնարավոր խախտումներ կարող է թույլ տված լինել:
Անդրադառնալով վարորդին պատշաճ կարգով ծանուցելուն, նշենք, որ այս դեպքում վարորդը փոստային ծառայության միջոցով չի ծանուցվել: Դեռ լավ է, որ համացանցի մասին պատկերացում է ունեցել ու www.azdarar.am կայքում հետաքրքրության համար որոնել իր տվյալները և տեսել այդ տուգանքը: Ժամանակին չնկատելու դեպքում չէինք զարմանա, որ մի օր էլ հայտնվեր ԴԱՀԿ ծառայությունում:
Վարորդը, տեղյակ լինելով «Վարորդի ընկեր» ԻՀԿ գործունեության մասին, դիմել է գրասենյակ՝ բողոքարկման հարցում իրեն օգնելու համար: Գրասենյակում ուսումնասիրելով համապատասխան նյութերը, հայցադիմում են պատրաստել Վարչական դատարան դիմելու համար: Հայցադիմումը կցվում է:
Վարչական դատարանն ուսումնասիրելով բողոքում նշված փաստարկները, բավարարել է վարորդի պահանջը: Դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ. ՎԴ/8691/05/16:
Comments are closed.