Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Խաչմերուկը անցնելու ճիշտ և անվտանգ եղանակը

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Խաչմերուկում խոչընդոտ ստեղծելը[/minti_headline][vc_column_text]

Հարգելի’ վարորդներ, քանի որ «Սեքյուրիթի Դրիմ»-ն ակտիվ կերպով սկսել է խախտումներ արձանագրել «խաչմերուկում խոչընդոտ ստեղծելու համար», ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաչմերչուկների անցման անվտանգ և ճիշտ եղանակը: Գրեթե ամեն օր երթևեկության ընթացքում խաչմերուկներում ականատես ենք լինում նման մի երևույթի, որը պատկերված է նկար 1-ում:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_image img=”6542″ lightbox=”1″ img_size=”495*480″ align=”center”][minti_spacer height=”10″][/vc_column][vc_column][vc_column_text]

Կանաչ մեքենան ցանկանում է խաչմերուկից թեքվել ձախ, այդ նպատակով մեքենայի անիվները պտտելով ձախ շարունակում է առաջանալ դեպի խաչմերուկի խորքը: Այդ ընթացքում հակառակ ուղղությամբ երթևեկող կարմիր մեքենան ցանկանում է խաչմերուկը անցնել ուղիղ (սպիտակով պատկերված են մեքենաների հետագծերը),  բայց քանի որ կանաչ մեքենայի վարորդը զրավել է հանդիպակաց ուղղությամբ երթևեկողների շարքի մոտ 35 %-ը , կարմիր մեքենայի վարորդը ստիպված փորձում է շրջանցել խոչընդոտ հանդիսացող կանաչ մեքենան և այդ մանևրով իր հերթին սկսում է խոչընդոտել նույն ուղղությամբ երթևեկող դեղին մեքենային:

Նմանատիպ իրավիճակում կանաչ մեքենայի վարորդը խոչնդոտում է մյուս մասնակիցների երթևեկությանը, ստեղծում վթարային իրավիճակ և դառնում խցանման առաջացման պատճառ: Բացի այս ամենին կանաչ մեքենայի վարորդը նման մանևրով վտանգում է իր և մյուս մասնակիցների կյանքը, քանի որ եթե նման վիճակում կանաչ մեքենային հետնամասից հարվածեն, ապա նա կհայտնվի հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաների հարվածի տակ:

[/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ինչպե՞ս ճիշտ անցնել խաչմերուկը[/minti_headline][minti_image img=”6543″ lightbox=”1″ img_size=”495*480″ align=”center”][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Խաչմերուկի ճիշտ և անվտանգ անցման տարբերակը պատկերված է նկար 2-ում, որտեղ կանաչ մեքենան առանց ուղղությունը փոխելու առաջանում է խաչմերուկի խորքը և սպասում, մինչև հնարավոր լինի անվտանգ կատարել ձախ շրջադարձի կամ հետադարձի մանևրը: Խաչմերուկի նմանատիպ անցումը ավելի անվտանգ է երթևեկողների համար և նպաստում է նույն ժամանակահատվածում ավելի մեծ քանակի մեքենաների տեղաշարժին, ինչն էլ իր հերթին քչացնում է խցանումների առաջացման հավանականությունը:
Հարգե՛ք երթևեկության մյուս մասնակիցներին և նրանք կհարգեն Ձեզ:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Արթուր Մուրադյանին օգտակար տեղեկատվության համար

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close