Բողոքարկման ձևերՆորություններՎերադասով բողոքարկված

Տեսուչը շփոթել էր ներկան ու անցյալը և որոշում կազմել հետին ամսաթվով: ՃՈ-ն ընդունել է տեսուչի սխալը

Հունվար ամսին ՃՈ տեսուչը երթևեկության ընթացքում կանգնեցրել է վարորդին և տեղեկացրել, որ նա թույլ է տվել արագության գերազանցում՝ 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշանի ազդման գոտում  երթևեկել է 84 կմ/ժ արագությամբ: Տեսուչն այդ մասին կազմել է արձանագրություն և կայացրել ԱԹ թիվ 916482 որոշումը :

Վարորդը, բնականաբար, համաձայն չի եղել արձանագրված խախտման հետ և որոշել է վերադաս բողոք ներկայացնել ՃՈ՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ որոշումը: Եվ, բացի այն, որ տեսուչը որևէ կերպ չեր կարող ապացուցել վարորդի՝ արագությունը գերազանցելու հանգամանքը, նա նաև որոշման ամսաթիվն է սխալ նշել, որով և խախտել է ՎԻՎ օրենսգրքի պահանջները:
Ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, բավարարել է վարորդի պահանջը՝ շեշտը դնելով ամսաթվի սխալ լինելու հանգամանքի վրա, բայց որոշման մեջ չի անդրադարձել ապացույցների բացակայությանը: Գուցե տեսուչի մոտ իսկապես եղել է տեսանյութ, բայց հարց է, թե արդյո՞ք այդ տեսանյութում եղած կադրերը համարվում են ապացույց և կարող են ապացուցել վարորդի զանցանքը: Որդյո՞ք տեսուչի արագաչափն աշխատում է անսխալ, կամ արդյո՞ք արագության գերազանցման պահը վերաբելում է տվյալ մեքենային, այլ ոչ թե միաժամանակ տվյալ երթևեկելի գոտիով անցնող մեկ այլ մեքենայի: Բայց նախքան այս հարցերին անդրադառնալը, ՃՈ-ն ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար որոշման մեջ անդրադաձել է միայն սխալ ամսաթվին և միանգամից բեկանել տեսուչի կազմած որոշումը: Բեկանման որոշումը կցվում է:

Հիմա մեկ այլ հարց է առաջ գալիս: Եթե վարորդը ցանկացած իրավախախտման համար համաձայն ՎԻՎ օրենսգրքի որևէ կետի ենթարկվում է պատասխանատվության, ապա ՎԻՎ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները չկատարելու համար տեսուչն ինչու՞ չէ ենթարկվում որևէ պատասխանատվության: Չէ՞ որ դա էլ է խախտում: Կամ վարորդին այսքան անհանգստություն պատճառելու համար ո՞վ է փոխհատուցելու:
Անարդար է, փաստորեն ՎԻՎ օրենսգիրքը միայն վարորդի համար է…

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close