Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիրՆորություններ

2րդ շարքում կայանելն արգելվում է

2րդ շարքում կայանելն արգելվում է

Այս հոդվածում կխոսենք կանգառ կայանման՝ մասնավորապես 2րդ շարքում կայանելու մասին։

  Նախ եկեք հասկանանք ի՞նչ է կանգառը և կայանումը։ Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կայանումը 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Այն վայրերին, որտեղ կանգառն արգելվում է

Մի քանի կետով անդրադառնանք այն վայրերին, որտեղ կանգառն արգելվում է Կանգառն արգելվում է՝

  1.  Մայթերին, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
  2.  Երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
  3.    Այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի կամ բաժանարար գոտու և հոծ գծի միջև տարածությունը 3 մ֊ից պակաս է.
  4.    Հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
  5.    Երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
  6.    Խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
  7.    1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.
  8.   Այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:

Պետք է հիշել՛

Կայանման արգելման մասին պետք է հիշել, որ կայանումն արգելվում է այն բոլոր վայրերում,որտեղ կանգառն արգելված է։ Նաև կայանումն արգելվում է բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա և երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

Երկրորդ շարքում կայանման մասին

Հիմա անդրադառնանք երկրորդ շարքում կայանմանը: Բոլորս էլ հանդիպած կլինենք այնպիսի փողոցների, որտեղ երթևեկելը գրեթե անհնար է դառնում բազմաթիվ շարքերում կայանված մեքենաների պատճառով: Բոլորս էլ գիտենք, որ մեր քաղաքում կայանման վայր գտնելը մեծ խնդիր է, քաղաքի կենտրոնական մասերում նույնիսկ ազատ կարմիր գիծ չես գտնում կայանման համար։ Երկրորդ շարքում մեքենա կայանելիս դուք ոչ միայն խոչընդոտ եք ստեղծում այլ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, այլ նաև զերծ չեք մնում տուգանվելուց: Դուք նաև թույլ չեք տալիս առաջին շարքում օրենքով կանգնած մեքենայի վարորդին դուրս գալ կայանատեղիից: Երկրորդ շարքի մեքենայի վարորդին գտնելու համար գուցե ժամեր հարկավոր լինեն։

Հարգելի վարորդնե՛ր, մեքենան կայանելիս հիշեք, որ երկրորդ շարքում կայանելն արգելվում է,դրանով խոչընդոտ եք դառնում երթևկության համար և հնարավոր է, որ մի օր դուք էլ հայտնվեք նմանատիպ բարդ իրավիճակում։ Պահպանե՛ք կանգառի և կայանման կանոնները և մի կայանեք մեքենան այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է։

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close