«Կարմիր գծեր» կանգառն արգելված վայրում: Թյուրիմացություն, թե՞ դիտավորություն
Օրերս Panarmenian TV-ն անդրաձարդել էր վարորդներին հուզող մի շատ կարևոր հարցի. վարորդներին շփոթեցնող մի իրավիճակ, երբ հանդիպելով կարմիր գծերին՝ վճարում կայանման համար սահմանված տուրքը և կայանում, ու միաժամանակ տուգանվում նաև կանգառն արգելված վայրում կայանելու համար: Աբովյան-Իսահակյան խաչմերուկում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում և քաղաքի այլ հատվածներում կանգառն արգելող նշաններ են տեղադրված վճարովի կայանատեղիի համար նախատեսված տարածքներում: Ինչպե՞ս անվանել այս երևույթը. թյուրիմացություն, դիտավորություն, թե՞ անտարբերություն:
[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Մեկնաբանում է Սերգեյ Ղահրամանյանը[/minti_headline][vc_column_text]Panarmenian TV-ն այս հարցը քննարկել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Սերգեյ Ղահրամանյանի հետ: Վերջինս հայտնել է, որ բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացել այս «թյուրիմացության» արդյունքում: Նրա պնդմամբ, Երևանի քաղաքապետարանն՝ ի դեմս «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և Ճանապարհային ոստիկանությունը գործում են իրարից անկախ: Քաղաքապետարանը նախատեսել է վճարովի կայանատեղի առանց ՃԵԿ կանոնները հաշվի առնելու: Ղահրամանյանը հավելեց նաև, որ մեկ կամ երկու երթևեկելի գոտիներ ունեցող փողոցներում կայանատեղի ընդհանրապես չպետք է լինի, սակայն, օրինակ Կասկադ համալիրի տարածքում՝ Իսահակյան փողոցում կան այդպիսիք: Այս հարցով ՀԿ-ն դիմել է քաղաքապետարան, բայց դեռևս պատասխան չկա: Ավելին, այդ տարածքի կարմիր գծերն ակտիվորեն թարմացվում են: Կարմիր գծերում կայանած, բայց կանգառի կանոնները խախտելու համար տուգանված բոլոր վարորդներին Սերգեյ Ղահրամանյանը հորդորում է բողոքարկել, վստահեցնելով, որ այդ որոշումներն անպայման կբեկանվեն:
[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Մանրամասները տեսանյութում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=Tu-1g55YoTo[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք նաև նմանատիպ մի փաստի, երբ կարմիր գծեր են գծված նաև տաքսնիների համար նախատեսված կայանման վայրերում, որտեղ մեքենաների կայանումը նույնպես արգելվում է: Այս դեպքում ևս կարմիր գծերում կայանելու համար տուգանում են վարորդներին կանգառի կանոնները խախտելու համար:
«Կարմիր գծերը» միաժամանակ տաքսիների կայանման վայր: Ո՞վ է ասել, որ երկու «երնեկը» մի տեղ չի լինում