Իսրայելի փողոցների տեսանելի ճանապարհային նշաններն ու լուսակիրները, լուսավորված անցումները: Ահա սրանք են անվտանգ երթևեկության նախապայմանները
«Վարորդի ընկեր» ՀԿ անդամ Քրիստի Նարգիզյանը վերջերս է վերադարձել Իսրայելից, և մեր հետ կիսվել է իր տպավորություններով.
«Ես շատ անգամ եմ եղել Իսրայելում , բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Տեսարժան վայրերը նկարելու փոխարեն , ես հիմնականում որսում էի ճանապարհային նշանները , լուսակիրները, անցումները: Լուսակիրները չնկատելը պարզապես անհնար էր, դրանք բոլորի համար տեսանելի էին, իսկ երեկոյան ժամերին ուղղություն ցույց տվող նշանները պարտադիր լուսավորած էին: Ճանապարհներին չկան մեծ և լուսավորված գովազդներ, կամ գովազդի էկրաններ, որոնք վարորդներին խանգարում են հետևել ճանապարհին: Առանձին բաժինների համար կար առանձին լուսակիր այլ գունավորությամբ:
Քաղաքում կան տեսախցիկներ, տեսել եմ մի քանիսը… իսրայելցիները կնախանձեին մեր տեսախցիկների քանակին: Հետիոտնային անցումները լուսավորված են հատուկ ցուցանակով , որը միաժամանակ և՛ անցումն է ցույց տալիս, և՛ լուսավորում է այն:
Կարմիր գծե՞ր: Չեն լսել … Կայանման հատուկ տեղեր կան , վճարում կատարելու հատուկ սարքեր կան , վճարում կատարելու հատուկ ծրագրեր կան , որտեղ սեղմում ես ՕՆ կամ ՕՖՖ, և քարտից կայանման համար գումար է գանձվում: Եվ այս ամենը կատարվում է առանց նյարդեր քայքայելու, և առանց տուգանքներ ստանալու: Ուղղակի տարբերությունն այն է, որ այս երկիրը գումարները ծախսում է երկրի բարելավման համար:
«Պառկած Ոստիկան» ասվածն այստեղ միքիչ այլ է, որովհետև այստեղ չկան այդ ահավոր, կոպիտ խոչընդոտներ, որոնց վրա հնարավոր է ընթերցել հարյուրավոր մեքենաների պատմությունը… այստեղ դրանք մի փոքր բարձր են, որին հասնելուն պես մեքենան արգելակում է, առանց վնաս պատճառելու մեքենային: Մեզ մոտ նույնպես ստեղծվել են այդպիսինները, որոշ վայրերում… Հուսով եմ, որ իշխանությունն այսքանով չի բավարարվի: Հուսանք, որ մեր զավակները կտեսնեն իրենց երկիրը ավելի բարելավված վիճակում: Ես շատ տպավորված եմ, տեսնելով երեխաների, որոնք օգնում են հետիոտներին անցումով անցնելիս, դա արվում է նեղ փողոցներում, անվտանգության համար: Հետիոտնին ճանապարհ զիջելը օրենք է, փոխադարձ հարգանքի նշան է, հետիոտները նույնպես հասկանալով վարորդներին փողոցը չեն անցնում հեռախոսով խոսելով, կամ ճեմելով, ինչպես անում են մեզ մոտ: Կարող եք դիտել սիրողական նկարները»:
Տեքստի հեղինակ՝ Քրիստի Նարգիզյան: Թարգմանությունը՝ Թամարա Հարությունյանի:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]