Oրենքներ և օգտակար նյութերՆորություններՈւսուցողական

Ինչպե՞ս տարբերել ԴԱՀԿ կատարողական վարույթ հարուցելու որոշումները

[vc_row][vc_column][vc_column_text]

Հարգելի՛ ընթերցող, վերջերս հաճախ տրվող հարցերից է՝ «ԴԱՀԿ-ից ստացել եմ կատարողական վարույթ հարուցելու որոշում կամ հաշիվներիս վրա կալանք է դրվել: Ինչպե՞ս իմանալ, թե ինչի՞ համար է կայացված նման որոշումը, իրականացված հաշիվների սառեցումը կամ գումարի բռնագանձումը»:

Փորձենք համառոտ նկարագրել այն գործողությունները, որոնց շնորհիվ դուք կկարողանաք ինքներդ կողմնորոշվել ԴԱՀԿ որոշումների խառնաշփոթում: Եթե ստացել եք փոստով այդպիսի որոշում, ապա որոշման մեջ ՊԱՐԶԵՑԻ պարբերությունում գրված կլինի ում կողմից է ներկայացվել կատարողական վարույթ հարուցելու գրությունը՝ Ճանապարհային Ոստիկանության, Քաղաքապետարանի կամ Դատարանի կողմից: Այսպիսով.
[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6650″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

 1. Եթե գրության մեջ հանդիպում եք նման հատված <<… ՃՈ-ի կողմից ներկայացված թիվ 5478563219 (Pin 15ksjgnctel) որոշման համաձայն…>>, ապա սա նշանակում է, որ գրությունը կազմվել է տեսանկարահանող սարքերով (տեսախցիկ, արագաչափ) ֆիքսված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման չվճարված ակտի համար և դուք հեշտությամբ կկարողանաք փին-ի օգնությամբ police.am կայքում գտնել, թե որ խախտման համար է այդ կատարողական ակտը:

[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]

2. Եթե գրության մեջ հանդիպում եք նման հատված <<… ՃՈ-ի կողմից ներկայացված թիվ ԱԹ323512 որոշման համաձայն…>> և բացակայում է փին կոդը, ապա այդ դեպքում կարելի է եզրակացնել, որ հարկադիր կատարումը հարուցվել է Ոստիկանության տեսուչի գրած ակտի չվճարման հետևանքով (նման խախտումները պին կոդ ունենալ չեն կարող):

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6651″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6652″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

3. Քաղաքապետարանի որոշման համար կազմած վարույթը կունենա հետևյալ տեսքը. <<…Քաղաքապետարանի կողմից ներկայացված թիվ Վ-254786 (Pin uyksjgnctel) որոշման համաձայն…>>: Սա նշանակում է, որ կատարողական որոշումը կայացվել է կարմիր գծերի տուգանքի չվճարման հետևանքով: Կրկին օգտագործելով պին կոդը, yerevan.am կայքում կարող եք գտնե լհամապատասխան տուգանքը:

[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]

4. Եթե նշված է, որ գրությունը Քաղաքապետարանից է եկել, բայց որոշման տեսքը /թվերի քանակը և տառը/ այլ է, և փին կոդ նշված չէ, օրինակ՝ 2586-U (P0), հետևաբար դա այլ տուգանք է. օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանություն և այլ:

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6654″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6656″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

5. Դատարանից եկած գրության դեպքում կտեսնեք՝ <<… Վարչական դատարանի թիվ ՎԴ/1589/02/16 կատարողական թերթի համաձայն…>>: Եթե հիմքը դատարանից եկած կատարողական թերթն է ՎԴ տառերով, ապա դա նշանակում է, որ ՃՈ-ի կողմից գործը ուղարկված է եղել դատարան և դատարանը արդեն դիմել է կատարողական թերթով ԴԱՀԿ: Այս վարչական ակտի մասին տեղեկություն կարող եք ստանալ datalex.am կայքից, մուտքագրելով դատական գործի համարը:

[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]
Այսպիսով, կարող ենք եզրակացնել.
* ՃՈ թիվ 5478563219 (Pin 15ksjgnctel) — ՃՈ ակտ (տեսախցիկ, արագաչափ)
* ՃՈ թիվ ԱԹ323512 (P0) – ՃՈ տեսուչի ակտ
* Քաղաքապետարան թիվ Վ-254786 (Pin iok8jgnctrl) – կարմիր գծերի տուգանք
* Քաղաքապետարան թիվ 2586-U (P0) — գույքահարկ, աղբահանություն և այլն
* Վարչական դատարան թիվ ՎԴ/1589/02/16 — դատարանի կատարողական թերթ
Իհարկե հնարավոր են և այլ տարբերակներ, բայց դրանք արդեն կապ չունեն Ճանապարհային երթևեկության խախտումների և տուգանքների հետ: ԴԱՀԿ-ի որոշման մեջ նաև թվարկված են լինում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի» որոշ հոդվածներ, որոնք ընթերցելով կարող եք ստանալ տեղեկատվություն՝ տվյալ որոշման իրավական հիմքերի ու կարգի մասին: Կա այլ իրավիճակ, երբ դուք ոչ մի ԴԱՀԿ-ի գրություն չեք ստանում, բայց Ձեր հաշվից գումար է պակասում կամ գումարների վրա կալանք է դրված: Նման դեպքերում բնականաբար հնարավոր չէ հասկանալ, որ հանցանքի համար են Ձեզ «պատժում» և միակ տարբերակը զանգահարելն է կամ անձամբ ԴԱՀԿ այցելելն է (Հալաբյան փ. 41ա): Զանգահարում եք ԴԱՀԿ թեժ գիծ 060 570 435 կամ 060 570 500 և փորձում եք ճշտել Ձեզ հետաքրքրող հարցերը: Հնարավոր է նաև SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել Ձեր վերաբերյալ հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, կարող եք բջջային հեռախոսից զանգահարել 060-570-402 հեռախոսահամարին և հավաքելով Ձեր հանրային ծառայության համարանիշը՝ գրանցվել: Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ կհարուցվի կատարողական վարույթ, կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Իհարկե, չմոռանաք ուշադրություն դարձնել այս կամ այն վարչական մարմնի կողմից ԴԱՀԿ՝ օրենքի շրջանակներում դիմելու ժամկետների մասին: Եթե այդ ժամկետները խախտվում են իրենց կողմից՝ վստահ կարող եք որոշումը ստանալուց հետո բողոքարկել իրենց գործողությունները Վարչական դատարանում: Ճանապարհային Ոստիկանության կողմից ԴԱՀԿ դիմելու ժամկետը — մեկ տարվա ընթացքում: Քաղաքապետարանի ժամկետը  3 ամիս է: Այն դեպքում եթե ԴԱՀԿ-ն գործը հարուցել է Վարչական դատարանի կատարողական թերթի հիման վրա, գրեթե անհնար է բողոքարկել ժամկետների բացթողնման հիմքով, քանի որ եթե գործը գնացել է դատարան, դա արդեն հանդիսանում է ժամկետների բացթողնման հարգելի պատճառ:

Տեքստը՝ Կարինա Նազարյանի

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close