Ի՞նչ արժե դատարան հայցադիմում ուղարկելը: Ի՞նչ ծախսեր են ձեզ սպասվում
Բոլորիս հայտնի է, որ տեսանկարահանող և արագաչափ սարքերի ավելացմամբ, ինչպես նաև երթևեկության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված օրեցօր ավելանում են վարորդների նկատմամբ կիրառվող անօրինական տուգանքները:
«Վարորդի ընկեր» գրասենյակը, որն արդեն հանդես է գալիս որպես հասարակական կազմակերպություն, բազմիցս հորդորել է վարորդներին տեր կանգնել իրենց իրավունքներին և բողոքարկել անօրինական տուգանքները՝ ամեն կերպ աջակցելով տուժած վարորդներին: Նույնիսկ տուգանքների բողոքարկման քայլերը նկարագրող համառոտ ուղեցույց է մշակել՝ այդ գործընթացն ավելի պարզ պատկերացնելու համար :
Ինչպես տեղյակ եք, հայցադիմումը կազմվում է 3 օրինակից՝ Ճանապարհային ոստիկանություն, ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ Վարչական դատարան ուղարկելու համար: Նախապես նշենք, որ պետական տուրք չի գանձվում: Դուք միայն հայցադիմումի ուղարկման հետ կապված որոշակի ծախսեր եք կրում:
[/vc_column_text][minti_image img=”5743″ lightbox=”1″ align=”center”][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Այդ կապակցությամբ ուզում ենք համառոտ հաշվարկ ներկայացնել՝ 1 հայցադիմում ուղարկելու հետ կապված ակնկալվող ծախսերի մասով:
[/vc_column_text][minti_image img=”5760″ lightbox=”1″ align=”center” style=”image_box_rounded”][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Գրասենյակն ունի մշակած բազմաթիվ ձևանմուշներ, որոնք տրամադրում է վարորդներին՝ անձնական տվյալները լրացնելու և համապաասխան մարմիններին ուղարկելու նպատակով: Շատ դեպքերում հենց գրասենյակի աշխատակիցներն են անձամբ լրացնում հայցադիմումները և տրամադրում վարորդներին՝ արդեն ուղարկելու համար: Վարորդները երբեմն ուղարկում են, երբեմն էլ բողոքարկումն ավարտվում է միայն դիմումները լրացնելով: Գուցե ուղարկելն է ժամանակատար, կամ դժվարություն է ոմանց համար: Շատ դեպքերում էլ քաղաքացիները սխալ են լրացնում և դատարանը վարույթ չի ընդունում, իսկ սխալները շտկելուց հետո կրկին ուղարկելու համար լրացուցիչ ծախսեր և ժամանակ են պահանջվում:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ն ձեր թույլտվությամբ կարող է նաև հայցադիմումներն ուղարկելու գործընթացը կազմակերպել ձեր փոխարեն: Բայց քանի որ գրասենյակը չունի ներքին բյուջե և չի կարող բոլորի փոխարեն հոգալ այդ ծախսերը, ապա վարորդները կարող են հայցադիմում ուղարկելու համար գրասենյակին տրամադրել այդ 1000 դրամը և ազատվել այդ «հոգսից»: Հավատացած եղեք, որ հայցադիմումները կուղարկվեն սահմանված կարգով և ժամկետներում:
Ուզում ենք կրկին նշել, որ այդ 1000 դրամը կազմում է հայցադիմում ուղարկելու հետ կապված ծախսը, որը դուք միևնույնն է պետք է կատարեք, եթե նույնիսկ ինքներդ ուղարկեք:
Հ.Գ. Սիրով տեղեկացնում ենք, որ «Վարորդի ընկեր» ՀԿ անդամների համար այս հարցը լուծված է համարվում:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]