Նորություններ

Հոծ գիծ, թե՞ կետագիծ: Փորձի՛ր գուշակել, եթե կարող ես

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Գուշակի՛ր գծանշանը[/minti_headline][vc_column_text]

Հայաստանում մեքենա վարելու համար բավական չէ միայն քշել իմանալ, այլ պետք է նաև լավ գուշակություն անել: Այսպիսի դեպքերի վառ ապացույցն են կիսատ-պռատ գծված փողոցները: Բոլորս էլ օրվա մեջ հանդիպում ենք այնպիսի փողոցների, որտեղ իսպառ  բացակայում է «գծանշում» ասվածը: Կարելի է ենթադրել, որ դրանք շատ լավ ծուղակ են վարորդների համար, որպեսզի իրենց բյուջեն համալրեն լրացուցիչ գումարներով: Այսպիսի իրավիճակներում ճիշտ կամ սխալ կողմնորոշվելը ամբողջովին կախված է վարորդի լավ երևակայությունից և գծագրական հմտություններից:

Բայց կան իրավիճակներ, երբ կողմնորոշվելն ավելի բարդ է: Համաձայնեք, որ կիսատ-պռատ գծանշումներն ավելի վտանգավոր են, վտանգավոր տուգանվելու առումով, քանի որ դրանք ավելի շփոթեցնող ու խափուսիկ են:  Երբեմն չես հասկանում հոծ գիծ, թե՞ կետագիծ, աջ թ՞ե ձախ․․․Բայց, ցավոք, գուշակություն անելով չի լուծվում խնդիրը, քանի որ սխալ «գուշակության» դեպքում մի քանի շաբաթ անց  անակնկալ ծրար է գալիս՝ կլորիկ տուգանքով։

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”5128″ lightbox=”1″ align=”center”][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ու ցավալին այն է, որ այսպիսի կիսագծանշումային տեսարանների կարելի է հանդիպել ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլ նաև կենտրոնական հատվածներում: Ու արդյո՞ք ՃՈ-ի աշխատակիցները չեն անցնում այդ փողոցներով, թե՞ իրենք վստահ են, որ ապահովագրված են նմանատիպ ակտերից: Դե իհարկե, երթևեկության կանոններն ու ակտերը միայն հասարակ վարորդների համար են գործում:

Շնորհակալ ենք իհարկե, որ քաղաքապետարանը երբեմն թարմացնում է փողոցները, կատարում է ասֆալտապատման աշխատանքներ: Բայց եթե դա անում է անխնամ և վնասում տվյալ հատվածի գծանշանները, գոնե կարող է հետևողական լինել այդ գծանշանները նորից թարմացնելու հարցում: Հետաքրքիր է, բյուջեն չի բավականացնու՞մ գծանշումները թարմացնելու համար, թե՞ այդ եղանակով լրացուցիչ «հնարավորություն» են  ստեղծում «սննկացած» բյուջեն հարստացնելու համար:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն առաջիկայում պատրասվում է բաց նամակով դիմել քաղաքապետարան և Ճանապարհային ոստիկանություն՝ այս խնդիրը բարձրաձայնելու և դրա համար լուծում գտնելու բողոք-պահանջով:

Հուսանք, որ գոնե բողոքից հետո քաղաքի կենտրոնական հատվածներում կհանդիպենք նոր ու թարմացված գծանշումների, որոնք կնպաստեն վարորդների տուգանքների թվաքանակի նվազմանը։

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close