Հետաքրքիր

Ի՞նչ հեռավորության վրա է վարորդը նկատում հետիոտնին մթության մեջ

[vc_row][vc_column][vc_column_text]

Առաջին հայացքից պարզ և սովորական  թվացող այս նկարը իր մեջ պարունակում է այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է վարորդներին և հետիոտներին՝ հնարավորինս անվտանգ և անփորձանք երթևեկելու համար: Երեկոյան ժամերին, տեսանելիության պակասի հետևանքով մեծանում է վրաերթերի հավանականությունը, և յուրաքանչյուր ոք պետք է տեղեկացված լինի հնարավոր վտանգ առաջացնող երևույթներին: Պարզվում է հետիոտնի հագուստը մեծ նշանակություն ունի վարորդի տեսանելիության համար: Փորձենք ներկայացնել ֆիզիկայի պարզ չափագրություն, որտեղ հստակ երևում է, թե ինչ հեռավորության վրա է վարորդը տեսնում հետիոտնին երեկոյան և գիշերային ժամերին՝ կախված հագուստի գույնից, երբ չունենք արհեստական լուսավորություն:

[/vc_column_text][minti_headline type=”h3″]Տեսանելիությունը մթության ժամանակ (մետրերով)[/minti_headline][minti_image img=”5191″ lightbox=”1″][minti_spacer height=”5″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Պատկերացնենք մի քանի իրավիճակներ, երբ  երեկոյան ժամերին վառված են ավտոմեքենայի մոտակա լույսերը և հետիոտնի հագուստը տարբեր գույների է: Մի դեպքում սև է (մուգ գույն), մյուս դեպքում կարմիր, մեկ այլ դեպքում՝ դեղին և հաջորդում սպիտակ: Առաջին դեպքում ամենավտանգավոր իրավիճակն է, երբ հագուստը մուգ գույն ունի:ա Այս դեպքում հետիոտնը տեսանելի է դառնում վարորդին 18մ հեռավորությունից: Մյուս դեպքերում տեսանելիության հեռավորությունը երկարում է՝ կարմիրի ժամանակ դառնալով 24մ, դեղինի դեպքում 35մ, իսկ սպիտակ հագուստի դեպքում 55մ: Անհրաժեշտ է նշել նաև, որ եթե հետիոտներն օգտվեն միայն  հետիոնային անցումներից, որոնք իրենց հերթին ունեն անհրաժեշտ  տեսանելիություն ապահվող լուսավորություն, ապա այս բոլոր ցուցանիշները փոխվում են: Նման դեպքերում վարորդները հետիոտներին նկատում են ավելի վաղ, քան վերը նշված դեպքերում:
Իսկ ինչ վերաբերվում է այն բանին, թե հնարավո՞ր է խուսափել վրաերթերից նման տեսանելիությունների դեպքում, ապա հստակ կարող ենք ասել  այո, եթե մեքենան երթևեկում է թույլատրելի 60կմ/ժ արագությամբ:
Հագուստի տեսանկյունից տեսանելի և անվտանգ են, երբ հագուստի վրա առկա են լուսաանդրադարձնող տարրեր, կամ ամբողջությամբ  վերարկուն կամ բաճկոնը լուսաանդրադարձնող է: Վերջինների դեպքում երեկոյան ժամերին տեսանելի են 130-150մ հեռավորությունից: Այս ամենից հետևում է, որ մուգ հագուստ կրող հետիոտները պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեն երեկոյան ժամերին փողոց հատելիս:

Մեր սիրելի վարորդներին կրկին ու կրկին  հորդորում ենք լինել կարգապահ և հետևել երթևեկության կանոններին: Իսկ հետիոտներին խնդրում ենք միշտ, և հատկապես երեկոյան ժամերին, փողոցները հատել թույլատրելի հատվածներից: Հակառակ դեպքում գոնե կրեք տեսանելի հագուստ, և գուցե այդ կերպ խուսափեք անցանկալի պատահարներից:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close