Բողոքարկման ձևերՆորություններՎերադասով բողոքարկված

Հեռավորությունը չափում են «աչքաչափով»: ՃՈ անօրինական տուգանքների ռազմավարությունը

[vc_row][vc_column][vc_column_text]

ՃՈ տեսուչները անհայտ մեթոդներով չափում են հեռավորություն և ենթադրում, որ այն փոքր է օրենքով թույլատրելի հեռավորությունից: Այս անգամ նրանց ենթադրմամբ վարորդը մեքենան կայանել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից 5 մ պակաս հեռավորության վրա:

Տեսուչների թիրախում հայտնված վարորդը միևնույն վայրում 2 օրվա տարբերությամբ նույն իրավախախտման համար տուգանվել է 2 անգամ: 2 դեպքում էլ տեսուչի «մոտավոր» հաշվարկներով վարորդը կանգառ է կատարել երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից 5 մ պակաս վայրում: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումները.
1.  PIN# 175GJKXAMNSY
2.  PIN# 17BJBCEJMRTV

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]1-ին խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/LXD1ztGILp0[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6869″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]2-րդ խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/vNhZm3umJ8g[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6870″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ու զարմանալի է, թե էկրանից այն կողմ ի՞նչ մեթոդներով ու հնարքներով են հեռավորություն չափում՝ «աչքաչափո՞վ»: Այդ նույն «աչքաչափ» մեթոդով վարորդն է կայանում, ու վստահ լինում, որ հեռավորությունը 5 մ-ից ավելի է: Ո՞վ է ասել, որ տեսուչների «աչքաչափն» ավելի անսխալ է: Մանավանդ, որ վարորդը տեղում ավելի ճշգրիտ կարող  է տեսնել իր կայանման վայրի և հետիոտնային անցումի միջև եղած հեռավորությունը, քան տեսուչը՝ տեսախցիկով:

Ու հենց այդ «աչքաչափի» սխալմունքի համար էլ վարորդը վերադաս բողոք է ներկայացրել ՃՈ՝ այս 2 խախտումները անվավեր ճանաչելու պահանջով: Եվ Ճանապարհային ոստիկանությունն էլ է ընդունել այդ խախտումների ոչ ակնհայտ լինելը և բավարարել վարորդի պահանջը: Անվավեր ճանաչելու մասին որոշումները կցվում են. Որոշում N1 ; Որոշում N2:
Իսկ հետաքրքիր է, հնարավոր չէ՞ նախքան վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելը նախ համոզվել իրավախախտման մեջ, հետո միայն տուգանել վարորդին: Չէ՞ որ վարորդների հիմնական մասը վստահ լինելով ՃՈ տեսուչների «անաչառության վրա», ընդունում են, որ առկա է խախտում և վճարում տուգանքը, առանց  ուշադրություն դարձնելու որոշման մեջ նշված իրավախախտման ոչ ակնհայտ լինելու վրա:

Նման անհեթհեթ որոշումներից խուսափելու համար կո՛չ ենք անում Ճանապարհային ոստիկանույթանը փոխե՛լ իրենց ռազմավարությունը և տուգանել միայն ակնհայտ իրավախախտում լինելու դեպքում, այլ ոչ թե տուգանել՝ ելնելով հավանականության տեսությունից:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close