Դիմում ենք ձեզ, հարգելի՛ հետիոտներ: Ձեր յուրաքանչյուրի կյանքը շատ թանկ է մեզ համար
Տարբեր առիթներով շատ ու շատ անգամ ենք զգուշացրել վարորդներին լինել կարգապահ, հետևել երթևեկության կանոններին՝ չվտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Անգամ սոցիալական հոլովակներ ենք ներկայացրել՝ կոչ անելով վարորդներին լինել զգոն և ուշադիր:
Այդուհանդերձ, բազմաթիվ դժբախտ դեպքերի ենք ականատես եղել, ու գրեթե միշտ վարորդներին ենք մեղադրել: Ինչ խոսք, ղեկը վարորդի ձեռքերում է և նա է կառավարում մեքենան, նա կարող է կանխել պատահարը, բայց … Բայց տեղի է ունենում վթար, շատ հաճախ անդառնալի հետևանքով. մահացած հետիոտն, ում այլևս հետ չենք բերի, և ինչու ոչ, խեղաթյուրված ճակատագրով վարորդ, ով կործանվեց և հոգեպես, և ֆիզիկապես: Բայց պետք է խոստովանենք, որ հիմնականում հետիոտներն են պատահածի մեղավորը լինում: Փողոցը հատում են անթույլատրելի հատվածներով և պատահարի զոհ դառնում: Թեև անցումը այդքան էլ հեռու չէ և մեծ ջանքեր չեն պահանջվում այնտեղ հասնելու համար:
Շատ դեպքերում չենք էլ գիտակցում մեր արարքի լրջությունը. ոչ ոք չի մտածում, որ հենց իր հետ է նման դեպք պատահելու: Բայց ընդամենը մի ակնթարթ… Վատ տեսանելիություն, անբարենպաստ եղանակային պայմաններ, արագություն և այս ամենին հաջորդում է հետիոտնի անսպասելի հայտնվելը մեքենայի դեմ-դիմաց…
[/vc_column_text][minti_headline type=”h2″]Դե՛ վարորդ, արագ արգելակի՛ր և փրկի՛ր նրա կյանքը…[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=sry7PwTT4W8&feature=youtu.be[/minti_video][minti_spacer height=”20″][vc_column_text]Եվ նույնիսկ կարող ենք մեզ թույլ տալ վարորդի վրա բարկանալ. ինչու՞ է դեպի մեզ քշում, մի՞թե չի նկատում: Հավատացեք, որ շատ հաճախ կարող է և չնկատել…
Երբեմն էլ մի քանի մետր ավել քայլելու փոխարեն գերադասում ենք ամեն պատահած տեղից հատել փողոցը, հասնել փողոցի կենտրոն և մի քանի րոպե կանգնել մեքենաների հոսքի մեջ, խղճահար դեմքով նայել վարորդներին ու ճանապարհ խնդրել: Բայց դրա փոխարեն կարող ենք ուղղակի քայլել դեպի անցում և հանգիստ անցնել անվտագ հատվածով:
[/vc_column_text][minti_headline type=”h2″]Խնդրում եմ, բարի՛ վարորդ, ճանապարհ տուր ինձ…[/minti_headline][minti_video]https://www.youtube.com/watch?v=tnju0tvH6po[/minti_video][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Գիտենք, որ միշտ վարորդներն են տուգանվում երթևեկության կանոնների խախտման համար, իսկ հետիոտների հանդեպ Ճանապարհային ոստիկանությունը բարի կամք է դրսևորում և չի տուգանում, նկատելու դեպքում պարզապես բանավոր զգուշացնում է: Գուցե հետիոտներն է՞լ տուգանվեն: Գուցե տուգանքից խուսափելով խնայե՞ն իրենց կյանքը:
Բոլորս ենք շտապում, բոլորիս համար էլ նույնիսկ մեկ րոպեն կարող է վճռորոշ ու կարևոր լինել, բայց ոչ կարևոր մեր կյանքից: Այդ մեկ րոպեն խնայելը կարող է մի ամբողջ կյանք արժենալ:
Իսկ երբեմն էլ այնքան անտարբեր ու հանգիստ ենք անցնում փողոցը, կարծես զբոսայգում լինենք. ճեմելով, հեռախոսով խոսելով, ականջակալներով երաժշտություն լսելով: Անգամ նկատում ես հետիոտնների, ովքեր նույնիսկ փողոցն անցնելիս աչքը պլանշետից կամ հեռախոսից չեն կտրում՝ հաղորդակցվում են, նորություններ կարդում կամ զվարճալի տեսանյութեր դիտում, մոռանալով, որ փողոցում են:
[/vc_column_text][minti_headline type=”h2″]Առանց մեկնաբանության[/minti_headline][minti_imageslider ids=”6307,6308,6309,6310,6311,6312″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Ախր մենք առանց այդ էլ այնքան քիչ ենք… Նման պատահարները չպետք է մեզ էլ ավելի քչացնելու առիթ դառնան…
Հարգելի՛ հետիոտներ, մի՛ մոռացեք, որ երթևեկության կանոնները նաև հետիոտների համար են: Եղե՛ք կարգապահ, եթե ոչ հանուն ձեզ, գոնե հանուն ձեր մտերիմների:
Ձեր կյանքը շատ թանկ է բոլորիս համար: