Oրենքներ և օգտակար նյութերՄենք և մեդիանՆորություններ

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի հարցազրույցը «Կարմիր գծերի» պետականացման մասին և ոչ միայն

[vc_row][vc_column][vc_column_text]

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։ Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:

Այս առիթով այսօր 1in.am լրատվական կայքը հարցազրույցի էր հրավիրել «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանին և անդրադարձել այս թեմային: Պեդանյանն սկսեց կարճ նախաբանով: Նա համեմատական անցկացրեց արտասահմանում և Հայաստանում կազմակերպված վճարովի կայանատեղերի միջև: Միջազգային պրակտիկայում այն նախատեսված է քաղաքաի կենտրոնական հատվածում մեքենաների կուտակումները թեթևացնելու նպատակով: Իսկ Հայաստանում «կարմիր գծեր» ասվածը նկատվում էն միայն քաղաքաի կենտրոնում: Ընդ որում, վճարովի կայանտեղին պետք է սպասարկվի, քանի որ դա ծառայություն է համարվում, իսկ մեր երկրում մայթեզրին կարմիր գիծ գծելը վճարովի կայանատեղի են համարում՝ առանց կայանած մեքենայի նկատմամբ որևէ հսկողություն իրականացնելու:

[/vc_column_text][minti_headline type=”h2″]Դավիթ Պեդանյանի հարցազրույցը[/minti_headline][minti_video]https://youtu.be/TcrhYfzgr1I?list=PLLVp7I1lAsWJBGgnx6MzAP-EF0XeLrYAE[/minti_video][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Իսկ ինչ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելուն, Պեդանյանը նշեց, որ վարորդների համար ըստ էության ոչինչ չի փոխվի, գուցե օգտվեն պետությունը, համանքային բյուջեները, բայց ոչ վարորդները: Թեև ենթադրվում է, որ պետականացման արդյունքում ծախսերի էական կրճատում պետք է լինի, և դրա հետևանքով մատուցող ծառայության ինքնարժեքի (տվյալ դեպքում վճարովի կայանատեղիի) զգալի նվազում պետք է դիտվի, բայց առայժմ նման բան չենք նկատում:
Դավիթ Պեդանյանի կարծիքով այս փոփոխության արդյունքում նույնիսկ բասացական հետևանքներ են սպասվում: Նախկինում, որևէ խնդիր կամ բացթողում ի հայտ գալու դեպքում պետությունը ինչ-որ տեղ կարող էր պահանջել մասնավոր կառույցից՝ շտկել առաջացած խնդիրները: Իսկ պետականացումից  հետո նման բան բնականաբար չի լինի:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close