Oրենքներ և օգտակար նյութերԲողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածԻնչ անել եթեՆորություններ

ԴԱՀԿ ուշացած ծանուցումներ

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Այս հոդվածով կանդրադառնանք բոլորին հուզող մի շատ կարևոր թեմայի. ինչպե՞ս վարվել, եթե ստացել եք բռնագանձման մասին ծանուցում մի քանի տարի առաջ կատարած խախտման վերաբերյալ։ Շատերը, վերջին ժամանակներս, հարկադիր ծառայությունից ստանում են ծանուցումներ՝ կապված ՃՈ-ի նակխին տուգանքների հետ, որոնք կատարվել են դեռևս 2013-2014 թվականներին։ Ու շատերը անորոշության մեջ չգիտեն, թե ի՞նչ անեն։ Մշտնջենական տանջող հարց՝ օրինական է, թե՞ ոչ, վճարել, թե՞ ոչ։ Արդյո՞ք բողոքարկումն արդյունք կտա։ Իսկ ի՞նչ հիմքով բողոքարկել։ Պարզվում է, որ նման տուգանքների բռնագանձումը օրինական չէ։ Իսկ որտե՞ղ գտնել մեղավորներին։ Կատարեցինք իրավական վերլուծություն, և հետաքննությունը տարավ ԴԱՀԿ ծառայության դռները։ Չնայած, որ ՃՈ-ի գործողությունները նույնպես անօրինական են, սակայն հիմնական անօրինականությունը բխում է ԴԱՀԿ-ի ծառայության գործողություններից։

Հ.Գ. Ձեզ հասցեագրված ԴԱՀԿ գրությունում նմանատիպ թերություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք «Վարորդի Ընկեր» ՀԿ կամ Խաչատուրովի փաստաբանական գրասենյակ:

Շատերի պես ես էլ չգիտեի, սակայն այդ հարցը մնացածի պես տանջում էր, ու չէի կարողանում գտնել ճիշտ պատասխանը և իրավական հիմքը։

Իհարկե, շատ վարորդներ անտեղյակ են և չգիտեն ինչպե՞ս վարվել տվյալ պարագայում: Եկե՛ք հարցերի միջոցով փորձենք պարզել ի՞նչ քայլերի միջոցով կարելի է խուսափել այսպիսի անօրինական գումարներ վճարելուց: Այս հարցում մեզ կօգնի «Վարորդի ընկեր» պրոֆեսիոնալ թիմը, որը արդեն հասցրել է շատերին օգնել իր խորհուրդներով։ Եվ այսպես. 

Քայլ առաջինԻ՞նչ պետք է անել ծանուցում ստանալուց հետո։

Ծանուցում ստանալուց հետո պետք է ստուգել, թե ո՞ր ամսաթվի խախտման համար է ուղարկվել հարկադիր կատարման նամակը։ Եթե տեսնում եք, որ խախտում կատարելուց հետո անցել է 1 տարուց ավել և նոր եք ծանուցվում, ապա անպատճառ կարող եք բողոքարկել։ Քանի որ պարզվում է, որ ՎԻՎ օրենսգրքի 302-րդ հոդվածը թույլ չի տալիս մեկ տարուց ավել վաղեմություն ունեցող տուգանքները ուշացումով ուղարկել ԴԱՀԿ։ Հիմա կասեք, եթե ՃՈ-ն արդեն ուղարկել է հարկադիր, բա ի՞նչ անի ԴԱՀԿ-ը։ Վարորդներին օգնում է նաև ԴԱՀԿ ծառայության մասին օրենքը, համաձայն որի հարկադիր կատարման ուղարկված կատարողական թերթերը ԴԱՀԿ ծառայողի կողմից ենթակա են մանրակրկիտ ստուգման։ Եվ եթե տուգանքը մեկ տարուց ավելի ուշացմամբ է ուղարկվել հարկադիր կատարման, ապա ԴԱՀԿ ծառայողը պարտավոր է այն հետ ուղարկել ՃՈ, որը սակայն չի կատարվում։ Հետևաբար հենց ԴԱՀԿ ծառայության աշխատակցի սխալ գործողության պատճառով է հարուցվում կատարողական վարույթ և անփութորեն արգելանք դրվում վարորդի հաշիվներին և անօրինական կերպով ակտով սահմանված գումարը փորձում հարկադիր կարգով բռնագանձել։

Նախ, պարտավոր է ստուգել խախտում կատարողի անձնական տվյալները, քանի որ շատ ենք հանդիպում դեպքերի, երբ ծանուցումը ուղարկում են նույն անուն ազգանունով լրիվ այլ մարդու, կամ ուղարկում են նույն հասցեով, բայց պապիկի փոխարեն անչափահաս թոռնիկին։

Հաջորդ քայլը.

Հաջորդ քայլով պետք է ստուգի ակտի օրինականությունը՝ ակտը անբողոքարկելի է, թե՝ ոչ։ ԴԱՀԿ ծառայողը ստուգում է անձի ծանուցված լինելու փաստը։ Այսինքն, ակտի ծանուցումից երկու ամիս անց անձին փորձ արվե՞լ է ծանուցել փոստով։ Եթե այդ տեղեկությունը նույնպես ստուգվել և հաստատվել է, ծառայողը անցնում է հաջորդ վավերապայմաններին։ Ստուգվում է ակտի կատարման ժամկետները։ Ինչպես նշել էինք ՃՈ-ի տուգանքների դեպքում, այն կազմում է մեկ տարի։ Այսինքն, եթե ակտի կայացման օրվանից անցել է մեկ տարի ու ՃՈ-ն այդ մեկ տարվա ժամկետի բացթողմամբ՝ ուշացումով դիմել է ակտի հարկադիր կատարմանը, ապա հնարավոր է բողոքարկել։

Այսքանից հետո ԴԱՀԿ ծառայողը պարտավոր է մերժել կատարողական վարույթի հարուցումը ու հետ ուղարկել կատարողական թերթը։ Ստացվում է, որ կա պարտք, սակայն բացակայում է այն բռնագանձելու մեխանիզմը։

Բայց քանի որ ԴԱՀԿ-ն հետ չի ուղարկում կատարողական վարույթները, այլ փոխարենը օրենքի խախտմամբ հարուցում է կատարողական վարույթ՝ նպատակ ունենալով հետագայում անօրինական կերպով բռնագանձել տուգանքի գումարը՝ դրան հավելելով հարկադիր կատարման ծախսը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր վարորդի խորհուրդ է տրվում՝
1
ստուգել, թե ԴԱՀԿ ծառայողի գանձման որոշմամբ արդյ՞ոք պահպանված են վավերապայմանները, արդյո՞ք Ձեզ է հասցեագրված որոշումը, ճի՞շտ է լրացված անուն, ազգանուն, հասցե և այլ անձնական տվյալները։
2
. Պահպանվել է արդյո՞ք ծանուցման կարգը։
3. Պահպանվել են արդյո՞ք կատարման ժամկետները։ Այսինքն չի խախտվել արդյո՞ք 1 տարում ակտը ԴԱՀԿ-ին ուղարկելու պահանջը։

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close