Հետաքրքիր

Խառնաշփոթ ՃՈ-ի կազմած որոշումներում: ՀՅՈՒՆԴԱՅԻ, թե՞ ՏՈՅՈՏԱ… ՏՈՅՈՏԱ, թե՞ ՀՅՈՒՆԴԱՅԻ

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]ՃՈ-ն շփոթել է մեքենաների մակնիշները[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Օրերս, «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան հայտնի խմբի ակտիվ անդամներից մեկից տեղեկացանք ՃՈ-ի հերթական գլուխգործոցի մասին: Պարզվում է, ՃՈ-ն իրավախախտում է արձանագրել ու վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրել: Դե իհարկե, վարորդը հատել է համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերը բաժանող հոծ գիծը: Ինչպե՞ս կարելի է ներել, անխտիր տուգանե՛լ:
Լավ, ընդունենք,  թե վարորդն աններելի ու սարսափելի իրավախախտում է կատարել, ու վտանգ է ստեղծել երթևեկության մյուս մասնակիցների համար: Հիմա հարց. բայց ո՞ր վարորդը:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Այդ տարօրինակ ու զավեշտալի որոշումն արժանացել է վարորդի, ավելի կոնկրետ ՀՅՈՒՆԴԱՅԻ մակնիշի մեքենայի վարորդի ուշադրությանը: Վարորդն ստացել է որոշում, որով տուգանվել է ՏՈՅՈՏԱ մակնիշի մեքենայով իրավախախտում կատարելու համար: Բայց այդ նույն ոոշման մեջ կցված է ՀՅՈՒՆԴԱՅԻ մակնիշի մեքենան:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ահա այդ որոշումից հատվածներ նկարների տեսքով[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/3″][minti_image img=”4880″ lightbox=”1″ align=”center” style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4881″ lightbox=”1″ align=”center” style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/3″][minti_image img=”4882″ lightbox=”1″ img_size=”803×753″ align=”center” style=”image_box_border”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][vc_column_text]

Փաստորեն, մեր հարգարժան Ճանապարհային ոստիկանությունն այնքան է տարված տուգանելու, կամ ավելին՝ թալանելու մոլուցքով, որ անգամ չի նկատում իր կազմած որոշումներում տեղ գտած սխալները: Սխալներ ասելը դեռ մեղմ է, զավեշտալի սխալներ, որ անգամ ծիծաղելի են հենց այդ պահին տուգանման մասին որոշում ստացող վարորդի համար:

Գոնե նման դեպքերը պետք է սթափեցնեն ՃՈ-ին ու նվազ նշանակությամբ իրավախախտումների դեպքում, որոնք առանձնակի վտանգ չեն ներկայացնում, ներում ցուցաբերեն վարորդների հանդեպ: Չէ՞ որ դուք էլ եք սխալվում: Վարորդն էլ մարդ է, և ծանրաբեռնված երթևեկության ու կյանքում առկա դժվարությունների պայմաններում վարորդն էլ կարող է մի փոքր սխալվել ու թերանալ:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Հարգելի՛ վարորդներ, եղե՛ք ուշադիր, հետևե՛ք երթևեկության կանոներին և եղե՛ք պաշտպանված օրենքով:

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում ՀՅՈՒՆԴԱՅԻ մակնիշի մեքենայի վարորդին իր հետ տեղի ունեցած զավեշտալի իրադարձությամբ մեր հետ կիսվելու համար:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close