Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Հայաստանում ճանապարհային նշանների և ազդանշանների համակարգն ընկալելի չէ

[vc_row][vc_column][vc_column_text]

Հարգելի վարորդներ, www.tuganq.am կայքում սկսում ենք հոդվածների և տեսանյութերի շարք, որի նպատակն է մեր վարորդներին առավելագույնս պարզ ձևով ներկայացնել որոշ իրավական ակտեր, ճանապարհային հետաքրքիր իրավիճակների վերլուծություններ, որոնք կարող են օգտակար լինել վարորդներիս առօրյա կյանքում։ Որպես առաջին հոդված որոշեցինք անդրադառնալ մի շատ էական իրավական ակտի, որի մասին ցավոք քչերը գիտեն, սակայն իր նշանակությամբ ու կարևորությամբ ունի հիմնարար նշանակություն մեր ամբողջ երևեկության համակարգում։
Խոսքը վերաբերվում է ՄԱԿ-ի կողմից 08.11.1968թ․ Վիեննայում ընդունված «Ճանապարհային երթևեկության մասին» Կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ընդհանրապես, կոնվենցիաներն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան մասնակից երկրի օրենքներն ու այլ իրավական ակտերը, և եթե կա հակասություն որևէ օրենքի ու կոնվենցիայի հոդվածների միջև, ապա գերակա ուժ ունի կոնվենցիան։
Հիմա անդրադառնանք կոնվենցիայի ամենակարևոր հոդվածներից մեկին, որը, մեր կարծիքով, պարբերաբար խախտվում է վարչական մարմինների, առաջին հերթին Ճանապարհային ոստիկանության կողմից․ «Հոդված 4․ Ճանապարհային նշաններ և ազդանշաններ»։ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված «խախտումների» հսկայական մասը վերաբերվում է նշաններին, գծանշաններին և լուսացույցերին։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասվում վերոնշյալ հոդվածի (ա) կետում․
—  «իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել»։
Ուշադրություն դարձրեք ընդգծված հատվածներին։ Հոդվածի այս կետը վերաբերվում է նշաններին, լուսային ազդանշաններին և գծանշումներին։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դրանց համակարգն դարձրնել այնպիսին , որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել։

[/vc_column_text][minti_headline type=”h3″ align=”align-left”]Ընկալել բառը բանալի բառ է։ Ներկայանցնենք երկու օրինակ․[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

սեկցիայով լուսացույց1. Լուսացույցերի «սեկցիաներ» — գիշերվա ժամերին սեկցիաներն ուղղակի չեն երևում, քանի որ դրանց վրա վառվում է միայն կանաչ լույսը, երբ երթևեկությունը թույլատրելի է։ Չկան դեղին կամ կարմիր ազդանշաններ։ Պատկերացրեք Երևանում, օրինակ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում պատահական վարորդ, ով չգիտի այդտեղ սեկցիայի գոյությունը, գիշերով անցնում է։ Վառվում է հիմնական ուղղության կանաչը, սակայն սեկցիան փակ է։ Շարժվում է ըստ հիմնական կանաչ լույսի վառվելուն պես՝ առանց իմանալու սեկցիայի գոյության մասին։ Բնական է, որ գիշերով կարող է և չերևալ սեկցիայի լուսացույցը։ Արդյո՞ք վարչական մարմինն ունի իրավունք տուգանել վարորդին նման դեպքերում։ Մեր կարծիքով` ոչ, քանի որ սեկցիայի աշխատանքն ակնհայտորեն ընկալելի չէ։

[/vc_column_text][minti_spacer height=”5″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

թեքությամբ կայանում2. Ճանապարհային «գրպանիկներ» — շատ հաճախ լինում են դեպքեր, երբ գրպանիկներում մարդիկ մեքենաները թեք են կայանում  և վարչական մարմինն անմիջապես տուգանում է։ Այսպիսի հատվածներ բավականին շատ կան Երևանի բոլոր թաղամասերում։ Ըստ մեր օրենսդրության, եթե կայանման ձևի վերաբերյալ լրացուցիչ նշան տեղադրված չէ, ապա պետք է կայանել մայթեզրին հորիզոնական։ Օրինակ դիտարկենք Բաղրամյան պողոտայի սկզբնամասի գրպանիկները։ Այստեղ որոշ հատվածներում հորիզոնական կայանել հնարավոր չէ։ Միակ տարբերակը թեք կայանելն է: Ընդ որում, այստեղ մեքենաները թեք են կայանել դեռևս խորհրդային տարիներից, այսինքն գործում է նաև «սովորույթի ուժը»։ Արդյո՞ք այդ գրպանիկն իր ձևով ու չափերով վարորդներին ծուղակը չի քցում, ինչից հրաշալի կերպով օգտվում է վարչական մարմինը։ Մեր կարծիքով, այսպիսի դեպքերում ևս ակնհայտորեն համակարգը ընկալելի չէ և նմանատիպ տուգանքներ ուղղակի չպետք է լինեն։

[/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Կարծում ենք այսպիսի օրինակները բազմաթիվ են, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Մաղթում ենք անփորձանք և անտուգանք երթևեկություն։

Հ.Գ. Շնորհակալություն Արման Վերմիշյանին օգտակար տեղեկության համար

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close