"ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ"

Այս էջում դուք կգտնեք անօրինական տուգանքների բողոքարկման ձևանմուշներ (շաբլոններ)։

Խնդրում ենք ուշադիր լինել ձևանմուշներում տվյալները լրացնելիս։

Սխալ կայանում

Ի՞նչ անել, երբ տուգանվել եք սխալ կայանման համար

Եթե տուգանվել եք սխալ կայանման համար, ապա որոշումը ստանալուց հետո նախ ծանոթացեք խախտմանը, փորձեք գտնել այն օրենքը կամ իրավական ակտը, որով դուք տուգանվել եք: Այնուհետև, եթե համաձայն չեք խախտման հետ, այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կարող եք վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն կամ 2 ամսվա ընթացքում հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան: Մանրամասները այս հղումով. Ի՞նչ անել, երբ տուգանվել եք տեսա-լուսանկարահանող սարքերով:

Վերադաս բողոքի օրինակը կարող եք բեռնել այստեղից. Սխալ կայանում- Վերադաս բողոք-Վարորդի Ընկեր
Հայցադիմումի  օրինակը  կարող  եք  բեռնել  այստեղից.   Սխալ կայանում-Հայցադիմում-Վարորդի Ընկեր

Սխալ կայանման տուգանքներ, որոնք բեկանվել են դատարանում.
1. Փողոց, թե՞ կանգառ: Պարզվում է ՃՈ տեսուչներն այդպես էլ չեն տարբերում
2. Եվս մեկ հաղթանակ, անհիմն ակտը բեկանվեց
3. Հերթական սխալ կայանման տուգանքը բեկանվեց դատարանում
4. Դատարանը բեկանել է Ճանապարհային ոստիկանության նշանակած սխալ կայանման տուգանքը  և այլն

 

Կարմիր գծերի բողոքարկում

Ի՞նչ անել, երբ տուգանվել եք կարմիր գծերի համար

Ինչպես տեղյակ եք, կարմիր գծերում առանց վճարելու կայանման փաստն արձանագրում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն իր շրջիկ մեքենաներով, և արձանագրած խախտումները լուսանկարներով և կից գրությամբ ուղարկում քաղաքապետարան: Քաղաքապետարանը ձեզ է ուղարկում «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից ստացած նկարները և նամակը, ու միաժամանակ տեղեկացնում կայանալիք նիստի մասին, որտեղ քննելու է ձեր նկատմամբ կազմված արձանագրությունը և որոշում կայացնելու: Նախքան նիստը, դուք կարող եք դիմում-բողոք ներկայացնել քաղաքապետարանի համապատասխան բաժին, այսինքն բողոքարկել արձանագրությունը՝ նկարագրելով ձեր բողոքը կամ պահանջել տեսանյութ ձեր խախտման վերաբերյալ: Ներկայացրած բողոքը մերժելուց և տուգանք նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո, կամ առանց արձանագրությունը բողոքարկելու միանգամից կարող եք բողոքարկել որոշումը՝ վերադաս բողոք ներկայացնել քաղաքապետարան: Վերադաս բողոքը մերժելու դեպքում կարող եք հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան: Մանրամասները այս հղումով. Ի՞նչ անել, երբ տուգանվել եք կարմիր գծերի համար:

Կարմիր-գծեր-Արձանագրություն
Կարմիր-գծեր_Որոշում-Վերադաս_բողոք
Կարմիր-գծեր_Հայցադիմում

Բողոքարկման այս բոլոր ձևերը կարող եք ուղարկել նայել առցանց տարբերակով (online): Մանրամասներն այս հղումով. Կարմիր գծեր : առցանց բողոքարկում

Կարմիր գծերի տուգանքներ, որոնք բեկանվել են բողոքարկման արդյունքում.
1. Վարորդը վճարել է կարմիր գծերի տուգանքը, հետո բողոքարկել ու հետ ստացել իր գումարը
2. Կգա՞ մի օր, երբ քաղաքապետարանը կդադարի <<ռեկետը>>
3. Քաղաքապետարանը բեկանել է իր և ՛՛Փարկինգ Սիթի Սերվիս՛՛ ՓԲԸ-ի կողմից կայացրած անօրինական որոշումները
4. Անիմաստ ծախսում են պետության միջոցները՝ արդյունքում հարստացնելով <<Հայփոստ>> ՓԲԸ-ին ու գրավաճառներին  և այլն:

Մուտքի լուսացույցի բացակայություն

Ի՞նչ անել, երբ տուգանվել եք մուտքի լուսացույցի բացակայության դեպքում

Եթե տուգանվել եք մուտքի լուսացույցի բացակայության դեպքում և համաձայն չեք խախտման հետ, ապա որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կարող եք վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն կամ 2 ամսվա ընթացքում հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան: Մանրամասներն այս հղումով.  Ի՞նչ անել, երբ տուգանվել եք տեսա-լուսանկարահանող սարքերով:

Հայցադիմումի  օրինակը  կարող  եք  բեռնել  այստեղից.   մուտքի լուսացույցի բացակայություն-Հայցադիմում-Վարորդի Ընկեր

Ամրագոտի

Ի՞նչ անել, երբ տուգանվել եք ամրագոտի չկապելու համար

Եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է ամրագոտի չկապելու համար, և դուք համաձայն չեք դրա հետ, ապա պահանջեք ապացույցներ ներկայացնել այդ մասին: Եվ եթե տեսուչը, այնուամենայնիվ, արձանագրում է խախտում, ապա մի վախեցեք ստորագրել, դուք կարող եք ստորագրել՝ միաժամանակ նշելով, որ համաձայն չեք: Եվ որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կարող եք վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն կամ 2 ամսվա ընթացքում հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան՝ բողոքում նշելով ձեր հակափաստարկները: Մանրամասները  այս հղումով. Ի՞նչ անել, երբ ձեզ տուգանել է ավտոտեսուչը:

Հայցադիմումի օրինակը կարող եք բեռնել այստեղից. Ամրագոտի_Հայցադիմում-Վարորդի Ընկեր

Հեռախոս

Ի՞նչ անել, երբ տուգանվել եք հեռախոսով խոսելու համար

Եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է հեռախոսով խոսելու համար, և դուք համաձայն չեք դրա հետ, ապա պահանջեք, որ ապացույցներ ներկայացնի այդ մասին: Եվ եթե տեսուչը, առանց ապացույցների, այնուամենայնիվ արձանագրում է խախտում, ապա մի վախեցեք ստորագրել, դուք կարող եք ստորագրել՝ միաժամանակ նշելով, որ համաձայն չեք: Եվ որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կարող եք վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն կամ 2 ամսվա ընթացքում հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան՝ բողոքում նշելով ձեր հակափաստարկները: Մանրամասները  այս հղումով. Ի՞նչ անել, երբ ձեզ տուգանել է ավտոտեսուչը:

Հայցադիմումի օրինակը կարող եք բեռնել այստեղից. Հեռախոսով խոսելը-Հայցադիմում-Վարորդի Ընկեր

ԴԱՀԿ արգելանք

Ի՞նչ անել, երբ ձեր նկատմամբ ԴԱՀԿ վարույթ են հարուցել

Եթե ձեր նկատմամբ ԴԱՀԿ վարույթ է հարուցվել, բայց դուք երբևէ չեք ծանուցվել տվյալ տուգանքի համար, ապա կարող եք Վարչական դատարան հայցադիմում ներկայացնել՝ ԴԱՀԿ վարույթը կարճելու և ձեր նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու պահանջով: Միաժամանակ, այդ նույն հայցում կարող եք վնասի փոխահատուցոման պահանջ ներկայացել: Կախված կոնկրետ դեպքից՝ բողոքարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ նյութերից.

1. Տուգանքների բողոքարկման ընթացակարգը և ժամկետները: Բողոքարկման ընթացքում ԴԱՀԿ-ում հայտնվել
2. ԴԱՀԿ ուշացած ծանուցումներ

Հայցադիմումի օրինակը կարող եք բեռնել հետևյալ հղումով. ԴԱՀԿ-Հայցադիմում-Վարորդի-Ընկեր

Հասցրե՞լ եք հավանել մեր Ֆեյսբուքյան էջը