Բողոքարկման ձևերՆորություններՎերադասով բողոքարկված

Տուգանքը վճարելուց հետո վարորդը բողոքարկել է սխալ որոշումը և ետ ստացել վճարած գումարը

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ինչպես արդեն բոլորին է հայտնի, Ճանապարհային ոստիկանությունն այս կամ այն օրենքը խախտելով՝ բազմաթիվ անգամներ է սխալ որոշումներ կազմել վարորդների նկատմամբ: Երբեմն խախտման կոնկրետ նկարագրությունն է բացակայում որոշման մեջ, երբեմն էլ խախտում կատարելու տեղանքն են սխալ նշում: Շատ հաճախ էլ արագաչափ սարքերի անտրամաբանական արձանագրումները հիմք ընդունելով՝ արագության գերազանցման համար վարչական տույժ են նշանակում, առանց ուշադրություն դարձնելու, որ հասարակ հնարավորություններով ավտոմեքենան մեկ կամ երկու րոպեում պարզապես չէր կարող հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցնել:

Ինչևէ… Այս անգամ նման սխալ որոշում կայացվել է վարորդ Խորեն Մանսուրյանի նկատմամբ: Խախտման մասին որոշումն այստեղ. PIN# 1625EGYZCEKN:  Արձանագրվել է կանգառ կատարելու կանոնների խախտում, որում նկարագրված տեղանքը չի համապատասխանում նկարում և տեսանյութում պատկերված տեղանքին: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու որոշման մեջ նշվել է Տերյան / Հին Երևանցի խաչմերուկը,  բայց խախտումն արձանագրված վայրը փաստացի Եզնիկ Կողբացի / Հին Երևանցի խաչմերուկն է:

[/vc_column_text][minti_headline type=”h2″]Խախտման մասին տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/2″][minti_image img=”5209″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][/vc_column][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/bqclrXKHwUQ[/minti_video][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”10″][minti_headline type=”h2″]Վարորդը բողոքարկել է և ետ ստացել իր գումարը[/minti_headline][vc_column_text]

Խ. Մանսուրյանը, իհարկե, որպես բարեխիղճ քաղաքացի, վճարել է նշանակված տուգանքը: Այնուհետև, չհաշտվելով այդ անտրամաբանական տուգանքի հետ, այնուամենայնիվ որոշել է բողոքարկել  սխալ որոշումը և ետ պահանջել վճարված գումարը:

Ճանապարհային ոստիկանությունն ընդունելով բողոք-պահանջի մեջ ներկայացված հիմնավորումները՝ կարճել է տույժ նշանակելու մասին որոշումը և պարտավորվել ետ փոխանցել վճարված գումարը: Կարճման մասին  որոշումն այստեղ:

[/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Կրկին անգամ համոզվում ենք, որ նմանատիպ շատ ու շատ տուգանքներ, որոնք իրականում եղել են անօրինական և որոնց հասցեատերերը եղել են օրենքից անտեղյակ, դիտվել են որպես օրինական և վճարվել վարորդների կողմից: Հիմա հարց է առաջանում. ո՞վ է դրա համար պատասխան տալու կամ փոխհատուցելու օրենքի չիմացության պատճառով տուժած վարորդներին:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close