Բաց ՆամակներՆորություններ

Երևանի քաղաքապետին ուղղված բաց նամակին ի պատասխան: Կարմիր գծերի համար տույժեր չեն կիրառվի

Ինչպես տեղյակ եք, մի քանի օր առաջ «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն բաց նամակով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ եղանակային պայմանների և առատ ձյան պատճառով անտեսանելի դարձած կարմիր գծերի և դրա հետևանքով առաջացած  տուգանքների չկիրառման հետ կապված: Մանրամասներն այստեղ. Բաց նամակ Երևանի քաղաքապետին:

Եվ ահա, ուրախ ենք տեղեկացնել, որ արդյունքը չուշացավ: Այսօր, Երևանի քաղաքապետարանը տարածել է տեղեկություն այն մասին, որ ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի: Մեջբերում եմ.

«Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն»:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close