Բաց ՆամակներՆորություններ

Բաց նամակ Երևանի քաղաքապետին

[vc_row][vc_column][vc_column_text]

Հարգելի պարոն քաղաքապետ.

Վերջին օրերին եղանակային սուր պայմանների պատճառով մայրաքաղաքի մի շարք հատվածներում, որտեղ առկա են նաև «կարմիր գծեր», գործնականում հաճախ պարզապես անհնար է դարձել մեքենաների կայանումը սահմանված կարգով, քանի որ մայթեզրերից և հիմնական ճանապարհից հեռացված ձնածածկույթը կուտակվում է հենց ավտոկայանման համար նախատեսված հատվածներում:

Գործնականում ստացվում է մի իրավիճակ, երբ այն վարորդները, ովքեր պատշաճ կերպով վճարել են ավտոկայանման ծառայության դիմաց, օբյեկտիվ պատճառներից ելնելով չեն կարողանում ստանալ հասանելիք ծառայությունը, իսկ նրանք, ովքեր պատշաճ որակի ծառայության մատուցման անհնարինության պատճառով չեն վճարում ավտոկայանման դիմաց, ենթարկվում են անհիմն տուգանքների:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”6603″ lightbox=”1″ align=”center”][minti_image img=”6604″ lightbox=”1″ align=”center”][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, «Վարորդի ընկեր» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հորդորում է՝

  1. Ավտոկայանման համար նախատեսված ճանապարհային հատվածներում ապահովել ձնահեռացման աշխատանքներն այնպես, որ հնարավոր լինի սահմանված կարգով ավտոկայանում իրականացնել
  2. Քանի դեռ ապահովված չեն սույն գրության 1-ին կետում նշված պահանջի պայմանները, խնդրում ենք հնարավորինս զերծ մնալ վարչական միջոցների կիրառությունից և մինչ այդ պայմանների ապահովումը ազատել վարորդներին ավտոկայանման տուրքի վճարումից ծառայության որակի անբավարար մակարդակի պատճառով:

Համոզված ենք, որ նման գիտակից ու իրավական վարքագիծը մի կողմից կբարձրացնի վարորդների շրջանում վարչական մարմնի հանդեպ ունեցած վստահությունը, մյուս կողմից՝ արդարացի վարչարարության արդյունքում ձևավորված վստահությունը վարորդների մոտ կփոխի այն կարծրատիպը, որ քաղաքապետարանը «կարմիր գծերի» շահագործման համատեքստում զուտ վարչական տույժ կիրառոող մարմին է՝ այդ կերպ նպաստելով նաև տեղական տուրքի ինքնակամ վճարման գործընթացին:
Սպասում ենք արձագանքի:

Հարգանքով՝

ՀԿ նախագահ  Տիգրան Քեյան

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close