Մենք և մեդիանՆորություններ

«Վարորդի ընկեր» ՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը կրկին եթերում: ՀԿ-ին և վարորդներին հուզող մի շարք հարցեր

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ծանոթ փողոցներ, շենքեր, պողոտաներ, այգիներ … և ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե մեր մեջ չլինեին այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են շատ տարօրինակ ձևով առանձնանալ, ինչպես իրենք են կարծում՝ տարբերվել: Մեզանից յուրաքանչյուրն  իր ճանապարհին հաճախ է բախվել նման անխոհեմ մարդկանց: Ինչու՞ պետք է ռիսկի ենթարկենք մեր կյանքը, մեր հարազատների և երեխաների կյանքը՝  հասարակության  նման անգիտակից  տարրերի պատճառով: Բավական չէ նրանք չեն գնահատում իրենց կյանքը, այլև  սպառնալիք են մեր բոլորի համար:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը  և «Ռեվերս փրոդաքշնը» իրենց համատեղ սոցիալական հոլովակներից մեկում ներկայացրել են այս թեման: Ինչպես պատմում էր «Վարորդի ընկեր» ՀԿ խորհրդի անդամ  Արտակ Խաչատրյանը, այդ տեսանյութերը շարունակական բնույթ կունենան, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու նպատակով գրավեն վարորդների և հետիոտների ուշադրությունը:

[/vc_column_text][minti_headline type=”h3″] «Վարորդի ընկեր» ՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի հարցազրույցը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://youtu.be/6dDKKvUDWp8[/minti_video][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ժամանակն է, որ տեր կանգնենք մեր սեփական պաշտպանությանը, իրավունք ունենանք ապրել հանգիստ  և  առանց սթրեսների: «Վարորդի ընկեր» ՀԿ-ն  ստեղծվել է մասնակիցների կամավոր ցանկությամբ: ՀԿ-ն իր առջև դրել է հետևյալ հարցերը. ինչպե՞ս ներգրավել կառավարման մարմիններին այս խնդիրների լուծմանը, ի՞նչ օրենքներ պետք է փոխել կամ զարգացնել ճանապարհներին այս խառնաշփոթը կանխելու համար, ինչպե՞ս կանխարգելել վարորդներին ապօրինի տուգանելու միջոցով որոշ կառույցների հարստացումը և այլն: Երբեմն այնպիսի տպավորություն է լինում, որ  հատուկ են կանոնները խախտելու  պատճառներ ստեղծվում: Օրինակ, տարիներ շարունակ երթևեկում ես միևնույն երթուղով ու նույն կանոններով, բայց օրերից մի օր առավոտյան պատահաբար պարզում ես, որ այդ երթուղում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել: Բայց արդեն շատ ուշ է, քանի որ խախտումներ ես կատարել:
Ահա նման դեպքերում, ՀԿ-ի անդամները, որոնք սկզբնական շրջանում քիչ էին, բայց հիմա մեծ քանակ են կազմում, ստանձնել են այսպիսի առաքելություն՝  նախազգուշացնել վարորդներին երթևեկության կանոնների և նշանների փոփոխության մասին, այսինքն՝ իրականացնել մի գործառույթ, որն իրականում  Ճանապարհային ոստիկանության պարտականությունն է: Օրինակ, դպրոցների մոտ տիրող իրավիճակի մասին, որտեղ «պառկած ոստիկաններն» ավելի շատ են՝  որպես նախազգուշացում: Կամ ճանապարհը վերահսկող տեսախցիկները, որոնք միշտ չէ, որ հանգեցնում են կարգապահության և արագության նվազեցման: Եվ նման դեպքերում «Վարորդի ընկեր» ՀԿ-ի անդամները փորձում են նախազգուշացնել  իրավախախտ վարորդներին:
ՀԿ-ի  պլաններում ներառված են տարբեր ուսուցողական հոդվածների և հոլովակների ստեղծումը: Ընկերության օգնությունը միշտ հասանելի է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Վարորդների համար հատուկ ստեղծվել է նաև www.tuganq.am կայքը, ինչպես նաև անմիջական շփումներ ք. Երևան, Արցախի 30 հասցեում գտնվող գրասենյակում՝ որպես թեժ գիծ վարորդների համար:

Եղե՛ք պաշտպանված և անփորձանք երթևեկություն:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Արտակ Խաչատուրոֆֆին և Քրիստի Նարգիզյանին նյութի պատրաստմանն աջակցելու համար:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close