Բողոքարկման ձևերԴատարանով բողոքարկվածՀաղթած գործերՆորություններ

Արագաչափի դեր կատարած տեսուչի տուգանքն այդպես էլ մնաց թղթի վրա: Դատարանը բեկանել է արագության գերազանցման տուգանքը

[vc_row][vc_column][minti_headline type=”h2″]«Ենթադրյալ» արագության գերազանցման խախտում «անհայտ վայրում»[/minti_headline][vc_column_text]

Վարորդ Վահե Հովհաննիսյանը ամիսներ առաջ հայտնվել էր Ճանապարհային ոստիկանության տեսուչների ծուղակում: Երթևեկության ընթացքում տեսուչը հանկարծ կանգնեցրել էր վարորդին և հայտնել, որ մի քանի կիլոմետր առաջ նա գերազանցել է թույլատրելի արագությունը՝ մեկնաբանելով, որ իր գործընկերն է այդ մասին հայտնել ռադիոկապով: Վարորդը խնդրել էր հայտնել խախտում կատարելու վայրը և միաժամանակ ապացույց տրամադրել այդ մասին: Բնականաբար տեսուչի մոտ խախտման պահը չէր արձանագրվել և ապացույց տրամադրել չէր կարող: Ստացվում է, որ կա «ենթադրյալ» խախտում, որի համար չկա ապացույց պարունակող ոչ մի փաստ և միաժամանակ անհայտ է խախտում կատարելու վայրը: Բայց այնուամենայնիվ կայացվել է վարչական իրավախախտում կատարելու մասին որոշում և տուգանք նշանակվել 39.000 ՀՀ դրամի չափով:

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”6407″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Արագության գերազանցման տուգանքը բեկանվել է դատարանում[/minti_headline][vc_column_text]

Վարորդը նախ բողոքարկել է վերադասության կարգով և խնդրել ապացույց տրամադրել իր խախտման վերաբերյալ: Սակայն Ճանապարհային ոստիկանությունն առանց որևէ ապացույց տրամադրելու որոշումը թողել է անփոփոխ: Այնուհետև Վ. Հովհաննիսյանը դիմել է Վարչական դատարան՝ իր նկատմամբ սխալ կազմված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցադիմումը կցվում է:

Դատարանը, հիմք ընդունելով հայցադիմումում նշված փաստարկները, բավարարել է հայցվորի պահանջը և անվավեր ճանաչել տեսուչի կազմած որոշումը: Դատական գործին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. ՎԴ/4719/05/16:

Հետևե՛ք երթևեկության կանոններին, երթևեկե՛ք առանց խախտումների: Իսկ անօրինական տուգանքների դեպքում «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել ձեզ:

Եղե՛ք տեղեկացված, իմացե՛ք ձեր իրավունքները:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close