Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

ԱՊՊԱ պայմանագրեր: Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

[vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Հարգելի վարորդներ, «Վարորդի ընկեր» գրասենյակի իրավաբանների թիմի անունից ԱՊՊԱ պայմանագրի կնքման հետ կապված հաճախակի տրվող որոշ հարցերի ենք  ուզում անդրադառնալ, որպեսզի ավելի պարզ ու մատչելի լինի բոլորին։

Հաշվի առնելով մեր հավատարիմ խմբակիցների խնդրանքներն ու հորդորները՝ ԱՊՊԱ ոլորտում հաճախ հանդիպող անհարմարություններից և անճշտություններից մեր վստահորդներին առավել արդյունավետ և պատշաճ կերպով պաշտպանելու համար /օրինակ՝մեղավորության արդարացի գնահատման, հատուցման և այլ հարցերով, որոնք կշոշափեն մեր վստահորդների իրավունքները/ մենք համագործակցություն ենք սկսել ապահովագրական ընկերություններից մեկի հետ։

Այսպիսով մեր միջոցով ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահից անվճար և անշահախնդիր կերպով հնարավորություն կունենաք ստանալու իրավաբանական օգնության մի ողջ փաթեթ, որը կներառի տվյալ ոլորտում վերը նշված և այլ հարցերով աջակցություն, խնդիրների արդարացի, համակողմանի և օբյեկտիվ լուծման համար։

Պետք է ներկայացնել հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1.Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)
2.Սեփականատիրոջ անձնագրային տվյալները (նաև սոց. հաշվառման համար)
3. Եթե մեքենան գնել եք, բայց անվանափոխություն դեռ չի կատարվել, այո, կարող եք գործարք կատարել վերևում նշված պահանջները ապահովելու պայմանով
4.Հատուկ մարզերում բնակվողների կյանքը թեթևացնելու համար հնարավորություն ենք ստեղծել բացառության կարգով պայմանագրի կնքումը կատարել հեռակա ձևով, ինչի համար կարող եք դիմել մեզ կամ անհարաժեշտ փաստաթղթերով ներկայանալ Արցախի 30, 3-րդ հարկ։

Անդրադառնանք նաև մի քանի կարևոր և հաճախ տրվող հարցերի․

[/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]Համաձայն չեմ իմ Բոնուս–Մալուս դասի հետ և ցանկանում եմ բողոքարկել այն:[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Բոնուս-Մալուս դասի բողոքարկման նպատակով անհրաժեշտ է գրավոր դիմել որևէ ապահովագրական ընկերություն կամ Բյուրո՝ լրացնելով ապահովագրական պատմության վերանայման համապատասխան դիմումի ձևը: Տեղեկացնում ենք նաև, որ Բոնուս-Մալուս դասի ձևավորման և հաշվարկման կարգը սահմանված է «Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոններով, իսկ ապահովագրական պատմության վերանայման գործընթացները՝ «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 կանոններով, որոնք տեղակայված են www.paap.am կայքի «Իրավական ակտեր» բաժնում:[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]Ինչպե՞ս վարվեմ, եթե համաձայն չեմ մեղավորության կամ վնասի չափի հետ:[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ապահովագրական պատահարի արդյունքում Ձեզ պատճառված գույքային վնասների կամ պատահարի պատճառների փորձաքննության արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5  աշխատանքային օրվա ընթացքում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակել լրացուցիչ փորձաքննություն կամ Բյուրո գրավոր դիմում ներկայացնելու միջոցով պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում: Նշված դեպքերում Մեր բաժանորդ ապահովադիրները հնարավորություն ունեն անվճար սպասարկման իրավունք։ Մեր մասնագետները պատրաստ են օգնելու և ուղղորդելու պատահարների և հատուցումների մասով, գրագետ և պատշաճ լուծումներով։

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]Մալուսի կիրառման համար հիմք է հանդիսանալու վթարների քանակը, թե՞ հատուցված գումարի չափը:[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Մալուսի կիրառման համար հիմք է հանդիսանալու վարորդի պատճառով հօգուտ մյուս կողմի կայացված հատուցման որոշումների քանակը՝ անկախ հատուցված գումարի չափից:

[/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]Եթե որոշակի ժամանակ չունենամ ԱՊՊԱ պայմանագիր, այսինքն մեքենա չունենամ, հետո նորից մեքենա ձեռք բերեմ ու ԱՊՊԱ կնքեմ, ինչպե՞ս է հաշվարկվելու ապահովագրավճարը, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելու՞ է:[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Այո,  Ձեր` որպես վարորդի, ինչպես դրական,  այնպես էլ բացասական ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ապահովագրավճարի սահմանման ժամանակ՝ անկախ բոլոր հանգամանքներից (մեքենայի փոփոխություն և այլն ): Եթե Դուք որոշակի ժամանակ ոչ մի պայմանագրում որպես լիազորված տիրապետող չեք եղել, ապա այդ օրերի քանակը որևէ կերպ չի ազդում Ձեր հետագայում ստանալիք Բոնուսային դասի վրա: Օրինակ` եթե Դուք 2013 թվականի ընթացքում վարել եք մեքենա, որի ԱՊՊԱ պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող և այդ ընթացքում ունեցել եք պատահար, սակայն հաջորդ պայմանագիրը, որում Դուք կլինեք որպես լիազորված վարորդ կլինի 2020 թվականին, ապա 2013 թվականին ունեցած դեպքի համար մալուսային դաս կստանաք 2020թ-ին: Իսկ Բոնուսի դեպքում  2013-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածը չի դիտարկվի որպես բոնուսային դասի հաշվարկման համար օրերի քանակ և այդ օրերի համար Դուք Բոնուս չեք ստանա, քանի որ այդ ընթացքում որևէ ԱՊՊԱ պայմանագրում նշված չեք եղել:

Այսինքն,   դրական պատմությունը հաշվարկվում է, եթե պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող, իսկ բացասականը՝ անկախ պայմանագրում նշված լինելու հանգամանքից:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close