Բողոքարկման ձևերՆորություններՎերադասով բողոքարկված

ԱՊՊԱ ունենալը դեռ բավական չէ, պիտի տեսուչի «կամպուտրը» դա ցույց տա

[vc_row][vc_column width=”1/1″][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

Վերջերս տեսուչ Գասպարյանը կանգնեցրել էր քաղաքացի Հայկ Սարգսյանին և տուգանել նրան ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար: Վարորդը երկար փորձել էր համոզել տեսուչին, որ իրականում իր և ապահովագրական ընկերության միջև կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր գոյություն ունի, ուղղակի իրենց համակարգն է սխալ աշխատում, սակայն տեսուչը վստահեցրել էր, որ իր կամպուտրը ցույց չի տալիս  (անգամ իրենց տրամադրված տեխնիկայի ճիշտ անվանումը չգիտեն) և տուգանել էր վարորդին 100.000 ՀՀ դրամի չափով:

[/vc_column_text][minti_image img=”6181″ lightbox=”1″][vc_column_text]Վարորդը նույնիսկ տեսագրել էր տեղի ունեցած այդ երկխոսությունը: Ահա այն.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][minti_video]https://www.youtube.com/watch?v=TqTUPQj0I8U&feature=youtu.be[/minti_video][minti_headline type=”h2″]ԱՊՊԱ պայմանագիր չունենալու տուգանքը բեկանվել է[/minti_headline][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

Վարորդը, վստահ լինելով իր ճշմարտացիության հարցում, վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն՝ տեսուչ Գասպարյանի կազմած վարչական որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Բնականաբար, ՃՈ-ն բեկանել է այդ անհիմն որոշումը: Բեկանման որոշումն այստեղ:

Պարզ է, որ այս որոշումը միանշանակ կբեկանվեր, քանի որ տեսուչի կամպուտրն էր սխալ ցույց տալիս, իսկ ԱՊՊԱ պայմանագիրն իրականում գոյություն ուներ: Սակայն հարցը մեր տեսուչների անմարդկային և սառնասիրտ վերաբերմունքն է: Լավ, ենթադրենք վարորդն իսկապես չուներ ԱՊՊԱ պայմանագիր և ուղղակի համոզում էր տեսուչին՝ համարել, որ պայմանագիրն իրականում կա ու «աչք փակել» դրա չլինելու հանգամանքի վրա: Եվ ինչքան էլ օրենքը թույլ է տալիս այդ դեպքում տուգանել վարորդին 100.000 դրամի չափով, մի՞ թե կարելի է այդ աստիճանի անմարդկային լինելու ու առանց խղճի խայթ զգալու գրիչի մեկ հարվածով մարդուն զրկել 100.000 դրամից (դա ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի գրեթե կրկնապատիկն է): Չէ՞ որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալով վարորդը վտանգավոր իրադրություն չի ստեղծում կամ չի վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը: ԱՊՊԱ պայմանագիր չունենալը գուցե այլ հետևանքներ կարող է ունենալ, բայց համենայն դեպս ոչ ճակատագրական: Իսկ այ հասարակ քաղաքացուն 100.000 դրամով տուգանելը ճակատագրական հետևանք կարող է ունենալ վարորդի և իր ընտանիքի համար …

Այստեղ ակամայից Պարույր Սևակի խոսքերը հիշեցի. «Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք մարդիկ»…

[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close