"ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ"

Հարգելի վարորդ,
Շնորհակալություն, որ որոշել եք միանալ «Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպությանը: Մեր կազմակերպությունը նպատակ ունի պաշտպանել վարորդների իրավունքները՝ կարգավորել վարորդ-իրավապահ և այլ պետական մարմիններ հարաբերությունները, բարձրացնել վարորդների կարգապահությունն ու գիտելիքները և ընդհանրապես կարգ ու կանոն մտցնել ճանապարհներին:
Համոզված ենք, համատեղ աշխատանքով կարելի է հասնել այս ամենին:
«Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպության անդամ դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել անդամակցության չափանիշներին և լրացնել հետևյալ հարցաշարը.

Անուն Ազգանուն (պարտադիր հայատառ)

Տ/Մ-ի տեխանձնագիր

Հեռ. (պարտադիր)

Տ/Մ-ի պետհամարանիշ

Էլ.փոստ(պարտադիր)

Վարորդական Իրավունքի համար

Ձեր նկարը (պարտադիր)

Համոզվեք, որ ձեր տվյալները ճիշտ են մուտքագրված


Արձագանքներ

Արձագանք

Հարգելի վարորդ և քաղաքացի,

 

«Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում բարձրացնել վարորդների կարգապահությունը և հավաքել իր շուրջ երթևեկության կանոններն պահպանող և սեփական իրավունքները պաշտպանող, ինչպես նաև այդ ամենին ձգտող անձանց: Այդ իսկ պատճառով մենք սահմանել ենք որոշակի ճանապարհային երթևեկության կարգապահական կանոններ, որոնց ապահովման դեպքում մենք ուրախ կլինենք, որ  դուք դառնաք ՀԿ-ի անդամ:

            Կազմակերպությանը՝ ոչ վարորդների, այսինքն հետիոտների, անդամագրումը միմիայն ողջունելի է և բնականաբար այս պահանջերը ձեր վրա չեն կարող անդրադառնալ, քանի դեռ դուք վարորդ չեք: Հույս ունենք, որ լինելով արդեն իսկ կազմակերպությանը անդամագրված և այդ ընթացքում հետիոտնից վարորդ դառնալով կհետևեք կազմակերպության կանոններին:

Եթե անգամ դուք այս պահին չեք բավարարում նշված պայմաններին, դա ոչինչ չի նշանակում, միայն ժամանակի և ցանկության խնդիր է, մի հուսահատվեք, համապատասխան ժամկետներն անցնելուց և խախտումներ չունենալուց հետո դուք նորից կարող եք միանալ մեր ընտանիքին:

 

Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել մեր մեծ թիմի նպատակն ու գաղափարը՝ անվտանգ երթևեկություն, իրավագիտակից վարորդ-քաղաքացի, անխափան երթևեկություն՝ առանց խոչընդոտների փողոցներով:
            Սա նոր խոսք է Հայաստանում այս ոլորտում, մենք պետք է կերտենք ՙՙիրավագիտակից և պահանջատեր վարորդ՚՚ գաղափարը, և պահանջենք, որպեսզի այն ինչ առնչվում է վարորդների անվտանգության և ճանապարհների սպասարկման հետ ՃԻՇՏ աշխատեն, աշխատեն վարչական մարմինները, Ճանապարհային Ոստիկանությունը:

 

Ստորև ներկայացված են այն խախտումները, որոնց առկայության դեպքում դուք ժամանակավոր չեք կարող լինել «Վարորդի ընկեր» ՀԿ-ի անդամ:

 

Վերջին 1 տարում կատարել եք՝

  1. Խաչմերուկի դիտավորյալ հատում կարմիր լույսի տակով,
  2. Մեքենայի վարում ոչ սթափ վիճակում,
  3. Հոծ գծի դիտավորյալ հատում,
  4. 120 կմ/ժ և ավել արագությամբ երթևեկում,

 

Եթե ունեք նման խախտումներ, ապա 6 ամիսը լրանալուց հետո դուք կարող եք դիմել մեր ՀԿ՝ անդամակցելու խնդրանքով:

 

Չեք կարող անդամակցել կազմակերպությանը, եթե՝

  1. Զրկում վարորդական իրավունքից և դատական կարգով չեք կարողացել վերականգնել,
  2. Ունեք դատապարտվածություն ճանապարհային կանոնների խախտման համար

 

 

ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄԻՑ հետո պարտավոր եք ևս զերծ մնալ վերը նշված խախտումներից, ինչպես նաև՝

  1. Պահպանել ՃԵ կանոնները
  2. Լինել առավելապես զիջող
  3. Ավտոմեքենան վարելուց մշտապես ամրացնել ամրագոտին
  4. Չծխել ավտոմեքենա վարելու ժամանակ
  5. Ձեռքով չօգտվել հեռախոսակապից ավտոմեքենա վարելու ժամանակ
  6. Պարտադիր օգտվել թարթիչներից(աջ և ձախ)
  7. Անկախ նրանից թե այդ տարածքում կան տեսա/լուսանկարահանող սարքավումներ թե ոչ, պարտավոր եք պահպանել ՃԵԿ կանոնները, քանի որ դուք համարվում եք կազմակերպության անդամ, իսկ կազմակերպության անդամները ուղղակի պարտավոր են սովորական վարորդներից տարբերվել իրենց իրավագիտակցությամբ
  8. Անդամները ՃԵԿ օրենքների պարզաբանման համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կարող են դիմել կազմակերպության խորհրդի անդամներին
  9. Օրենքներից անտեղյակ վարորդներին օգնել և բացատրել իրենց սխալները վերջիններիս ցանկության դեպքում
  10. Ամենակարևորը պարտավոր են պահպանել կիրթ վարելու կանոնները՝ լինել զիջող հետիոտների նկատմամբ, խաչմերուկներում խցանումների դեպքում լինել կարգապահ՝ հետևելով ՃԵԿ կանոններին
  11. Յուրաքանչյուր ամիս պարտավոր են վճարել անդամավճար՝ սահմանած 1000 դրամ:
    Վճարման եղանակների և մեթոդների մասին կտեղեկացվեք կազմակերպության կողմից:

 

Վերը նշված պարտադիր պայմանները խախտելու դեպքում կզգուշացվեք, իսկ դրանից հետո կրկնվելու դեպքում ցավոք կհեռացվեք կազմակերպության շարքերից:

 

Ցանկալի է՝

 

  1. Երթևեկության ապահով և անվտանգ կազմակերպման դրույթներից ելնելով, եթե ինչ որ տեղ կան խոչընդոտներ, որի վերացման պարտավորվածությունը պատկանում է տեղի վարչական մարմիններին, ապա տեղեկացնել խորհրդի անդամներին այդ մասին, վերջիններս կզբաղվեն այդ հարցի լուծմամբ
  2. Ճանապարհային նշանների, գծանշումների կամ լուսացույցերի անտեսանելի կամ սխալ աշխատելու դեպքում տեղեկացրեք խորհրդի անդամներին, այդ հարցի կարգավորման նպատակով
  3. Փողոցներում բաց դիտահորերի կամ մեծ խորությամբ քանդված ասֆալտների դեպքում նկարեք այդ տեղանքը, ինչպես նաև հստակ մատնանշելով այդ տեղը և ուղարկեք պաշտանական էլ.փոստին՝ info@tuganq.am հասցեով