Ամիսը՝ Մարտի 2017

  • Տեսուչը շփոթել էր ներկան ու անցյալը և որոշում կազմել հետին ամսաթվով: ՃՈ-ն ընդունել է տեսուչի սխալը

    Հունվար ամսին ՃՈ տեսուչը երթևեկության ընթացքում կանգնեցրել է վարորդին և տեղեկացրել, որ նա թույլ է տվել արագության գերազանցում՝ 50կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշանի ազդման գոտում  երթևեկել է 84 կմ/ժ արագությամբ: Տեսուչն այդ մասին կազմել է արձանագրություն և կայացրել ԱԹ թիվ 916482 որոշումը :

    Վարորդը, բնականաբար, համաձայն չի եղել արձանագրված խախտման հետ և որոշել է վերադաս բողոք ներկայացնել ՃՈ՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ որոշումը: Եվ, բացի այն, որ տեսուչը որևէ կերպ չեր կարող ապացուցել վարորդի՝ արագությունը գերազանցելու հանգամանքը, նա նաև որոշման ամսաթիվն է սխալ նշել, որով և խախտել է ՎԻՎ օրենսգրքի պահանջները:
    Ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, բավարարել է վարորդի պահանջը՝ շեշտը դնելով ամսաթվի սխալ լինելու հանգամանքի վրա, բայց որոշման մեջ չի անդրադարձել ապացույցների բացակայությանը: Գուցե տեսուչի մոտ իսկապես եղել է տեսանյութ, բայց հարց է, թե արդյո՞ք այդ տեսանյութում եղած կադրերը համարվում են ապացույց և կարող են ապացուցել վարորդի զանցանքը: Որդյո՞ք տեսուչի արագաչափն աշխատում է անսխալ, կամ արդյո՞ք արագության գերազանցման պահը վերաբելում է տվյալ մեքենային, այլ ոչ թե միաժամանակ տվյալ երթևեկելի գոտիով անցնող մեկ այլ մեքենայի: Բայց նախքան այս հարցերին անդրադառնալը, ՃՈ-ն ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար որոշման մեջ անդրադաձել է միայն սխալ ամսաթվին և միանգամից բեկանել տեսուչի կազմած որոշումը: Բեկանման որոշումը կցվում է:

    Հիմա մեկ այլ հարց է առաջ գալիս: Եթե վարորդը ցանկացած իրավախախտման համար համաձայն ՎԻՎ օրենսգրքի որևէ կետի ենթարկվում է պատասխանատվության, ապա ՎԻՎ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները չկատարելու համար տեսուչն ինչու՞ չէ ենթարկվում որևէ պատասխանատվության: Չէ՞ որ դա էլ է խախտում: Կամ վարորդին այսքան անհանգստություն պատճառելու համար ո՞վ է փոխհատուցելու:
    Անարդար է, փաստորեն ՎԻՎ օրենսգիրքը միայն վարորդի համար է…

  • ԱԺ պատգամավորի թեկնածու Սերգեյ Ղահրամանյանի հարցազրույցը tuganq.am կայքին

    [vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Պարոն Ղահրամանյան, ինչպ՞ես ստեղծվեց «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    VarordiYnker (1)Կարելի է ասել Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն ստեղծվեց ճիշտ ժամանակին: Մինչ այդ, շուրջ 2.5 տարի, ֆեյսբուքյան տիրույթում արդեն իսկ ստեղծվել և ձևավորվել էր «ՃՈ և Կարմիր գծեր» խումբը, որտեղ մարդիկ իրենց տուգանքներն էին տեղադրում, քննարկում, օրենքների հետ ծանոթանում: Եկավ մի պահ, որ արդեն պետք էր իրական աշխատանք տանել: Կար կուտակված մեծ ինֆորմացիա, օրենքներին քաջածանոթ, բայց ոչ իրավաբան մարդիկ և ինձ նման մարդիկ, որ ուղղակի ուզում էին պիտանի գործ անել մեր երկրի և մեր քաղաքացիների համար: 2016թ.ամառվա սկզբին հավաքվեցինք և որոշեցինք, որ պետք է ստեղծվի գրասենյակ,  որտեղ մարդիկ կստանան օգնություն, և ամենակարևորը՝ անվճար: Այդպես ստեղծվեց գրասենյակը: Իսկ ֆինանսապես մեզ օգնում էր հենց խումբը: Բացվեցին հաշիվներ մարդկանց հասանելի բոլոր տարբերակներով, և ով ինչպես կարողանում օգնում է. մեկը՝ գույքով, մյուսը՝ գրենական պիտույքներով, երրորդն էլ՝ գումարով:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Ինչու՞ որոշեցիք միանալ այդ թիմին: [/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    Ես, այսպես ասած, ոչ թե որոշեցի միանալ, այլ այդ գաղափարը առաջ քաշողներից մեկն էի: Ինքս կրթվելով տարբեր շարժումներից ստացած խորհուրդներով, տեսնելով շատ անօրինականություններ մեր քաղաքում, ու ընդհանրապես Հայաստանում, ես ցանկացա իմ լուման ներդնել այս ամենի մեջ: Ես ունեի կազմակերպչական հարցերում հսկայական փորձը, այդ հավաքված էներգիան չպետք է անիմաստ կորչեր, այդ պատճառով էլ իմ մտավոր ունակությունները ներդրեցի այս ամենի մեջ: Նախաձեռնողները բոլորն էլ տարբեր զբաղվածության և մասնագիտությունների տեր մարդիկ են, բայց բոլորն էլ հավաքվել են միևնույն գաղափարի շուրջ:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][minti_image img=”6892″ lightbox=”1″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Ո՞րն է «Վարորդի Ընկեր» ԻՀԿ առաքելությունը, ի՞նչ ծրագրեր ունեք:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    «Վարորդի Ընկեր» ԻՀԿ -ի առաքելությունները տարբեր են, բայց այդ բոլորն ուղղված են մեր երկիրը, մեր հայրենիքը  իրավական պետություն դարձնելուն, մենք էլ մեր լուման ունենանք այդ դժվար բարձունքին հասնելու ճանապարհին, քանի որ Հայաստանում անկախացումից ի վեր իշխել են միայն  անօրինականությունը և հովանավորչությունը, կոռուպցիան ու կաշառակերությունը, ընդ որում՝ պետական գրեթե բոլոր ոլորտներում: Պետք է ոլորտ առ ոլորտ մաքրվեն բոլոր գողերն ու թալանչիները: Այդ ամենից կշահի և՛ պետությունը, և՛ քաղաքացիները:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Ինչպե՞ս եք կարծում, ԻՀԿ-ի ստեղծումից հետո որևէ բան փոխվե՞լ է ոլորտին վերաբերող իրավական դաշտում:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    Փոխվել է, բայց շատ քիչ: Ամեն անգամ ինչ-որ դրական փոփոխության հասնելիս  զգում եմ,  թե մենք ինչ գործ ենք արել: Բայց հետո մտածում եմ, որ կարող էինք ավելիին հասնել, ու գիտակցում, որ մեր արած քայլը շատ չնչին էր, ու այդժամ արդեն նոր գաղափարներ են ծնվում, ավելի մեծամասշտաբ խնդիրներ եմ սկսում նկատել ու դրանց հաղթահարման համար եմ սկսում աշխատել:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Այրդյո՞ք ԻՀԿ-ն այսօր կարող է վարորդին հուզող ինչ-որ հարցեր բարձրացնել և լուծումներ ստանալ:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    Այո, որպես վառ ապացույց սեկցիայով լուսացույցերի ուժեղ լուսավորումն է, ճիշտ է՝ ոչ բոլոր, բայց այդ գործընթացը սկսված է: Երբ փողոցներում բաց դիտահորեր են հայտնաբերվում, միանգամից տեղեկացնում ենք և վերացնել տալիս: Շատ հարցեր են լուծվում, վատ տեսանիլությամբ լուսացույցերի տեղն է փոխվում, կամ գծանշումները թարմացվում: Մենք այս տեմպը փորձում ենք պահել, ներկայումս երթևեկության ուղղությունների որոշ փոփոխություններ ենք առաջարկել ՃՈ-ին, դրանք քննարկումների փուլերում են:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Ինչու՞ եք հենց դուք առաջադրվում պատգամավորության թեկնածու, այլ ոչ թե ԻՀԿ-ի խորհրդի անդամներից մեկ ուրիշը:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    IMG_0872Ես, վերջին տարիներին անտարբեր չլինելով երկրումս կատարվող իրադարձություններին, պայքարելով տարբեր անօրինականությունների դեմ՝ սկսած հանրային տրանսպորտի թանկացումից, այնուհետև պարտադիր կենսաթոշակային օրենքի, ինչպես նաև գազի և էլ.էներգիայի սակագների բարձրացման, հասկացա, որ գլոբալ առումով մեր պայքարը փոքրիկ հաջողություններ է ունենում, բայց վերջում չենք հաղթում: Պետք է օրենքները ճիշտ մշակվեն, իսկ դա արվում է Ազգային Ժողովում: Վարորդներին հուզող բազում հարցեր ուղղակի օդի մեջ են մնում, քանի որ օրենքի տեսանկյունից ուղղակի ոչ մեկը չի զբաղվում: Ու որոշվեց, որ ես պետք է առաջադրվեմ որպես Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրում է Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքները:
    Ինչու՞ հենց ես, այլ ոչ մեկ ուրիշը:  Պարզապես ես հավատում եմ իմ ուժերին, ես ուզում եմ փորձեմ, կորցնելու ոչինչ չունենք: Ինչ կար, արդեն 26 տարում կորցրել ենք ազգովի, կորցրել ենք անկախությունը, իրավագիտակցությունը, հույսը, նույնիսկ սեփական եսը: Ես ինձ ընդհանրացնում եմ Հայ ազգի հետ, քանի որ, ցավոք, այդ բացասական բոլոր հատկանիշները հատկանշական է մեծամասնությանը, իսկ մեծամասնությունը որոշող է դարձել: Այս անգամ մեծամասնությունը պետք է լինի գիտակից քաղաքացին, ով կլինի պահանջատեր իշխանության նկատմամբ, ով իր քվեն որպես զենք կօգտագործի և ճիշտ ընտրություն կկատարի, այլ ոչ թե ծախվի, դրանով իսկ ծախելով մեր ապագան ևս:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]- Դառնալով պատգամավոր, դուք կշարունակե՞ք ձեր հասարակական գործունեությունը որպես ԻՀԿ խորհրդի անդամ-համահմնադիր, թե՞ կզբաղվեք միայն քաղաքականությամբ:[/minti_headline][/vc_column][vc_column][vc_column_text]

    Ես կզբաղվեմ միայն օգտակար գործով, կապ չունի ԱԺ-ում եմ ֆիզիկապես, թե գրասենյակում: Բնականաբար ԱԺ-ում լայն հարթակ և մեծ հնարավորություններ կլինեն վարորդներին հուզող հարցերի բարձրաձայնման և լուծման համար: Իսկ գրասենյակը կծառայի որպես կատալիզատոր, ուղիղ կապ կապահովի վարորդների և իմ միջև, որպեսզի անմիջական տեղյակ լինեմ խնդիրներից, նոր աննորմալ փոփոխություններից, ծուղակներից, անպատվաբեր տեսուչներից և շատ այլ խնդիրներից, որոնք այժմ էլ կան, և ես ստանալով պատգամը, բարձրաձայնելու եմ և փորձելու եմ հասնել հաջողության: Իմ հաջողությունը բոլորի հաջողությունն է: Բոլորին խորհուրդ կտամ ծանոթանալ իմ նպատականերին, իմ տեսլականներին՝ այցելելով իմ կայք՝ sergeyghahramanyan.com և այնուհետև որոշել,  արժե իր քվեն ինձ վստահել,  թե՝ ոչ:

    Հաջողություն եմ մաղթում բոլորին, եղե՛ք անկախ և մի՛ վաճառվեք:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Հեռավորությունը չափում են «աչքաչափով»: ՃՈ անօրինական տուգանքների ռազմավարությունը

    [vc_row][vc_column][vc_column_text]

    ՃՈ տեսուչները անհայտ մեթոդներով չափում են հեռավորություն և ենթադրում, որ այն փոքր է օրենքով թույլատրելի հեռավորությունից: Այս անգամ նրանց ենթադրմամբ վարորդը մեքենան կայանել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից 5 մ պակաս հեռավորության վրա:

    Տեսուչների թիրախում հայտնված վարորդը միևնույն վայրում 2 օրվա տարբերությամբ նույն իրավախախտման համար տուգանվել է 2 անգամ: 2 դեպքում էլ տեսուչի «մոտավոր» հաշվարկներով վարորդը կանգառ է կատարել երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից 5 մ պակաս վայրում: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումները.
    1.  PIN# 175GJKXAMNSY
    2.  PIN# 17BJBCEJMRTV

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]1-ին խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/LXD1ztGILp0[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6869″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]2-րդ խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/vNhZm3umJ8g[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6870″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ու զարմանալի է, թե էկրանից այն կողմ ի՞նչ մեթոդներով ու հնարքներով են հեռավորություն չափում՝ «աչքաչափո՞վ»: Այդ նույն «աչքաչափ» մեթոդով վարորդն է կայանում, ու վստահ լինում, որ հեռավորությունը 5 մ-ից ավելի է: Ո՞վ է ասել, որ տեսուչների «աչքաչափն» ավելի անսխալ է: Մանավանդ, որ վարորդը տեղում ավելի ճշգրիտ կարող  է տեսնել իր կայանման վայրի և հետիոտնային անցումի միջև եղած հեռավորությունը, քան տեսուչը՝ տեսախցիկով:

    Ու հենց այդ «աչքաչափի» սխալմունքի համար էլ վարորդը վերադաս բողոք է ներկայացրել ՃՈ՝ այս 2 խախտումները անվավեր ճանաչելու պահանջով: Եվ Ճանապարհային ոստիկանությունն էլ է ընդունել այդ խախտումների ոչ ակնհայտ լինելը և բավարարել վարորդի պահանջը: Անվավեր ճանաչելու մասին որոշումները կցվում են. Որոշում N1 ; Որոշում N2:
    Իսկ հետաքրքիր է, հնարավոր չէ՞ նախքան վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելը նախ համոզվել իրավախախտման մեջ, հետո միայն տուգանել վարորդին: Չէ՞ որ վարորդների հիմնական մասը վստահ լինելով ՃՈ տեսուչների «անաչառության վրա», ընդունում են, որ առկա է խախտում և վճարում տուգանքը, առանց  ուշադրություն դարձնելու որոշման մեջ նշված իրավախախտման ոչ ակնհայտ լինելու վրա:

    Նման անհեթհեթ որոշումներից խուսափելու համար կո՛չ ենք անում Ճանապարհային ոստիկանույթանը փոխե՛լ իրենց ռազմավարությունը և տուգանել միայն ակնհայտ իրավախախտում լինելու դեպքում, այլ ոչ թե տուգանել՝ ելնելով հավանականության տեսությունից:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Ուր ենք հասել… ՃՈ-ն արդեն սկսել է տուգանել մեքենան խափանվելու համար:

    [vc_row][vc_column][vc_column_text]
    «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ն շարունակում է իր առաքելությունը անօրինական տուգանքներից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու հարցում: Եվ ահա, այս անգամ ԻՀԿ է դիմել վարորդ, ով տուգանվել է մեքենան խափանվելու համար: Այո, այո, ճիշտ հասկացաք, տուգանվել է մեքենան խափանվելու համար: Արդեն երթևեկության ընթացքում ոչ միայն պետք է հետևել ՃԵԿ կանոններին, այլ նաև պետք է «խնդրել» մեքենային չխափանվել անհարմար վայրում, հակառակ դեպքում վարորդն ստիպված կլինի տուգանվել դրա համար: Ի՞նչ է տեղի ունեցել. երթևեկության ընթացքում մեքենան պատահաբար խափանվել է ու ստիպված են եղել հրելու միջոցով այն նորից վերագործարկելով հնարավորինս արագ մեքենան դուրս բելել կանգառն արգելված վայրից: Իսկ դրան ի պատասխան վարորդը տուգնավել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելու համար:  Ահա որոշումը. PIN# 17GHJMWFJMNR:
    [/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][vc_column width=”1/2″][minti_video]https://youtu.be/9hrwzqTqTME[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6855″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][minti_headline type=”h2″]Որոշման մեջ մեջբերում են օրենքի այն կետը, որն իրենց ձեռնտու է[/minti_headline][vc_column_text]
    Այստեղ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմանը, որի 83-րդ կետով սահմանվում է կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի քայլերը.
    83. Կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո (վթարային ազդանշան միացնելը և «վթարային կանգառ» ճանաչման նշանի տեղադրելը) վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:
    Այսինքն, վարորդը փորձելով պահպանել ՃԵԿ կանոնների 83-րդ կետը, այնուամենայնիվ տուգանվել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելու համար:
    Ստացվում է, որ խախտում արձանագրող տեսուչները ՃԵԿ կանոններին տիրապետում են կիսով չափ: Խախտման արձանագրության մեջ մատնանշվում է ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշման Հավելված 1-ի Ձև 2-ի 1.3 գծանշումը, սակայն այդ նույն հավելվածում մինչև Ձև 2-ին հասնելը կա նաև 83 կետը, որը, ցավոք, արձանագություն կազմող տեսուչը, չգիտես ինչու, շրջանցել է:

    Կո՛չ ենք անում բոլոր վարորդներին լինե՛լ հետևողական, ցանկացած որոշում ուսումնասիրե՛լ, վերլուծե՛լ և միայն խախտման մեջ համոզվելու դեպքում վճարել: Հակառակ դեպքում բողոքարկե՛ք օրենքին հակասող բոլոր որոշումները և պաշտպանե՛ք ձեր իրավունքները: «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ն պատրաստ է աջակցել ձեզ:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Երբ սուր քննադատում էինք փայատիրոջ կարգավիճակը, այն ժամանակ ոչ ոք չէր խոսում. ինչո՞ւ թեման դարձավ օրակարգային

    Ինչպես գիտեք, մոտենում են Ազգային Ժողովի ընտրությունները, և բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները սկսել են ակտիվ խոստումներ են տալ: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև վարորդներին հուզով արագաչափերի, տեսախցիկների ու կարմիր գծերի հարցը: Այսօր այն տարօրինակ կերպով արդիական է բոլոր թեկնածուների համար, սակայն մինչ նախընտրական քարոզարշավը դա միայն «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ին և նմանատիպ այլ կառույցների էր հուզում: Այս թեմայով newsbook.am կայքի լրագրողների հետ խոսել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ձեզ ենք ներկայացնում այդ կայքում տեղ գտած հոդվածը:

    «Արագաչափերի, տեսախցիկների, դրանց հետևանքով առաջացած տուգանքները չեղարկելու, ինչպես նաև կարմիր գծերը վերացնելու հարցը նախընտրական քարոզարշավի կարևոր օրակարգերից մեկն է դարձել:  Թե ինչու այն դարձավ օրակարգային, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը NewsBook-ի հետ զրույցում նախ նշեց. «Ժամանակին, երբ մենք խոսում էինք ու շատ սուր քննադատում փայատիրոջ կարգավիճակը, ոչ ոք չէր խոսում: Այդ քաղաքական ուժերը պարզապես իշխանամետ կուսակցություններ են: Նրանք «դաբրո» ունեն իշխանություններից այդ խնդրի շուրջ խոսելու համար: Ամեն մեկը «դաբրոյով» այդ հարցն արծարծում է ու բարձրաձայնում: Հերթով ասել են` դու կարմիր գծերից կխոսաս, դու տեսախցիկից: Եթե «դաբրո» չունենային, ծպտուն չէին կարող հանել: Այն, որ տաքսիստները դեռ 2012-ից բարձրաձայնում էին խնդրի մասին, սեփականատիրոջ անունն էլ տալիս էինք ասուլիսներին, դուրս էինք գալիս առճակատման, այդ ժամանակ իրենք ո՞ւր էին: Հիմա մեր գաղափարները, մեր մտքերը գողացած ու «դաբրո» ստացած գոռում են: Այն ժամանակ թող խոսեին: Թողնում են, ժողովրդին թալանում են ու նոր են խոսում: Իրենց դա պետք է, որ ժողովուրդը բողոքի վարկերից, տեսախցիկներից ու իրենք էլ ընտրություններին թեմա ունենան խոսելու: Սա խայտառակություն է ՝ բարձր մակարդակի պոպուլիզմ»: Տիգրան Հովհաննիսյանը դեմ չէ, որ տուգանքներն ընդհանրապես չեղարկվեն. «Կողոպուտը պետք է վերանա: Պետք է ոչ թե տեսախցիկները հանեն, այլ այսպես վերահսկեն, որ երթևեկության անվտանգությունը կանոնակարգեն: Տեսախցիկները թալանի միջոցի են վերածվել»: «Ելք» դաշինքի ծրագրում ևս բարձրացվել է խնդիրը: «Ելք» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով նաև իրենց ուժին ուղղված մեղադրանքներին, թե ծրագիրը զուտ պոպուլիզմ է, ընդգծեց, որ 2008-ից, երբ նոր պետք է առաջ գային այդ խախտումների արձանագրումները, ԱԺ-ում քվեարկության է դրվել օրենքը: «Դեմ է քվեարկել 7 հոգի, որից 6-ը եղել են «Ժառանգություն»-ից: Փաստորեն, մարդիկ, որոնք այն ժամանակ իշխանության մաս են կազմել, կամ ընդդիմության ինչ-որ ձևաչափով են ներկայացել, կողմ են եղել: Հիմա անցել է շուրջ 9 տարի ու ընտրություններից առաջ են միայն հասկացել, որ դա անօրինականություն է: Իսկ կոնկրետ «Ելք»-ը, ինչպես նաև ես՝ որպես «Վարորդի ընկեր» գրասենյակի համահիմնադիր, կողմ ենք արդարացի, ճիշտ և օրինական տուգանքներին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ արագաչափերը, տեսախցիկները և նույնիսկ ավտոտեսուչները պետք է կանխարգելիչ դեր կատարեն: «ՃՈ ոստիկանը չպետք է գործ ունենա գումարի հետ, նրանք խախտումները պետք է կանխարգելեն: Իսկ արագաչափերի, տուգանքների խախտումները կարող են հետաքննվել, զննվել և հետևաբար նաև տուգանվել, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում: Տեսախցիկները չեն տեղադրվում այնտեղ, որտեղ պետք է տեղադրվեն: Օրինակ` դպրոցներից հետո են տեղադրվում, այլ ոչ թե մինչև դպրոցի տարածք հասնելը: Շատ դեպքերում տեղադրվում են այնպես, որ դրանք ոչ թե ի օգուտ վարորդին են, այլ ի վնաս վարորդի: Դեպքերը չեն հետաքննում, միայն տուգանում են: Չեն պարզում, թե ինչի հետևանքով է խախտում արել վարորդը, միգուցե խոչընդոտ կար: Այսօրվա դրությամբ քաղաքի փողոցներում բազմաթիվ փոսեր կան, մարդիկ ստիպված շրջանցում են, բայց դա ևս հիմք չի հանդիսանում և նրանց տուգանում են»,- ասաց նա: Վերջինիս դիտարկմամբ՝ տեսախցիկը միայն գումար բերելու միջոց է: «Ելք»-ը կոնկրետ առաջարկում է, եթե ճանապարհները կլինեն լավագույն վիճակում, եթե կլինեն ճիշտ գծանշումներ, այդ դեպքում տեսախցիկի արձանագրած խախտումը ճիշտ կլինի, կլինի նաև տուգանքը: Այլապես այսօրվա դրությամբ ոչ մի տուգանքի մասին չի կարելի խոսել»,- նշեց նա:  Անդրադառնալով այն հարցադրումներին, թե ո՞ւր էին քաղաքական ուժերի պատգամավորները, երբ բազմաթիվ բողոքի ալիքներ էին բարձրացնում, ինչո՞ւ իրենց կողքին չէին ու միայն հիմա են խոսում այդ մասին, Սերգեյ Ղահրամանյանն արձագանքեց. «Ներկա դրությամբ «Ծառուկյան» դաշինքը, «Հայկական վերածնունդ»-ը ասում են՝ վերջ տանք արագաչափերին: Ամբողջությամբ վերջ տալը դա աբսուրդ է: Այսօրվա դրությամբ ես, լինելով «Վարորդի ընկեր» գրասենյակի համահիմնադիր, տարբեր մարդկանց հետ շփվելով, կարող եմ ասել, որ բոլորը կողմ են, բայց կողմ են միայն թերությունները վերացնելուց հետո: Մենք կողմ ենք օրինական, անվտանգ և իրավական Հայաստան ունենալուն, որտեղ օրենքի և տեսախցիկի առջև բոլորը հավասար են, ուր չեն լինի արտոնյալ պետհամարանիշներ: Բայց մենք չենք ասում, որ պետք է վերացնել, բնականաբար, դա արդեն պոպուլիզմ չէ: Բացի այդ, սկսած  «կարմիր գծերից», դեռևս այն ժամանակ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը հանդիպումներ էր անցկացնում նաև Էդմոն Մարուքյանի հետ: Ես մոտ մեկ տարի հանդիսանում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության  Երևանի խորհրդի անդամ, նաև «Վարորդի ընկեր» գրասենյակի  համահիմնադիր, մենք զբաղվել ենք այդ հարցերով: Մենք մշտապես վարորդների հետ շփման մեջ ենք եղել: Մեզ տասնյակ վարորդներ են դիմում ու օգնություն ստանում: Ընդ որում՝ նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են գալիս ու օգնություն խնդրում:»

    Նյութի աղբյուրը ` Newsbook.am

  • Բողոքարկելուց հետո միայն պարզվեց, որ վարորդը ամենևին էլ տաքսիների կայանատեղիում չէր կայանել

    [vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Տաքսիների կայանատեղի՞: Իսկ ու՞ր է նշանը[/minti_headline][vc_column_text]

    Հարգելի՛ ընթերցողներ, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ արդեն մեր շարքերում ունենք վարորդներ, ովքեր ինքնուրույն, առանց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ աջակցության, կազմում են վերադաս բողոք, ուղարկում ՃՈ  և հասնում հաջողության: Այս անգամ իր փորձով մեր հետ կիսվել է «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Հայկ Մելքոնյանը, ով անձնամբ կազմել է վերադաս բողոք և դիմել ՃՈ, ընդ որում, վերադաս բողոքն ուղարկել է ոչ թե փոստային ծառայության միջոցով, այլ էլեկտրոնային փոստով: Վարորդն ունեցել է բողոքարկելու մի քանի պատճառներ: Նախ, նա պարզապես հետաքրքրության համար իր տվյալները որոնել է www.azdarar.am կայքում և հանկարծ պարզել, որ Հարկադիր ծառայությունում իր նկատմամբ կատարողական վարույթ է հարուցվել, թեև նա երբևէ չի ծանուցվել վարչական տույժ նշանակվելու մասին: Դա դեռ բավական չէ,  խախտում էլ անհիմն է և խեղաթյուրված: Իբրև թե մեքենան կայանել է տաքսիների համար նախատեսված վայրում, այնինչ այդ մասին չկա ոչ մի ցուցիչ կամ թելադրանքի նշան: Իսկ որպես ապացույց ներառված տեսանյութն ընդամենը 44 վայրկյան է, ինչը չի գերազանցում ՎԻՎ օրենսգրքով թույլատրելի 1 րոպե ժամանակահատվածը: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 16689FXEKLMN:
    Այս բոլոր հանգամանքները ստիպել են Հ. Մելքոնյանին վերադաս բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն և պահանջել անվավեր ճանաչել կայացրած որոշումը:

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][vc_row_inner][vc_column_inner][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][minti_video]https://youtu.be/ji9zvwLPeiY[/minti_video][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][minti_image img=”6830″ lightbox=”1″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Սխալ կայացված որոշումը բեկանվել է[/minti_headline][vc_column_text]

    Բնականաբար զարմանալի չէ, որ ՃՈ-ն բավարարել է վարորդի պահանջը և բեկանել իր կողմից սխալ կայացրած որոշումը, բայց զարմանալի է, որ չի պարզաբանել վարորդի հիմնավորումները և բացատրություն ներկայացրել: Բեկանման որոշումը կցվում է:

    Բացի այդ,  հարկ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման Հավելված N3-ի 52.22.-կետի՝ «5.16 «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ», 5.17 «Տրամվայի կանգառի տեղ», 5.18 «Թեթև մարդատար տաքսիների կանգառի տեղ» նշանները կիրառվում են սահմանված երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների համապատասխան տեսակների և թեթև մարդատար տաքսիների կանգառի կետերը նշելու համար: Նշանները պետք է լինեն երկկողմանի: Որոնք էստ էության չեն կահավորվում և ցավալի է, որ վարչական մարմինն այդ հարցին չի անդրադառնում:

    Ինչևէ, հուսանք նման իրազեկված և սեփական իրավունքների համար պայքարող վարորդների քանակն օրեցօր կավելանա:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Գրպանիկներում կայանելու համար ՃՈ-ն շարունակում է վարորդներից ապօրինաբար գումարներ գրպանել:

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Ինչպես տեղյակ եք, «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ն բազմիցս անդրադարձել էր ՃՈ կողմից թույլ տրվող բազմաթիվ բացթողումների՝ ճանապարհային նշանների ու գծանշումների ոչ պատշաճ կիրառելուն, ինչպես նաև ոչ իրավաչափ վարչական ակտեր կազմելուն, երբ դրանցում հստակ նկարագրություն չէր տրվում ու կոնկրետ խախտումը չէր ներկայացվում: Մասնավորապես, կանգառի կանոները խախտելու վերաբերյալ ակտերում միայն նշվում էր ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ կետը, առանց մասնավորեցնելու, թե ո՞րն է վարորդի կողմից կատարված իրավախախտումը:
    Ելնելով բազմաթիվ բողոքնեից ու բեկանված ակտերի քանակից, ՃՈ-ն վերջապես փոխեց իր գործելաոճը և սկսեց ակտերում մեջբերել վարորդի կոնկրետ «զանցանքը»: Սակայն միայն ակտերի ձևերում փոփոխություն անելը չի նշանակում օրինաչափ գործել ու վարորդներին անհիմն տուգանել: Արդեն լայն քննարկման թեմա դարձած «գրպանիկները» շատ հարմար առիթ են վարորդներից անհիմն գումարներ գրպանելու համար: Փողոցներում առանձնացված գրպանիկներում, չգիտես ինչու, արգելվում է թեք կայանելը, սակայն չկա ոչ արգելող, ոչ էլ կայանման ձևը զգուշացնող նշան: Դա նշանակում է,  որ վարորդը իրավունք ունի, նույնիսկ պարտավոր է տվյալ գրպանիկում կայանել երթևեկությանը ոչ զուգահեռ: Սակայն դրա հետևանքով ստիպված  է տուգանվել կանգառի կանոնները խախտելու համար:
    Ահա նման «ճակատագրի» էր արժանացել Վ. Թադևոսյանը, ով Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում կայանել էր գրպանիկում ու տուգանվել երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշում. PIN# 166789jvfjln:

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][minti_video]https://youtu.be/5RreuOLu2S0[/minti_video][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][minti_image img=”6802″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    «Վարորդի Ընկեր» ԻՀԿ օգնությամբ վարորդը դատական կարգով բողոքարկել է վերոնշյալ ակտը և հասել հաջողության: Հայցադիմումը կցվում է: Դատարանը բեկանել է ՃՈ կողմից կայացրած որոշումը: Դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ. ՎԴ/0148/05/17

    Բազմիցս հորդորվել է ՃՈ-ին համապատասխան քայլեր ձեռնարկել նման թյուրիմացությունները վերացնելու նպատակով, սակայն մինչ օրս ոչ միայն տվյալ հատվածները չեն կահավորվել համապատասխան նշաններով, այլև շարունակում են գրպանել վարորդների դրամական միջոցները՝ իրենց իսկ պարտականությունները չկատարելու և վարորդներին խաբկանքի մեջ քցելու միջոցով:
    Հատկանշական է, որ վարորդների շատ քիչ մասն է իրազեկված և  նախքան տուգանքի գումարը մուծելը փորձում ուսումնասիրել իր նկատմամբ կազմված վարչական ակտերը, պարզել դրանց օրինաչափ լինելը, հետո միայն վճարել: Հիմնականում վճարում են առանց վերլուծելու և համոզվելու իրենց կողմից կատարված իրավախախտման մեջ:

    Հուսանք, ինչպես մնացած պետական կառուցները, Ճանապարհային ոստիկանույթունը ևս կլցվի  նախընտրական «մեծահոգությամբ» և որպես «բարի» քայլ լուծում կտա այս հարցին:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
Back to top button
Close