Հարգելի՛ ընթերցող, վերջերս հաճախ տրվող հարցերից է՝ «ԴԱՀԿ-ից ստացել եմ կատարողական վարույթ հարուցելու որոշում կամ հաշիվներիս վրա կալանք է դրվել: Ինչպե՞ս իմանալ, թե ինչի՞ համար է կայացված նման որոշումը, իրականացված հաշիվների սառեցումը կամ գումարի բռնագանձումը»:
1. Եթե գրության մեջ հանդիպում եք նման հատված <<… ՃՈ-ի կողմից ներկայացված թիվ 5478563219 (Pin 15ksjgnctel) որոշման համաձայն…>>, ապա սա նշանակում է, որ գրությունը կազմվել է տեսանկարահանող սարքերով (տեսախցիկ, արագաչափ) ֆիքսված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման չվճարված ակտի համար և դուք հեշտությամբ կկարողանաք փին-ի օգնությամբ police.am կայքում գտնել, թե որ խախտման համար է այդ կատարողական ակտը:
[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]2. Եթե գրության մեջ հանդիպում եք նման հատված <<… ՃՈ-ի կողմից ներկայացված թիվ ԱԹ323512 որոշման համաձայն…>> և բացակայում է փին կոդը, ապա այդ դեպքում կարելի է եզրակացնել, որ հարկադիր կատարումը հարուցվել է Ոստիկանության տեսուչի գրած ակտի չվճարման հետևանքով (նման խախտումները պին կոդ ունենալ չեն կարող):
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6651″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6652″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]3. Քաղաքապետարանի որոշման համար կազմած վարույթը կունենա հետևյալ տեսքը. <<…Քաղաքապետարանի կողմից ներկայացված թիվ Վ-254786 (Pin uyksjgnctel) որոշման համաձայն…>>: Սա նշանակում է, որ կատարողական որոշումը կայացվել է կարմիր գծերի տուգանքի չվճարման հետևանքով: Կրկին օգտագործելով պին կոդը, yerevan.am կայքում կարող եք գտնե լհամապատասխան տուգանքը:
[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]4. Եթե նշված է, որ գրությունը Քաղաքապետարանից է եկել, բայց որոշման տեսքը /թվերի քանակը և տառը/ այլ է, և փին կոդ նշված չէ, օրինակ՝ 2586-U (P0), հետևաբար դա այլ տուգանք է. օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանություն և այլ:
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6654″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6656″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]5. Դատարանից եկած գրության դեպքում կտեսնեք՝ <<… Վարչական դատարանի թիվ ՎԴ/1589/02/16 կատարողական թերթի համաձայն…>>: Եթե հիմքը դատարանից եկած կատարողական թերթն է ՎԴ տառերով, ապա դա նշանակում է, որ ՃՈ-ի կողմից գործը ուղարկված է եղել դատարան և դատարանը արդեն դիմել է կատարողական թերթով ԴԱՀԿ: Այս վարչական ակտի մասին տեղեկություն կարող եք ստանալ datalex.am կայքից, մուտքագրելով դատական գործի համարը:
[/vc_column_text][/vc_column][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Իհարկե, չմոռանաք ուշադրություն դարձնել այս կամ այն վարչական մարմնի կողմից ԴԱՀԿ՝ օրենքի շրջանակներում դիմելու ժամկետների մասին: Եթե այդ ժամկետները խախտվում են իրենց կողմից՝ վստահ կարող եք որոշումը ստանալուց հետո բողոքարկել իրենց գործողությունները Վարչական դատարանում: Ճանապարհային Ոստիկանության կողմից ԴԱՀԿ դիմելու ժամկետը — մեկ տարվա ընթացքում: Քաղաքապետարանի ժամկետը 3 ամիս է: Այն դեպքում եթե ԴԱՀԿ-ն գործը հարուցել է Վարչական դատարանի կատարողական թերթի հիման վրա, գրեթե անհնար է բողոքարկել ժամկետների բացթողնման հիմքով, քանի որ եթե գործը գնացել է դատարան, դա արդեն հանդիսանում է ժամկետների բացթողնման հարգելի պատճառ:
Տեքստը՝ Կարինա Նազարյանի
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]