Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

2017թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումներ են սպասվում

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]1. Ուղիղ հատուցումների համակարգի ներդրում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ.

  1. պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրա­կան հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին,
  2. ապահովագրական ընկերությունները կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառ­ված վնասները և դրանից հետո վնաս պատճառած ավտոտրանս­պոր­տա­յին միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության հետ կիրականացնեն փոխհաշվարկներ:

Այս համակարգի ներդրումը թույլ կտա.

  1. ավտոսեփականատերերին՝ ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ,
  2. վերականգնել ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնսորակյալ սպասարկումիրականացնելուշուկայական մրցակցային խթանները՝ առաջնորդվելով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքով:

Փոփոխության արդյունքում ակնկալվող արդյունքները.
Ներկայումս, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելով, Ապահովադիրներն ըստ էության ընտրում են միայն ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՊՊԱ ոլորտում գործող պայմանները միասնական և ստանդարտ են, որտեղ հաշվի են առնված ԱՊՊԱ համակարգի բոլոր մասնակիցների և տուժողների շահերը։ Ուղիղ հատուցումների համակարգը հնարավորություն կտա վերականգնել այդ ընտրության իրականացման խթանները, որոնք ներկայումս բացակայում են: Համակարգի ներդրման արդյունքում հնարավորու­թյուն է տրվում ավտոսեփականատերերին ապահովագրական ընկերու­թյանն ընտրել՝ ելնելով վերջինիս կողմից պայմանագիրը սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպե­լու արագությունից, վնասի գնահատման գործընթացը կազմակերպելու օբյեկտիվությունից, հաճախորդի հետ հաղորդակցվելու որակից և սպասարկման որակի գնահատման՝ իր համար նախընտրելի այլ չափորոշիչ­ներից: Նշված գործոնների առկայությամբ ԱՊՊԱ ոլորտում կմեծանա ապահովագրական ընկերություննե­րի միջև առողջ մրցակցությունը, ինչն իր հերթին կհանգեցնի հատուցումների գործընթացի որակի բարելավմանը:

[/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]2. Գործընթացների օպտիմիզացիայի արդյունքում գրեթե 2-3 անգամ ԱՊՊԱ ոլորտում կկրճատվեն փորձաքննությունների իրականացման և ապահովագրական հատուցումների վճարման ժամկետները[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/1″][minti_image img=”5181″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]3. Կբարձրացվեն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն շեմերը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/1″][minti_image img=”5168″ lightbox=”1″ style=”image_box_border”][vc_column_text]

Առավելագույն ժամկետները հաշվարկված են հաշվի առնելով, որ համապատասխան անձինք օգտվում են հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական բողոքարկումների և փորձաքննությունների իրականացման իրենց իրավունքներից

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]4. ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր փաստաթղթերը ստանդարտացվում են[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Սպառողների և տուժողների շահերի պաշտպանության նկատառումներով ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների և փորձագետների կողմից կիրառվող և հանրությանը ծանուցվող բոլոր փաստաթղթերը ստանդար­տաց­վել և սահմանվել են տիպային օրինակներ (դիմումներ, ծանուցումներ, փոր­ձա­քննության արդյունքներ, հարցումներ և այլն)։ Սա նշանակում է, որ ապահովագրական ընկերություններն սպառողների հետ հարաբերվելու են նույնատիպ փաստաթղթե­րով, ինչը վերջիններին թույլ կտա ցանկացած գործընթացի վերա­բերյալ ստանալ առավել մատչելի և ամբողջական տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե գործընթացը որ ապահովագրական ընկերության կողմից է իրականացվում:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ուշադրություն.
Կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close