Ամիսը՝ Դեկտեմբերի 2016

  • Արագաչափի տուգանքը «Վարորդի ընկեր» գրասենյակի ջանքերով բեկանվել է դատարանում:

    [vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner][minti_headline transform=”transform-uppercase”]Արագաչափի տուգանք[/minti_headline][/vc_column_inner][/vc_row_inner][minti_headline type=”h2″]Արագության գերազանցում ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով[/minti_headline][vc_column_text]

    Հարգելի ընթերցողներ, այս անգամ ուզում ենք ձեզ ներկայացնել նախադեպը չունեցող հաղթանակ «Վարորդի ընկեր» գրասենյակի գործունեության ընթացքում: Խոսքը վերաբերում է արագաչափ սարքով արձանագրված տուգանքի բեկանմանը: Ամիսներ առաջ Հրազդան քաղաքի տարածքում տեղակայված արագաչափը արագության գերազանցում էր արձանագրել Զառա Սահակյանի նկատմամբ, ով հղի վիճակում անձամբ վարելով իր մեքենան, ինքնազգացողության վատացման պատճառով փորձել էր արագ հասնել մոտակա վայր, որտեղ իրեն օգնություն ցույց կտային: Ահա արձանագրված խախտումը. PIN# 1679DGHEFHRZ:
    Զ. Սահակյանը, տեղեկանալով իր նկատմամբ արձանագրված խախտման մասին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորը հայցադիմումում մասնավորապես անդրաձարձել է վարչական ակտում  իրավական հիմնավորման բացակայությանը, միաժամանակ մեկնաբանելով իր կողմից արագության գերազանցման պատճառը: Զառա Սահակյանը դատավարության ընթացքում ներգրավվել է որպես վկա և ցուցմունքում նշել, որ ս.թ. օգոստոս ամսին Երևան-Սևան մայրուղու որոշակի հատվածում երթևեկելիս վատ է զգացել և արագ հասել է մոտակա հյուրանոց՝ օգնություն խնդրելու: Ինքնազգացողության վատացման պատճառը զարկերակային ճնշման անկումն է եղել:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Դատարանը բեկանել է արագաչափի տուգանքը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված բոլոր հիմնավորումներն ու փաստարկները, բավարարել է Զառա Սահակյանի պահանջը և անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության կազմած որոշումը:
    Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում հիմնական շեշտը դրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի վրա՝ ծայրահեղ անհրաժեշտություն. վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
    Սա նշանակում է, որ եթե անգամ սույն օրենսգրքի համաձայն տվյալ արարքը ենթակա է տուգանման, այնուամենայնիվ, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով կատարած իրավախախման դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից: Դատական գործի մանրամասներին և վճռին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. ՎԴ/7049/05/16:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Դիմում ենք ձեզ, հարգելի՛ հետիոտներ: Ձեր յուրաքանչյուրի կյանքը շատ թանկ է մեզ համար

    [vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Հարգելի՛ հետիոտներ, ճի՛շտ անցեք փողոցը[/minti_headline][vc_column_text]

    Տարբեր առիթներով շատ ու շատ անգամ ենք զգուշացրել վարորդներին լինել կարգապահ, հետևել երթևեկության կանոններին՝ չվտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Անգամ սոցիալական հոլովակներ ենք ներկայացրել՝ կոչ անելով վարորդներին լինել զգոն և ուշադիր:

    Այդուհանդերձ, բազմաթիվ դժբախտ դեպքերի ենք ականատես եղել, ու գրեթե միշտ վարորդներին ենք մեղադրել: Ինչ խոսք, ղեկը վարորդի ձեռքերում է և նա է կառավարում մեքենան, նա կարող է կանխել պատահարը, բայց … Բայց տեղի է ունենում վթար, շատ հաճախ անդառնալի հետևանքով. մահացած հետիոտն, ում այլևս հետ չենք բերի, և ինչու ոչ, խեղաթյուրված ճակատագրով վարորդ, ով կործանվեց և հոգեպես, և ֆիզիկապես: Բայց պետք է խոստովանենք, որ հիմնականում հետիոտներն են պատահածի մեղավորը լինում: Փողոցը հատում են անթույլատրելի հատվածներով և պատահարի զոհ դառնում: Թեև անցումը այդքան էլ հեռու չէ և մեծ ջանքեր չեն պահանջվում այնտեղ հասնելու համար:

    Շատ դեպքերում չենք էլ գիտակցում մեր արարքի լրջությունը. ոչ ոք չի մտածում, որ հենց իր հետ է նման դեպք պատահելու: Բայց ընդամենը մի ակնթարթ… Վատ տեսանելիություն, անբարենպաստ եղանակային պայմաններ, արագություն և այս ամենին հաջորդում է հետիոտնի անսպասելի հայտնվելը մեքենայի դեմ-դիմաց…

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Դե՛ վարորդ, արագ արգելակի՛ր և փրկի՛ր նրա կյանքը…[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=sry7PwTT4W8&feature=youtu.be[/minti_video][minti_spacer height=”20″][vc_column_text]

    Եվ նույնիսկ կարող ենք մեզ թույլ տալ վարորդի վրա բարկանալ. ինչու՞ է դեպի մեզ քշում, մի՞թե չի նկատում: Հավատացեք, որ շատ հաճախ կարող է և չնկատել…

    Երբեմն էլ մի քանի մետր ավել քայլելու փոխարեն գերադասում ենք ամեն պատահած տեղից հատել փողոցը, հասնել փողոցի կենտրոն և մի քանի րոպե կանգնել մեքենաների հոսքի մեջ, խղճահար դեմքով նայել վարորդներին ու ճանապարհ խնդրել: Բայց դրա փոխարեն կարող ենք ուղղակի քայլել դեպի անցում և հանգիստ անցնել անվտագ հատվածով:

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Խնդրում եմ, բարի՛ վարորդ, ճանապարհ տուր ինձ…[/minti_headline][minti_video]https://www.youtube.com/watch?v=tnju0tvH6po[/minti_video][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Գիտենք, որ միշտ վարորդներն են տուգանվում երթևեկության կանոնների խախտման համար, իսկ հետիոտների հանդեպ Ճանապարհային ոստիկանությունը բարի կամք է դրսևորում և չի տուգանում, նկատելու դեպքում պարզապես բանավոր զգուշացնում է: Գուցե հետիոտներն է՞լ տուգանվեն: Գուցե տուգանքից խուսափելով խնայե՞ն իրենց կյանքը:

    Բոլորս ենք շտապում, բոլորիս համար էլ նույնիսկ մեկ րոպեն  կարող է վճռորոշ ու կարևոր լինել, բայց ոչ կարևոր մեր կյանքից: Այդ մեկ րոպեն խնայելը կարող է մի ամբողջ կյանք արժենալ:

    Իսկ երբեմն էլ այնքան անտարբեր ու հանգիստ ենք անցնում փողոցը, կարծես զբոսայգում լինենք. ճեմելով, հեռախոսով խոսելով, ականջակալներով երաժշտություն լսելով: Անգամ նկատում ես հետիոտնների, ովքեր նույնիսկ փողոցն անցնելիս աչքը պլանշետից կամ հեռախոսից չեն կտրում՝ հաղորդակցվում են,  նորություններ կարդում կամ զվարճալի  տեսանյութեր դիտում, մոռանալով, որ փողոցում են:

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Առանց մեկնաբանության[/minti_headline][minti_imageslider ids=”6307,6308,6309,6310,6311,6312″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ախր մենք առանց այդ էլ այնքան քիչ ենք… Նման պատահարները չպետք է մեզ էլ ավելի քչացնելու առիթ դառնան…

    Հարգելի՛ հետիոտներ, մի՛ մոռացեք, որ երթևեկության կանոնները նաև հետիոտների համար են: Եղե՛ք կարգապահ, եթե ոչ հանուն ձեզ, գոնե հանուն ձեր մտերիմների:
    Ձեր կյանքը շատ թանկ է բոլորիս համար:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Տեսուչը տուգանել էր վարորդին «անտեսանելի» հոծ գիծը հատելու համար: Դատարանն էլ այն «չգտավ»

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Ամիսներ առաջ, վարորդ Տիգրան Գևորգյանին Ճանապարհային ոստիկանության տեսուչը տուգանել էր 10.000 դրամով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը (հոծ գիծը հատելը):

    [/vc_column_text][minti_headline type=”h2″] Տուգանք՝ հոծ գիծը հատելու համար[/minti_headline][minti_image img=”6179″ lightbox=”1″ align=”center”][vc_column_text]

    Վարորդը չի ընդունել իր կողմից խախտում կատարելու փաստը: Տեսուչը փորձել է հիմնավորել, որ վարորդը հոծ գիծ է հատել, սակայն այդ տեղանքում բացակայել է 1.3 գծանշումը:  Նույնիսկ վարորդն իր կարատած խախտման տեսագրությունն է պահանջել, սակայն տեսուչի կողմից տրամադրված տեսանյութում ևս ոչ մի խախտում չի նկատվել:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    1.3 գծանշումՎարորդ Տ. Գևորգյանը համարելով, որ  իմ նկատմամբ կայացված որոշումն անօրինական է և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ իր նկատմամբ կայացրած թիվ 763504 որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: Հայցադիմումը կցվում է: Դատարանը, ուսումնասիրելով հայցվորի ներկայացրած հիմնավորումներն ու փաստարկները, բավարարել է վերջինիս պահանջը և Ճանապարհային ոստիկանության տեսուչի կազմած որոշումն անվավեր ճանաչել: Դատական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ինչպես տեսնում ենք (արդեն որերոդ անգամ) տեսուչներն էլ են սխալվում: Եթե գծանշման ակնհայտ բացակայությունը տեսուչները չեն նկատում, ապա երթևեկությունը խոչընդոտող և վտանգավոր իրադրություն ստեղծող վարորդների արարքներն էլ բնականաբար չեն նկատի: Իսկ այդ դեպքում իրենց առաքելությունն ինչու՞մ է կայանում, իրենք ի՞նչն են վերահսկում…

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Վազանց կատարելու կարևոր պայմաններ, որ պարտադիր են բոլոր վարորդների համար

    [vc_row][vc_column width=”1/1″][minti_headline]Վազանց[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Համաձայն ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-իթիվ N 955-Ն որոշման՝ վազանցը շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելն է` կապված հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, այնուհետև` նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալու հետ:

    [/vc_column_text][vc_row_inner][vc_column_inner][minti_headline type=”h2″]Վազանց կատարելու պայմանները[/minti_headline][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]Վազանց սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6253″ lightbox=”1″][vc_row_inner][vc_column_inner][minti_spacer height=”30″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6254″ lightbox=”1″][vc_row_inner][vc_column_inner][minti_spacer height=”30″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6255″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][vc_column_text]Հետևե՛ք երթևեկության կանոններին, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքն ու առողջությունը:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Ամանորի բարի վազք

    «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

    Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստեփան Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: «Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

  • Վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն բողոքարկել է ՃՈ որոշումը և հաղթել դատարանում

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Մեր հասարակության մեջ թյուր կարծիք է տարածված, որ վարչական ակտը բողոքարկելը չափազանզ դժվար է և հատուկ գիտելիքներ ու հմտություններ է պահանջում: Այդ կարծիքը փոխելու և հակառակը համոզելու նպատակով ուզում ենք ձեզ ներկայացնել մի դեպք, երբ վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն հայցադիմում է կազմել և դիմել Վարչական դատարան: Նա պարզապես ուսումնասիրել է իր նկամամբ կազմված որոշումը, համեմատել ՀՀ իրավական ակտերի համապատասխան կետերի հետ և գտել հակասությունները: Ի դեպ, նախքան հայցադիմում ներկայացնելը, այս նույն փաստարկներով ու հիմնավորումներով  վարորդը վերադաս բողոք է ներկայացրել ՃՈ, բայց վերջինս մերժել է պահանջը և անփոփոխ թողել տույժ նշանակելու մասին որոշումը: Ապա դրան հաջորդել է Վարչական դատարան հայց ներկայացնելը:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 156DFGHDRVYZ: Ըստ որոշման, վարորդն իբրև խախտել է կանգառ կատարելու կանոնները, բայց ուշադիր վերլուծելով փաստերը, ակնհայտ երևում է, որ խախտում բացարձակ չկա: Բոլոր հիմնավորումներն ու փաստարկները մատնանշելով հայցադիմումի մեջ՝  վարորդը դիմել է Վարչական դատարան: Դատարանը բավարարել է վարորդի պահանջը և վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչել: Դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_video]https://youtu.be/r3XVXZCGZzk[/minti_video][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Այս օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ փաստել, որ դուք կարող եք պայքարել ձեր իրավունքների համար և հասնել հաջողության: Ցանկացած տուգանք, երբ ձեր մեջ կասկած կամ անհամաձայնություն է առաջացնում, մի՛ զլացեք բողոքարկել: Եթե ինքնուրույն դժվարանում եք, ապա «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն պատրաստ է ձեզ ամեն կերպ աջակցել:

    Իմացե՛ք ձեր իրավունքները, եղե՛ք պաշտպանված օրենքով:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի հարցազրույցը «Կարմիր գծերի» պետականացման մասին և ոչ միայն

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։ Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:

    Այս առիթով այսօր 1in.am լրատվական կայքը հարցազրույցի էր հրավիրել «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանին և անդրադարձել այս թեմային: Պեդանյանն սկսեց կարճ նախաբանով: Նա համեմատական անցկացրեց արտասահմանում և Հայաստանում կազմակերպված վճարովի կայանատեղերի միջև: Միջազգային պրակտիկայում այն նախատեսված է քաղաքաի կենտրոնական հատվածում մեքենաների կուտակումները թեթևացնելու նպատակով: Իսկ Հայաստանում «կարմիր գծեր» ասվածը նկատվում էն միայն քաղաքաի կենտրոնում: Ընդ որում, վճարովի կայանտեղին պետք է սպասարկվի, քանի որ դա ծառայություն է համարվում, իսկ մեր երկրում մայթեզրին կարմիր գիծ գծելը վճարովի կայանատեղի են համարում՝ առանց կայանած մեքենայի նկատմամբ որևէ հսկողություն իրականացնելու:

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Դավիթ Պեդանյանի հարցազրույցը[/minti_headline][minti_video]https://youtu.be/TcrhYfzgr1I?list=PLLVp7I1lAsWJBGgnx6MzAP-EF0XeLrYAE[/minti_video][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Իսկ ինչ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելուն, Պեդանյանը նշեց, որ վարորդների համար ըստ էության ոչինչ չի փոխվի, գուցե օգտվեն պետությունը, համանքային բյուջեները, բայց ոչ վարորդները: Թեև ենթադրվում է, որ պետականացման արդյունքում ծախսերի էական կրճատում պետք է լինի, և դրա հետևանքով մատուցող ծառայության ինքնարժեքի (տվյալ դեպքում վճարովի կայանատեղիի) զգալի նվազում պետք է դիտվի, բայց առայժմ նման բան չենք նկատում:
    Դավիթ Պեդանյանի կարծիքով այս փոփոխության արդյունքում նույնիսկ բասացական հետևանքներ են սպասվում: Նախկինում, որևէ խնդիր կամ բացթողում ի հայտ գալու դեպքում պետությունը ինչ-որ տեղ կարող էր պահանջել մասնավոր կառույցից՝ շտկել առաջացած խնդիրները: Իսկ պետականացումից  հետո նման բան բնականաբար չի լինի:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • ԱՊՊԱ ունենալը դեռ բավական չէ, պիտի տեսուչի «կամպուտրը» դա ցույց տա

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

    Վերջերս տեսուչ Գասպարյանը կանգնեցրել էր քաղաքացի Հայկ Սարգսյանին և տուգանել նրան ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար: Վարորդը երկար փորձել էր համոզել տեսուչին, որ իրականում իր և ապահովագրական ընկերության միջև կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր գոյություն ունի, ուղղակի իրենց համակարգն է սխալ աշխատում, սակայն տեսուչը վստահեցրել էր, որ իր կամպուտրը ցույց չի տալիս  (անգամ իրենց տրամադրված տեխնիկայի ճիշտ անվանումը չգիտեն) և տուգանել էր վարորդին 100.000 ՀՀ դրամի չափով:

    [/vc_column_text][minti_image img=”6181″ lightbox=”1″][vc_column_text]Վարորդը նույնիսկ տեսագրել էր տեղի ունեցած այդ երկխոսությունը: Ահա այն.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][minti_video]https://www.youtube.com/watch?v=TqTUPQj0I8U&feature=youtu.be[/minti_video][minti_headline type=”h2″]ԱՊՊԱ պայմանագիր չունենալու տուգանքը բեկանվել է[/minti_headline][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

    Վարորդը, վստահ լինելով իր ճշմարտացիության հարցում, վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն՝ տեսուչ Գասպարյանի կազմած վարչական որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Բնականաբար, ՃՈ-ն բեկանել է այդ անհիմն որոշումը: Բեկանման որոշումն այստեղ:

    Պարզ է, որ այս որոշումը միանշանակ կբեկանվեր, քանի որ տեսուչի կամպուտրն էր սխալ ցույց տալիս, իսկ ԱՊՊԱ պայմանագիրն իրականում գոյություն ուներ: Սակայն հարցը մեր տեսուչների անմարդկային և սառնասիրտ վերաբերմունքն է: Լավ, ենթադրենք վարորդն իսկապես չուներ ԱՊՊԱ պայմանագիր և ուղղակի համոզում էր տեսուչին՝ համարել, որ պայմանագիրն իրականում կա ու «աչք փակել» դրա չլինելու հանգամանքի վրա: Եվ ինչքան էլ օրենքը թույլ է տալիս այդ դեպքում տուգանել վարորդին 100.000 դրամի չափով, մի՞ թե կարելի է այդ աստիճանի անմարդկային լինելու ու առանց խղճի խայթ զգալու գրիչի մեկ հարվածով մարդուն զրկել 100.000 դրամից (դա ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի գրեթե կրկնապատիկն է): Չէ՞ որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալով վարորդը վտանգավոր իրադրություն չի ստեղծում կամ չի վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը: ԱՊՊԱ պայմանագիր չունենալը գուցե այլ հետևանքներ կարող է ունենալ, բայց համենայն դեպս ոչ ճակատագրական: Իսկ այ հասարակ քաղաքացուն 100.000 դրամով տուգանելը ճակատագրական հետևանք կարող է ունենալ վարորդի և իր ընտանիքի համար …

    Այստեղ ակամայից Պարույր Սևակի խոսքերը հիշեցի. «Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք մարդիկ»…

    [/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]
  • Խաչմերուկներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելը

    [vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Խաչմերուկում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անհրաժեշտ է իմանալ.[/minti_headline][vc_column_text]

    Եթե խաչմերուկում կանգնած պատրաստվում եք կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ ՝  անհրաժեշտ է իմանալ.

    Հանդիպակաց հատվածից մոտեցող մեքենաներին զիջելու ընթացքում կանգնած ժամանակ պետք չէ մեքենայի ղեկը թեքել դեպի ձախ, քանի որ հետևից հանկարծակի հարված ստանալու դեպքում ավելի եք մեծացնում հանդիպակաց գոտուց խաչմերուկը հատող մեքենայի հետ բախման հնարավորությունը՝  վտանգելով մեքենայում գտնվող ուղևորների կյանքը:

    Այդ կապակցությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նկարագրված տեսարանը՝ նկարների տեսքով.

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6159″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6160″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”6161″ lightbox=”1″][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”6162″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Եղե՛ք ուշադիր, հետևե՛ք երթևեկության կանոններին և մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքն ու առողջությունը:

    Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Գուրգեն Այվազյանին օգտակար և արդյունավետ տեղեկատվության համար:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

  • Երևանում վերնանցումը վերածվել է «սահադաշտի»: Այն սառցակալած է և անանացանելի

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Զարդարված մայրաքաղաք, տոնական լուսավորություն, շքեղ տոնածառներ գրեթե բոլոր մեծ ու փոքր հրապարակներում… Ամանորն ենք դիմավորում…
    Եվ ահա, քաղաքի կենտրոնից ոչ հեռու, քաղաքի շատ բանուկ հատվածում վերնանցումը վերածվել է սահադաշտի, մարդիկ հազիվ են անցնում՝ շունչները պահած ու «աղոթելով»: Կամ ստիպված փողոցը հատում են հետիոտների համար չնախատեսված հատվածներով՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը և շփոթության մեջ գցում վարորդներին:
    Թեև մենք միշտ մտահոգվել ենք վարորդներին հուզող հարցերով և բարձրաձայնել նրանց առընչվող խնդիրները, բայց այս անգամ ուզում ենք հանդես գալ հետիոտնի անունից: Մանավանդ, որ վարորդների մեծ մասն էլ օրվա տարբեր ժամերի հետիոտնի կարգավիճակ է ստանում: Արշակունյաց պողոտայի վերնանցումը անանցանելի վիճակում է արդեն երկար ժամանակ: Ու քանի որ այն շատ մոտ է «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնին, այդ հատվածում մարդկանց հոսքը այս օրերին չի դադարում: Դե հասկանալի է, նախատոնական եռուզեռ է: Ու շատերը, խուսափելով սառցակալած անցումից, նախընտրում են ռիսկի գնալ և փողոցը հատել պատահական հատվածներից:

    [/vc_column_text][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Արշակունյաց պողոտայի սառցակալած վերնանցումը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_imageslider ids=”6130,6131,6132,6133,6134,6135,6136″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Համաձայնեք, որ քաղաքի՝ շքեղ զարդարանքով ու տոնական լույսերով ողողված փողոցներում նման անցումները չեն սազում: Անգամ եթե չեն մտահոգվում բնակչության անվտանգությամբ ու հարմարավետությամբ, գոնե մտահոգվեն քաղաքի արտաքին տեսքով: Չէ՞ որ դա է մեզ համար միշտ առաջնային եղել:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Հ. Գ. Ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետարանին.
    Խնդրում ենք ուշադրություն դարձնել նման հարցերին և գոնե ձմռանը ապահովել բնակչության անվտանգությունը: Տուգանքների հետ կապված ծանուցուների հարցում համապատասխան բաժինները երբեք չեն թերանում իրենց աշխատանքում և բացթողումներ չեն լինում: Ահա նման արդյունավետությամբ էլ խնդրում ենք աշխատել քաղաքի բարեկարգման և բնակչության անվտանգության հետ կապված հարցերում:

    Լուսանկարները՝ Սոնա Ամիրյանի

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
Back to top button
Close